ՆԱԽԱԳԱՀ
Երգիչ Հայկոն հետմահու պարգևատրվել է Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ հայ մշակույթի և երգարվեստի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար երգիչ-երգահան Հայկոն հետմահու պարգևատրվել է ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով: «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով և Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի…
Արդյոք կա՞ ընկալում, որ Ադրբեջանի նախագահի կաղարգախոսն աղետի հստակ բաղադրատոմս է. Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Հոկտեմբերի 10-ին ԵԽԽՎ Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի գործունեության առաջընթացի վերաբերյալ ելույթ է ունեցել կառույցում Հայաստանի Հանրապետության ԱԺ պատվիրակության մշտական անդամ Արմեն Գևորգյանը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից: Ելույթում, մասնավորապես, ասվել է. «Հարգելի՛ նախագահ, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի համատեքստում ցանկանում եմ կատարել հետևյալ հարցադրումները. 1. Մեր կազմակերպությունը նախընտրել է սահմանափակվել…
Զելենսկին և Շոլցը պայմանավորվել են G7-ի շտապ նիստ հրավիրել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պայմանավորվել են G7-ի շտապ նիստ հրավիրել։ Այս մասին Զելենսկին հայտնել է Twitter-ում։ «Պայմանավորվեցինք Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, որը նախագահում է G7-ում, խմբի հրատապ նիստ հրավիրելու մասին»,- նշել է նա: Նախագահի խոսքով՝ նիստին նախատեսված է իր ելույթը, որում կպատմի Ռուսաստանի Դաշնության ահաբեկչությունների մասին։ «Քննարկել ենք նաև…
Տաջիկստանի նախագահը Պուտինին ձմերուկ-սեխի բուրգեր է նվիրել Սանկտ Պետերբուրգում
Հոկտեմբերի 7-ին Սանկտ Պետերբուրգում ընթանում է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը։ Նույն օրը նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծնունդն է։ Այդ առթիվ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը նրան նվիրել է ձմերուկի և սեխի բուրգեր։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ տրակտոր է նվիրել։
Կարեն Անդրեասյանն ընտրվել է ԲԴԽ նախագահ
ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի համաձայն՝ այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որի արդյունքներով ԲԴԽ նախագահ է ընտրվել Խորհրդի նորընտիր գիտնական անդամ Կարեն Անդրեասյանը: Այս մասին տեղեկացնում է ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը: Կարեն Անդրեասյանն ու Երանուհի Թումանյանցը երեկ ընտրվել են ԲԴԽ անդամներ: Անդրեասյանի թեկնածությունն առաջադրել և…
Տոկաևը մտադիր է նախագահի թեկնածու առաջադրվել մեծ կոալիցիայից
Ղազախստանի նախագահ Քասըմ Ժոմարտ Տոկաևը հայտարարել Է, որ ցանկանում Է իր թեկնածությունն առաջադրել արտահերթ նախագահական ընտրություններում ոչ թե ինչ-որ կոնկրետ կազմակերպությունից, այլ հասարակական-քաղաքական ուժերի կոալիցիայից: «Կարծում եմ՝ ճիշտ կլինի, եթե ընտրությունների գնամ ոչ թե ինչ-որ կոնկրետ կազմակերպությունից, այլ հասարակական-քաղաքական ուժերի մեծ կոալիցիայից, որոնք երկրում անցկացվող բարեփոխումների սոցիալական բազա են ձևավորում»,-Տոկաևն ասել է Պավլոդարի մարզի հասարակայնության…
Լիբանանի խորհրդարանը չկարողացավ ընտել երկրի նոր նախագահ
Լիբանանի խորհրդարանն ի վիճակի չէր ընտրելու երկրի նոր նախագահ սեպտեմբերի 29-ին կայացած նիստում: Այդ մասին հայտնել է Քատարի Al Jazeera հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ պետության ղեկավարի պաշտոնի թեկնածուներից ոչ մեկը չի կարողացել հավաքել քվեների՝ հաղթանակի համար անհրաժեշտ երկու երրորդը: 128 պատգամավորներից 63-ը հանձնել է դատարկ քվեաթերթիկներ, ևս 36-ը պաշտպանել է ընդդիմադիր խմբակցությունից թեկնածու Միշել Մուավվադին։
Էստոնիայի նախագահին է ներկայացվել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները
Սեպտեմբերի 27-ին Էստոնիայի Հանրապետությունում ՀՀ նորանշանակ դեսպան Հովհաննես Իգիթյանը (նստավայրը՝ Վիլնյուս) իր հավատարմագրերն է հանձնել Էստոնիայի նախագահ Ալար Կարիսին։ Նախագահ Կարիսը շնորհավորել է դեսպան Իգիթյանին և վստահություն հայտնել, որ նա իր դիվանագիտական առաքելությունը կծառայեցնի հայ-էստոնական հարաբերությունների հետագա զարգացմանն ու փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը։ Զրուցակիցները կարևորել են ընդհանուր արժեքների և փոխշահավետ համագործակցության վրա հիմնված երկու ժողովուրդների բարեկամական…
Մակրոնն Ալիևից պահանջել է զորքերի դուրս բերում
Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 27-ին հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ: Ֆրանսիայի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ այս զրույցը հաջորդել է սեպտեմբերի 26-ին Ելիսեյան պալատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպմանը և տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։ Ֆրանսիայի նախագահն ադրբեջանցի գործընկերոջ հետ զրույցում կրկնել է իր կոչը` պահպանել հրադադարի ռեժիմը, զինված…
Ջո Բայդենը Սպիտակ տանը կընդունի Ֆրանսիայի նախագահին
Ջո Բայդենը Սպիտակ տանը կընդունի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որը պետական այցով ԱՄՆ-ում կգտնվի դեկտեմբերի 1-ին, ինչը կնշանավորի Covid-19-ի համավարակի պատճառով խախտված ավանդույթի վերադարձ։ «Մենք կցանկանայինք հայտարարել, որ նախագահ Ջո Բայդենը և առաջին տիկին Ջիլ Բայդենը կընդունեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և տիկին Բրիժիթ Մակրոնին 2022թ. դեկտեմբերի 1-ի պետական այցի ժամանակ։ Դա կլինի Բայդեն-Հարիսի վարչակարգի…
Մոլդովայի նախագահը սպառնացել է քաղաքացիությունից զրկել նրանց, որոնք կկռվեն Ռուսաստանի կողմից
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է չճանաչված Մերձդնեստրից զինվորականների՝ ռուսական բանակ հավաքագրման սպառնալիքի մասին և սպառնացել է զրկել նման մարդկանց Մոլդովայի քաղաքացիությունից, գրում է ՏԱՍՍ-ը։ «Մոլդովայի Հանրապետության արևելյան շրջաններում առկա է Մոլդովայի քաղաքացիների մոբիլիզացիայի վտանգ: Նման գործողությունները կանխելու համար մենք վերլուծում ենք Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունեցող և ագրեսորի կողմից կռվելու համաձայնած անձանց Մոլդովայի Հանրապետության քաղաքացիությունից…
Անհամբեր սպասում եմ նախագահ Մակրոնի հետ կարևոր բանակցություններին. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ կարևոր բանակցությունների մասին: «Թվիթեր»-ի իր էջում ՀՀ վարչապետը գրել է. «Այսօր Փարիզում անհամբեր սպասում եմ նախագահ Էմանուել Մակրոնի հետ կարևոր բանակցություններին»:
Այսօր սպասվում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի այցը Հայաստան
ԱԺ նախագահի հրավերով այսօր սպասվում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի այցը Հայաստան: Նենսի Փելոսին Երևանում կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նաև Կառավարության այլ ներկայացուցիչների հետ։ Այս օրերին նա Բեռլինում է, որտեղ ասուլիսի ընթացքում Փելոսին անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը, շեշտել՝ հպարտ է, որ Միացյալ Նահանգները ճանաչել է 100 տարի առաջ տեղի ունեցած այդ ոճրագործությունը:
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չնայած սահմանին հարաբերական հանգիստ է՝ իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված: Էմանուել Մակրոնը վերահաստատել է պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանն ու խաղաղությանը: Զրուցակիցներն անդրադարձել են…
Մակրոնը կոչ է արել Ալիևին պահպանել հրադադարի ռեժիմը
Կայացել է Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահներ Էմանուել Մակրոնի և Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը: Մակրոնը կոչ է արել Ալիևին պահպանել հրադադարի ռեժիմը՝ հայտնում են Ելիսեյան պալատից։ Ֆրանսիայի ղեկավարը մտահոգություն է հայտնել Հայաստան-Ադրբեջան սահմանին իրավիճակի վատթարացման և ռազմական գործողությունների կապակցությամբ, որոնց հետևանքով ռմբակոծվել են հայկական բնակավայրեր: Նա նշել է բանակցությունների ուղղությամբ ակտիվ քայլերի կարևորությունը։ Մակրոնը կոչ է արել…