մևլութ չավուշօղլու

  • Ուկրաինայում հակամարտության շուրջ իրավիճակը շատ ավելի բարդացել է․ Թուրքիայի արտգործնախարար

    Ուկրաինայում հակամարտության շուրջ իրավիճակը շատ ավելի բարդացել է․ Թուրքիայի արտգործնախարար

    Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտության շուրջ իրավիճակը շատ ավելի բարդացել է։ «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդության հարցում մենք սկզբում լուրջ առաջընթացի ենք հասել։ Կողմերը մոտ էին գոնե կրակի դադարեցմանը։ Իրենք էլ էին այդ մասին հայտարարում, բայց հիմա պատերազմը ձգձգվել է, պայմանները փոխվել են, և ամեն ինչ բարդացել է։ Ցավոք, բանակցությունների…

  • Չավուշօղլուի պահվածքը պետք է խիստ քննադատվի․ Ուրուգվայի նախագահ

    Չավուշօղլուի պահվածքը պետք է խիստ քննադատվի․ Ուրուգվայի նախագահ

    Օրերս Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո, երբ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն ծայրահեղական «Գորշ գայլեր» խմբավորման նշանը ցույց տվեց մի խումբ հայերի, ովքեր բողոքի ակցիա էին իրականացնում Թուրքիայի դեսպանատան առաջ, այդ դեպքին են անդրադարձել մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Ուրուգվայի նախագահ Լուիս Ալբերտո Լակալե Պոուն։ Նրա խոսքերը մեջբերում է Deutsche Welle…

  • Թուրքիան շարունակում է ջանք գործադրել՝ Պուտին-Զելենսկի հանդիպումը կազմակերպելու համար․ Չավուշօղլու

    Թուրքիան շարունակում է ջանք գործադրել՝ Պուտին-Զելենսկի հանդիպումը կազմակերպելու համար․ Չավուշօղլու

    Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել՝ Ռուսաստանի ու Ուկրաինայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն։ Նա նշել է, որ վերջերս Բուչայի դեպքերից հետո հայտարարություններ հնչեցին, որոնք բարդացնում են բանակցային գործընթացը։ Չավուշօղլուն ասել է, որ իրենք բանակցությունների ներկա ընթացքին մոտենում են ոչ լավատեսորեն, ոչ էլ…

  • Թե՛ մենք, թե՛ Ադրբեջանը կբացենք Հայաստանի հետ սահմանները․ Չավուշօղլու

    Թե՛ մենք, թե՛ Ադրբեջանը կբացենք Հայաստանի հետ սահմանները․ Չավուշօղլու

    Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերություններից։ Նա A Haber-ին տված հարցազրույցում ասել է, որ Թուրքիան մտադիր է Հայաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև հանդիպում կազմակերպել։ Նրա խոսքով՝ իրենք ցանկացել են դա անել մարտին՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ, բայց այն ժամանակ չի ստացվել, սակայն Բաքուն դեմ չէ այդպիսի հանդիպմանը։ Չավուշօղլուն պնդել է,…

  • Չավուշօղլուն այսօր կայցելի Մոսկվա ու կհանդիպի Լավրովի հետ

    Չավուշօղլուն այսօր կայցելի Մոսկվա ու կհանդիպի Լավրովի հետ

    Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր՝ մարտի 16-ին, աշխատանքային այցով կլինի Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որտեղ հանդիպում կունենա ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտնում են Ռուսաստանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ կողմերը քննարկելու են միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Ուկրաինայի հարցը, ինչպես նաև երկկողմ օրակարգային հարցեր։

  • Մեկնարկել է Կուլեբա-Չավուշօղլու-Լավրով եռակողմ հանդիպումը

    Մեկնարկել է Կուլեբա-Չավուշօղլու-Լավրով եռակողմ հանդիպումը

    Անթալիայում մեկնարկել է Թուրքիայի, Ռուսաստանի ու Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն։ Նշվում է, որ Մևլութ Չավուշօղլուի, Սերգեյ Լավրովի ու Դմիտրի Կուլեբայի հանդիպումը տևելու է 1,5 ժամ, որից հետո կողմերն առանձին մամուլի ասուլիսներով են հանդես գալու։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Չավուշօղլուն առանձին հանդիպել էր Կուլեբայի ու Լավրովի հետ։  

  • Չավուշօղլուն զրուցել է Ռուսաստանի ու Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարների հետ

    Չավուշօղլուն զրուցել է Ռուսաստանի ու Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարների հետ

    Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի ու Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հետ։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։ Չավուշօղլուն իր գործընկերների հետ քննարկել է ռուս-ուկրաինական լարվածությունն ու հետագա զարգացումները։ Նա ևս մեկ անգամ հայտնել է, որ Թուրքիան պատրաստ է կազմակերպել Պուտին-Էրդողան-Զելենսկի եռակողմ հանդիպումը։

  • Էրդողանը կարող է Չավուշօղլուին հեռացնել պաշտոնից

    Էրդողանը կարող է Չավուշօղլուին հեռացնել պաշտոնից

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կարող է պաշտոնից հեռացնել արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին։ Այս մասին գրում է Cumhuriyet-ը։ Աղբյուրը կանխատեսում է, որ որոշակի փոփոխություններ կլինեն նախարարական կաբինետում, որոնց կենթարկվի նաև Չավուշօղլուն։ Նշվում է, որ նրա փոխարեն ԱԳՆ ղեկավար կարող է նշանակվել Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։

  • Երկար տարիների դադարից հետո զրուցել են Թուրքիայի ու Իսրայելի ԱԳՆ ղեկավարները

    Երկար տարիների դադարից հետո զրուցել են Թուրքիայի ու Իսրայելի ԱԳՆ ղեկավարները

    13 տարվա դադարից հետո միմյանց հետ զրուցել են Թուրքիայի և Իսրայելի արտաքին գործերի նախարարները։ Այս մասին հայտնում է Jerusalem Post-ը։ Նշվում է, որ զանգը կատարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն։ Դրա նպատակը եղել է Իսրայելի իր գործընկերոջը՝ Յաիր Լապիդին, ամենայն բարիք ցանկանալն այն բանից հետո, երբ պարզ էր դարձել, որ Լապիդը վարակված է կորոնավիրուսով։

  • Միրզոյանը ստացել է Թուրքիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավեր․ ԱԳՆ

    Միրզոյանը ստացել է Թուրքիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավեր․ ԱԳՆ

    Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանը նույնպես հրավիրվել է Անթալիայում անցկացվող դիվանագիտական ֆորումին։ Այս առումով ArmenPress-ը հարց է ուղղել արտգործնախարարություն։ Ի պատասխան ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանն ասել է, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ստացել ու շարունակում է ստանալ տարբեր միջոցառումների հրավերներ, որոնց թվում նաև Անթալիայի ֆորումին մասնակցելու հրավերը։…

  • Թուրքիան Հայաստանին հրավիրել է Անթալիայում անցկացվող դիվանագիտական ֆորումին․ Չավուշօղլու

    Թուրքիան Հայաստանին հրավիրել է Անթալիայում անցկացվող դիվանագիտական ֆորումին․ Չավուշօղլու

    Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ Հայաստանին հրավիրել է Անթալիայում անցկացվելիք դիվանագիտական ֆորումին մասնակցելու։ Այս մասին նա ասել է Լատինական Ամերիկայից դեսպանների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Ermenihaber-ը։ Չավուշօղլուն ասել է, որ ֆորումն անցկացվելու է 2-րդ անգամ՝ մարտի 11-ից 13-ը, որին լայն մասնակցություն է լինելու նաև Լատինական Ամերիկայից։ Նա նշել է, որ…

  • Չավուշօղլուն կմեկնի Չինաստան

    Չավուշօղլուն կմեկնի Չինաստան

    Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կմեկնի Չինաստանի ժողովրդական Հանրապետություն։ Այս մասին հայտնում է թուրքական Artigercek-ը։ Նշվում է, որ Չավուշօղլուն կմեկնի վաղը՝ հունվարի 12-ին։ Այցի վերաբերյալ մանրամասներ աղբյուրը չի հաղորդում։

  • Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցչի նշանակումը

    Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցչի նշանակումը

    ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի հատուկ ներկայացուցչի նշանակմանը։ Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի կայքը։ Կողմերը քննարկել են նաև համակարգման կարևորությունն Ուկրաինայում «ռուսական էսկալացիայի սպառնալիքի հանդեպ, երկկողմ գործակցության խորացման հնարավորությունը որպես ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լուծման համար»։ Ավելի վաղ…

  • Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով բանագնացները շուտով կհանդիպեն․ Չավուշօղլու

    Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով բանագնացները շուտով կհանդիպեն․ Չավուշօղլու

    Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով նշանակված հատուկ բանագնացները մոտ ժամանակներում բանակցություններ կանցկացնեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Մալազիացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո։ Հիշեցնենք, որ Թուրքիայի կողմից հատուկ բանագնաց է նշանակվել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, իսկ Հայաստանի կողմից՝ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբենյանը։ Հիշեցնենք նաև, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև…

  • Տարածաշրջանային հարցերում Թուրքիան ու Ռուսաստանը սերտ համագործակցում են․ Չավուշօղլու

    Տարածաշրջանային հարցերում Թուրքիան ու Ռուսաստանը սերտ համագործակցում են․ Չավուշօղլու

    Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հարցազրույց է տվել RIA-ին, որում խոսել է նաև թուրք-ռուսական հարաբերություններից։ Նա նշել է, որ Ռուսաստանի հետ Թուրքիան սերտ համագործակցության մեջ է տարածաշրջանային հարցերում։ Չավուշօղլուի խոսքով՝ նույնիսկ այնտեղ, որտեղ 2 երկրներն ունեն տարբեր մոտեցումներ, հարցերը լուծում են պատասխանատու մոտեցմամբ։ Թուրք պաշտոնյան ընդգծել է, որ տարածաշրջանի բարօրությունն ու խաղաղությունն է ամենակարևորը։