fbpx
Քաղաքականություն

Թուրքիան Հայաստանին հրավիրել է Անթալիայում անցկացվող դիվանագիտական ֆորումին․ Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ Հայաստանին հրավիրել է Անթալիայում անցկացվելիք դիվանագիտական ֆորումին մասնակցելու։

Այս մասին նա ասել է Լատինական Ամերիկայից դեսպանների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Ermenihaber-ը։

Չավուշօղլուն ասել է, որ ֆորումն անցկացվելու է 2-րդ անգամ՝ մարտի 11-ից 13-ը, որին լայն մասնակցություն է լինելու նաև Լատինական Ամերիկայից։

Նա նշել է, որ աշխարհի բոլոր կետերից հրավիրել են մարդկանց ու այս պահի դրությամբ իրենց մասնակցությունը հաստատել են 39 ԱԳ նախարարներ։

Չավուշօղլուի խոսքով՝ իրենք հրավիրել են նաև Հայաստանին, Հունաստանին, Կիպրոսի հունական հատվածին, Եգիպտոսին և այլն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ