ներկայացուցիչների պալատ
Ուրուգվայում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը
Ուրուգվայում անցկացվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն՝ կազմակերպված Ներկայացուցիչների պալատի նախագահության և տեղի Հայ դատի խորհրդի կողմից։
Ավստրալիայի խորհրդարանում կքննարկվի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը
Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատ է բերվելու բանաձև, որով կոչ է արվում երկրի կառավարությանը՝ ճանաչել 1915-ից 1923 թվականների ընթացքում Օսմանյան Կայսրության կողմից հայերի, հույների ու այլ քրիստոնեա փոքրամասնությունների հանդեպ իրականացված ցեղասպանությունը։ Այս մասին տեղեկանում ենք Ավստրալիայի Հայ դատի գրասենյակից։ Նշվում է, որ բանաձևն առաջ է քաշել պատգամավոր Թրենթ Զիմերմանը։ Բանաձևի քննարկումը տեղի կունենա այսօր՝ նոյեմբերի 29-ին։…
ԱՄՆ ներկայացուցիչների պալատն Ադրբեջանից պահանջում է անհապաղ ազատել հայ գերիներին
Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատ ներկայացվել էր օրենքի փոփոխության նախագիծ՝ կապված Ադրբեջանում պահվող հայ գերիների ու Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների և դրանում Թուրքիայի ներգրավվածության հետ։ Օրենքի նախագծով պահանջ է դրվում Ադրբեջանի առաջ՝ անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։ Նշվում է, որ Ադրբեջանը Ժնևի կոնվենցիայով պարտավորություններ է ստանձնել, բայց դրանք խախտելով շուրջ հայ գերի է…
Ներկայացուցիչների պալատի անդամները կոչ են անում Բայդենին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում երկկուսակցական նամակի ստորագրահավաք է սկսվել, որով նախագահ Ջո Բայդենին կոչ է արվում ապրիլի 24-ի իր ուղերձում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Նամակում ասվում է, որ աշխարհի առաջնորդները արդեն ճանաչել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, իսկ ԱՄՆ նախագահը տասնամյակներ շարունակ լռում է։ Նրանք Բայդենին հիշեցնում են անցած տարի ապրիլի 24-ին արված հայտարարությունը, որում ԱՄՆ նախագահն…
Թրամփը ցուցմունք չի տա Սենատում
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում փետրվարի 8-ից սկսվելու է Դոնալդ Թրամփի իմփիչմենտի գործընթացը, որի մասին բանաձևը մեկ հոդված է պարունակում՝ ապստամբության հրահրում։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Ներկայացուցիչների պալատի անդամները խնդրել էին Թրամփին ցուցմունք տալ սենատում։ Այս խնդրանքն արագ մերժում է ստացել՝ Թրամփի իրավաբանների կողմից, ովքեր այդ լսումները կոչել են հակասահմանադրական։ Ավելի վաղ դեմոկրատները կարծիք էին…
Ներկայացուցիչների պալատը իմփիչմենթ հայտարարեց Թրամփին
ԱՄՆ ներկայացուցիչների պալատը իմփիչմենթ հայտարարեց երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփին։ Պատճառը՝ անցած շաբաթ Կապիտոլիումում մահացու բախումներ հրահրելն է։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Նշվում է, որ Բանաձևն ընդունվել է 232-197 ձայների հարաբերակցությամբ։ Արդյունքում՝ հարցն ուղարկվեց Սենատ, որտեղ պետք է կայանա դատավարություն։ Սա արդեն 2-րդ դեպքն է, երբ Թրամփի նկատմամբ իմփիչմենթ է կիրառվում։ Առաջին անգամ 2019…
Դեմոկրատ Փելոսին վերընտրվել է Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում
ԱՄՆ քաղաքական գործիչ, դեմոկրատ կոնգրեսական Նենսի Փելոսին վերընտրվել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։ Նշվում է, որ Փելոսին ստացել է 216 ձայն, իսկ նրա մրցակից Քևին ՄաքՔարթին` 209: Ըստ աղբյուրի՝ սա Փելոսիի արդեն 4-րդ պաշտոնավարումն է Ստորին պալատի խոսնակի պաշտոնում։
Բելգիայի ներկայացուցիչների պալատը դատապարտել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմը Արցախի դեմ
Մի քանի ժամ առաջ Բելգիայի ներկայացուցիչների պալատը 130 կողմ և 12 ձեռնպահ ձայներով ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության և դրա հետևանքների վերաբերյալ բանաձև, հայտնում են Բելգիայի հայերի կոմիտեից։ Բանաձևը «դատապարտում է Ադրբեջանի կողմից 2020 թ. Սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների վերսկսումը», և կառավարությանը կոչ է անում ձեռնարկել մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են պատերազմից տուժած բնակչության հոգսերը…
ԱՄՆ ներկայացուցիչների պալատ Արցախի անկախությունը ճանաչելու բանաձև է ներկայացվել
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը Ներկայացուցիչների պալատ Արցախի անկախությունը ճանաչող բանաձև է ներկայացրել։ Բանաձևի համահեղինակ են համարվում 31 ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից։ «Շատ կարևոր է, որ Ներկայացուցիչների պալատն Արցախի և նրա ժողովրդի անկախության ձգտմանն աջակցող հզոր մեսիջ ուղղի, հատկապես Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ պետքարտուղար Պոմպեոյի կարևոր…
ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը․ Քարդաշյան
ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի այն բաժինը, որը նախկինում կոչվում էր «Հայկական կոտորած, 1915-1923», այժմ կոչվելու է «Հայոց ցեղասպանություն, 1915-1923»։ Այսինքն՝ գրադարանը սկսում է օգտագործել Հայոց ցեղասպանություն ձևակերպումը։ Այս մասին Twitter-ի իրենց էջերում հայտնել են Քիմ Քարդաշյանն ու Էրիկ Իսրայելյանը։ Քարդաշյանը, ով այսօր դարձավ 40 տարեկան, գրել է, որ սա իր ծննդյան լավագույն նվերն է։ Քիմի խոսքով՝…
Անհապաղ դատապարտել Ադրբեջանի արարքները․ ԱՄՆ կոնգրեսականի կոչը
ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան Ներկայացուցիչների պալատի նիստի ընթացքում իր ելույթի ժամանակ կոչ է արել «անհապաղ դատապարտել Ադրբեջանի խայտառակ արարքները»։ Նա նշել է, որ հուլիսի 12-ին արդբեջանցի զինվորականները կրակ են բացել հայ քաղաքացիական բնակչության ուղղությամբ ու անկանոն հարձակվել են հայկական դպրոցների և կորոնավիրուսի համաճարակի ընթացքում անհրաժեշտ պաշտպանական միջոցներ արտադրող ֆաբրիկաների վրա։ «Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի»,…
Պետք է դատապարտվի Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ Լինդա Սանչես
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Լինդա Սանչեսը Twitter-ի իր էջում գրառում է կատարել, որով մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող բռնությունների կապակցությամբ։ Սանչեսի խոսքով՝ Թրամփը պետք է դատապարտի Ադրբեջանի ռազմական ագրեսիան։ «Թրամփը պետք է աշխատի մեր դաշնակիցների հետ՝ տեղում լարումը թուլացնելու համար», – գրել է Սանչեսը։ I join my @ArmenianCaucus colleagues in expressing my concern…
Բելառուսում սկսվել է նախագահի թեկնածուների գրանցումը․ ԲԵԼՏԱ
ԲԵԼՏԱ-ի հաղորդմամբ՝ Բելառուսի նախագահի թեկնածուների գրանցումը կայանալու է հուլիսի 5-14-ը ներառյալ։ Ներկայացուցիչների պալատը նշանակել է նախագահական ընտրությունների անցկացումը օգոստոսի 9-ին։ ԿԸՀ-ն արդյունքները պետք է ամփոփի ոչ ուշ, քան օգոստոսի 19-ը։ Անհրաժեշտության դեպքում երկրորդ փուլը կկայանա օգոստոսի 23-ին։ Գրանցված անձիք ստանալու են ընտրարշավի հաջորդ փուլին՝ նախընտրական քարոզարշավին մասնակցելու իրավունք: Կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցվելու համար փաստաթղթեր է ներկայացրել…
Նենսի Փելոսին հայտնել է, թե ինչու է պատռել Թրամփի ելույթի իր օրինակը
ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին պատմել է, թե ինչու է նախագահ Դոնալդ Թրամփի՝ ժողովրդին ուղղված ելույթի տեքստը հրապարակավ պատռել։ Այս մասին հաղորդում է CNN-ը: Նշվում է, որ նա այս մասին խոսել է դեմոկրատների դռնփակ նիստի ժամանակ: Կուսակիցների հետ հանդիպման ժամանակ խոսնակը հանդես է եկել ելույթով, որում հայտարարել է, որ Թրամփի ելույթը…