ներկայացուցիչ
Վիրավորների թիվը փոխվել է դեպի նվազում. Արծրուն Հովհաննիսյան
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ճեպազրույցի ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ վիրավորների թիվը փոխվել է դեպի նվազում, որովհետև երբ հանել են թեթև վիրավորներին, որոնք արդեն վերադարձել են շարք և շարունակում են ծառայությունը, մոտավորապես 100-120 թվի շրջակայքում են մեր վիրավորները: «Ծանր վիրավորների մասով տվյալներ այս պահին չեմ կարող ներկայացնել: Այն մարդկանց, որոնք լրացուցիչ և խորքային բժշկական…
Սեպտեմբերի 21-ին ԵՄ-ն կհամաձայնեցնի Բելառուսի իշխանությունների դեմ պատժամիջոցները
Սեպտեմբերի 21-ին ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները հանպիման ընթացքում համաձայնեցնելու են Բելառուսի գործող իշխանությունների դեմ պատժամիջոցների սահմանումը: Այ մասին Financial Times-ին տված հարցազրույցի ընթացքում ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Նրա խոսքվ՝ հանդիպման հիմնական հարցերից մեկը կլինի հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին պատժվամիջոցներին ենթարկվողների ցուցակում ընդգրկելը: «Մենք չենք ընդունում, որ նա հաղթեց ընտրություններում, ուստի…
ՍԴ դատավորների գործը ՄԻԵԴ-ում ներկայումս գտնվում է քննության փուլում. ներկայացուցիչ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Դիմումատուների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը գրառում է կատարել Facebook-ում: Ներկայացուցիչը տեղեկատվություն է հայտնել ՄԻԵԴ-ում Սահմանադրական դատարանի նախագահի և դատավորների դիմումեների վերաբերյալ: «ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Սահմանադրական դատարանի նախագահի և դատավորների դիմումի վերաբերյալ Երեկ երեկոյան ակտիվորեն ապատեղեկատվություն էր տարածվում այն մասին, թե իբր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Սահմանադրական դատարանի նախագահի…
2020 թ-ին Հայաստանում տնտեսական անկումը կկազմի 1,5 տոկոս․ Արժույթի միջազգային հիմնադրամ
Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան ներկայացուցիչ Յուլյա Ուստյուգովան «Ազատության» հետ զրույցում հայտնել է, որ Հայաստանի տնտեսության անկւմը կավարտվի երկրորդ եռամսյակում և կսկսի վերականգնվել արդեն այս տարվա երրորդ եռամսյակում։ «Իրավիճակը խիստ անորոշ է, և ճգնաժամն իրապես յուրահատուկ է։ Մենք կանխատեսել ենք, որ 2020 թվականին [Հայաստանում] տնտեսական անկումը կկազմի 1,5 տոկոս։ Սա ընդհանուր առմամբ համահունչ է Հայաստանի…
Արցախի նախագահն ընդունել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատրյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 25-ին ընդունել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատրյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են Հայրենիք-Սփյուռք կապերին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի պաշտոնական կայքից։
Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրին: Վարչապետը ողջունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի այցը Հայաստան և մասնակցությունը ՄԻՊ հաստատության 15-ամյա գործունեությանը նվիրված միջազգային համաժողովին: Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի կառավարության հանձնառությունը մարդու իրավունքների, ներառյալ՝ ազատ խոսքի իրավունքի պաշտպանության ոլորտում և ընդգծել, որ ներկայում ՀՀ-ում մամուլի ազատությունը, արտահայտվելու…
Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը կմեկնի Սինգապուր
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության պետը կգործուղվի Սինգապուր։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի` 1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության պետ Գոհար Ալոյանին 2019 թվականի հոկտեմբերի 15-ից 19-ը գործուղել Սինգապուրի Հանրապետություն (Սինգապուր)՝ «ITB ASIA 2019»…
Եվրոպա Լիգա․ ՀՖՖ ներկայացուցիչը նշանակվել է խաղերից մեկի ՈւԵՖԱ-ի պատվիրակ
Սեպտեմբերի 19-ին՝ Նիդեռլանդների Էյնդհովեն քաղաքում, կկայանա Եվրոպա լիգայի խմբային փուլի D խմբի առաջին տուրի «ՊՍՎ Էյնդհովեն» (Նիդեռլանդներ) – «Սպորտինգ» (Պորտուգալիա) հանդիպումը: ՀՖՖ գլխավոր քարտուղարի տեղակալ, ֆուտբոլի դեպարտամենտի պետ Արթուր Ազարյանը նշանակվել է այդ հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակ: Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։
ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ -ի նստաշրջաններին
ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարության հրավերով ՀՀ մշակույթի նախարարության մշակութային արժեքների պահպանության գործակալության պետի տեղակալ Սերոբ Անտինյանը 2019 թ. մայիսի 20-23-ը մասնակցել է Փարիզում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած ՄԱԿ-ի «Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու մասին» 1970 թ. կոնվենցիայի Անդամ պետությունների հինգերորդ և Օժանդակ կոմիտեի յոթերորդ նստաշրջաններին։ Հայաստանն անդամակցում է…
Մոսկվայում է ՀՀ ԶՈՒ աշխատանքային խումբը
Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության 2019թ. պլանի համաձայն՝ Մոսկվա է մեկնել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմատեղագրական բաժնի պետի գլխավորած աշխատանքային խումբը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
ՀՀ ՊՆ ներկայացուցիչը մեկնել է ՌԴ
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը մայիսի 21-ից 23-ը մասնակցում է «Միջազգային բանակային խաղեր-2019» միջոցառման շրջանակում Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք «Էլբրուսյան շրջան» մրցման անցկացման վայրերի տեղազննմանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։











