ներկայացուցիչ
Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել Կարապետ Քաբաբջյանի ընտանիքին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 31-ին ցավակցական հեռագիր է հղել Մերձավոր Արևելքի երկրներում ԱՀ մշտական ներկայացուցիչ Կարապետ Քաբաբջյանի ընտանիքին: Հեռագրում ասված է. «Խոր ցավ ապրեցի՝ լսելով, որ մահացել է հայ ժողովրդի նվիրյալ զավակ, Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարո (Կարապետ) Քաբաբջյանը, մարդ, ով անմնացորդ նվիրվածությամբ, անսպառ եռանդով ու անսահման լավատեսությամբ համակված ծառայում…
Իրանում լեռնադահուկային սպորտի միջազգային մրցաշարին մասնակցել է ՀՀ 2 ներկայացուցիչ
Իրանի Դիզին քաղաքում տեղի ունեցավ լեռնադահուկային սպորտի միջազգային մրցաշար: Հայաստանը ներկայացրին ծաղկաձորցիներ Աշոտ Կարապետյանը և Հարություն Հարությունյանը: Մասնակիցները հանդես եկան ոլորավայրէջք և հսկա ոլորավայրէջք մրցաձևերում: Ոլորավայրէջքում հաջողության հասավ Աշոտ Կարապետյանը: Նա չորս մեկնարկից մեկական անգամ արժանացավ երկրորդ և երրորդ մրցանակի: Բայց Աշոտին չհաջողվեց հսկա ոլորովայրէջքում դառնալ մրցանակակիր: Փոխարենը չորրորդ և վեցերորդ տեղը գրավեց Հարություն Հարությունյանը,…
Արդեն հասանելի են Եվրոպական դատարանի վճիռների հայերեն համառոտագրերը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի կողմից ընտրվել և հայերեն լեզվով համառոտագրվել են Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուղենիշային (էական) գործերով թվով 19 վճիռներ ինչպես պրակտիկ իրավաբաններին, այնպես էլ իրավաբան-գիտնականներին Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վերջին զարգացումներին (հիմնականում 2018-2020 թվականներ) ծանոթացնելու նպատակով: Այս մասին հայտնում են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի Facebook-ի էջից։ «Ընտրված վճիռների առանձնահատուկ հետաքրքրությունն…
Թաթոյանը ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին, որն ավարտում է իր առաքելությունը Հայաստանում: Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ գրասենյակից։ Պաշտպանը շնորհակալություն է հայտնել Դմիտրի Մարիյասինին մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված կարևոր առաքելության, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ արդյունավետ համագործակցության համար: Հանդիպմանը Պաշտպանը հատուկ ընդգծել է ՄԱԿ-ի…
ՊԵԿ-ը հանդիպում է նախաձեռնում հիմնադրամների ու ՀԿ-ների ներկայացուցիչների հետ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մարտի 2-ին, ժամը 16.30-ին տեղի կունենա հանդիպում հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, հայտնում են ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքից։ Հանդիպմանը կներկայացվեն hիմնադրամների և հասարակական կազմակերպությունների դաշտում կատարված փոփոխությունները, այդ թվում՝ թե ինչպես գործող կանոնակարգումներին համապատասխան լրացնել և հրապարակել տարեկան գործունեության վերաբերյալ հաշվետվությունները։ Կքննարկվեն նաև ՀՀ ՊԵԿ ոչ առևտրային կազմակերպությունների…
Սուրեն Պապիկյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը կարևորել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչության հետ համագործակցության օրակարգի ընդլայնումը հատկապես հետպատերազմյան շրջանում և հույս հայտնել, որ գրասենյակի գործուն աջակցությամբ հնարավոր կլինի մեղմել համավարակի և պատերազմի հետևանքները Հայաստանի մարզերում։ Շոմբի Շարփն իր հերթին վստահեցրել է Հայաստանին…
Արայիկ Հարությունյանն ընդունել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության բարձրաստիճան ներկայացուցչին
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ԿԽՄԿ առաքելության բարձրաստիճան ներկայացուցչին։Այս մասին նախագահը գրել է Facebook-ի իր էջում․ «Հարգելի ՛ հայրենակիցներ Այսօր ընդունել եմ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության բարձրաստիճան ներկայացուցիչ Պասկալ Հունտին: Բարձր գնահատելով Կարմիր խաչի ջանքերը պատերազմական գործողությունների դադարից հետո հակամարտության գոտուց զոհվածների մարմինների հանման և անհայտ կորածների որոնման գործընթացում՝ ընդգծել եմ, որ…
Թշնամին մոտեցել է Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ. Հովհաննիսյան
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ Հադրութից հյուսիս գտնվող անտառների հատվածում շարունակվել են դիվերսիոն խմբերի փնտրման և ջախջախման աշխատանքները, որոշ գյուղերում նույնիսկ թողել են մեքենաները և փախել, բայց որոշ գյուղերում մարտերը դեռ շարունակվում են։ «Այո, իմ հարգելի ժողովուրդ, հակառակորդը որոշ տեղերում ունեցավ հաջողություն, այո նրանք մոտեցել են Սյունիքի…
Այո նահանջել ենք, որոշ տեղերում դա ամենաճիշտ լուծումն է. Հովհաննիսյան
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է. «Վաղը որ իմ եղբայրներն ու քույրերը համառ դիմադրելուց հետո նորից անցնեն հարձակման, իսկ անցնելու են հաստատ, շատերդ ամաչելու եք այս տրամադրությունների համար։ Այո նահանջել ենք, որոշ տեղերում դա ամենաճիշտ լուծումն է։ Մի արեք նման բաներ»։ https://www.facebook.com/arcrun/posts/3450857741616476
Առանց Կարմիր խաչի, չենք թույլատրելու դիերի դուրսբերումը. Արծրուն Հովհաննիսյան
հժՀոկտեմբերի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ասաց` պաշտոնապես հայտարարում ենք, որ մահացածների մարմինները հանվելու են միայն Կարմիր խաչի ներկայացուցիչների առկայության պարագայում: «Հրադադարի հաստատումից հետո, ինչպես արտգործնախարրների հայտարարության մեջ նշված է հստակ, Պաշտպանության բանակի տեղամասերից մեկում թույլ է տրվել, որ մոտենան և վերցնեն իրենց մի քանի դիակները, սակայն դրանից հետո այդ գործընթացը…
Ես հենց հիմա Հադրութում եմ և չգիտես ինչու մենակ հայերի եմ տեսնում. Հովհաննիսյան
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ում գրել է. «Ես հենց հիմա Հադրութում եմ և չգիտես ինչու մենակ հայերի եմ տեսնում»։ https://www.facebook.com/arcrun/posts/3420346014667649
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ԵՄ ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ
Արտաքին գործերի նախարարությունից տեղեկանում ենք, որ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: «Հոկտեմբերի 3-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: Նախարար Մնացականյանը Ժոզեպ Բորելին ներկայացրեց ԼՂ հակամարտության գոտում իրադրության վերջին զարգացումները:…
Այսքան էլ լավ կերակրում է, բայց ապերախտները մեկ է չեն կռվում. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը լուսանկարներ է հրապարակել Facebook-ում և գրառում է կատարել: «Իլյուշը հիմա կատաղած է։ Այսքան էլ լավ կերակրում է, բայց ապերախտները մեկ է չեն կռվում»։ https://www.facebook.com/100000768523525/posts/3398589643509953/
Վրաստանի վարչապետը Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչներին առաջարկել է հանդիպել Թբիլիսիում
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հանդես է եկել առաջարկով: Նա Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչներին առաջարկել է հանդիպում անցկացնել Թբիլիսիում` հակամարտող կողմերի միջեւ բանակցային գործընթաց հաստատելու նպատակով: «Հայաստանի և Ադրբեջանի հերթական ռազմական առճակատման արդյունքում բարդ իրավիճակ է ստեղծվել, կան մեծ կորուստներ, և, ցավոք, ռազմական գործողությունների դադարեցումը և երկխոսության վերսկսումը դեռ հնարավոր չի թվում»,-ասել է նա: գախարիան հավելել…














