fbpx
Աշխարհ

Բելառուսում սկսվել է նախագահի թեկնածուների գրանցումը․ ԲԵԼՏԱ

ԲԵԼՏԱ-ի հաղորդմամբ՝ Բելառուսի նախագահի թեկնածուների գրանցումը կայանալու է հուլիսի 5-14-ը ներառյալ։

Ներկայացուցիչների պալատը նշանակել է նախագահական ընտրությունների անցկացումը օգոստոսի 9-ին։  ԿԸՀ-ն արդյունքները պետք է ամփոփի ոչ ուշ, քան օգոստոսի 19-ը։ Անհրաժեշտության դեպքում երկրորդ փուլը կկայանա օգոստոսի 23-ին։

Գրանցված անձիք ստանալու են ընտրարշավի հաջորդ փուլին՝ նախընտրական քարոզարշավին մասնակցելու իրավունք:

Կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցվելու համար փաստաթղթեր է ներկայացրել 7 անձ: Նրանք են Վիկտոր Բաբարիկոն, Անդրեյ Դմիտրիևը, Աննա Կանոպացկայան, Ալեքսանդր Լուկաշենկոն, Սվետլանա Տիխանովսկայան, Վալերի Ցեպկալոն, Սերգեյ Չերեչենը:

Վիկտոր Բաբարիկոն համարվում է Լուկաշենկոյի հիմնական մրցակիցը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ