նորաշեն
Ավտովթար Նորաշենի մոտակայքում․ Opel-ի վարորդը տեղում մահացել է
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ժամը 08:46-ին ահազանգ է ստացվել, որ Նորաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Մյասնիկյան պողոտայում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ ու զոհ Որոշ վարորդներ պահանջում են վերադառնալ նվազագույն աշխատավարձի և «սև» եկամուտի համակարգին․ Կարապետյան Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական…
ՀՀ 2 համայնքներում նոր տեղադրված շչակներ են փորձարկվելու
Նոր շչակներ են տեղադրվել Արարատի մարզի Նորաշեն և Նոր Կյուրին համայնքներում, որոնք պետք է վաղը՝ նոյեմբերի 18-ին, փորձարկվեն փրկարարների կողմից։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ նորաշենում փորձարկումն անցկացվելու է 11:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ Նոր Կյուրինում՝ 14:00-ից 15:00-ն ընկած հատվածում։ Նախարարությունից բնակիչներին խնդրում են չանհանգստանալ։
Հայտնաբերվել է ևս 2 աճյուն. ԱԻՊԾ
Օգոստոսի 26-ին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ 2020 թվականին Արցախի դեմ սկսված լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Հադրութի շրջանում: Նշվում է, որ Ադրբեջանի կողմից բռնազավթված Նորաշեն համայնքի հարակից տարածքից հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն: Նրանց ինքնությունը կհաստատվի…
Բեգլարյանը հանդիպումներ է ունեցել Մարտունու սահմանային գյուղերի բնակիչների հետ
Հուլիսի 12-ին Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը այցելել է Մարտունու շրջանի Մյուրիշեն, Ավդուռ, Հացի և Նորշեն համայնքներ, որոնք տեղակայված են առաջնագծի անմիջական հարևանությամբ: Բեգլարյանը հանդիպումներ է ունեցել գյուղերի բնակիչների հետ, ներկայացրել Արցախի ներկային ու ապագային առնչվող պետական որոշ ծրագրեր՝ ընդգծելով, որ Արցախի յուրաքանչյուր քաղաքացու դերը կարևոր է Հայրենիքի անվտանգ ու զարգացած երկարաժամկետ ապագայի կերտման գործում:…
Այցելուների մուտքը ժամանակավոր կարգելվի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածքում
Հունիսի 1-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ 6-ամսյա կտրվածքով կարգելվի այցելուների մուտքը «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք, տեղեկացնում են : «Հաշվի առնելով Սևանա լճի մակարդակի բարձրացման, ինչպես նաև համավարակով պայամանավորված Նորաշենի արգելոցի և Նորաշենի արգելավայրի տարածք մարդկանց հոսքը սահմանափակելու արդյունքում հայկական որորի արգելոցի և արգելավայրի ափամերձ ցամաքային տարածքներում ձվադրման,…
Շնորհակալ եմ Վահան Քերոբյանին որոշմանս ըմբռնումով մոտենալու համար. Ռոմանոս Պետրոսյան
Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շնորհակալ եմ գործընկերոջս՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանին, Sevan Startup Summit 2021-ի անցկացումն այս տարի եւ հետագայում «Սեւան» ազգային պարկի «Նորաշենի» արգելոցի անմիջական հարեւանությամբ՝ նույնանուն արգելավայրի տարածքում իր մասշտաբային կոնցեպտով չարտոնելու որոշմանս ըմբռնումով մոտենալու եւ խնդրի առնչությամբ հիմնավորված տեսակետս լիովին կիսելու համար։ Սևան…
Լոռու մարզում այսօր էլեկտրաշչակ է գործարկվելու
Մարտի 26-ին Լոռու մարզի Սարչապետ խոշորացված համայնքի Նորաշեն բնակավայրում անցկացվելու են «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով գործնական միջոցառումներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ Ժամը 11:00-ին գործարկվելու է էլեկտրաշչակը: Նախարարությունից մարզի բնակչությանը խնդրում են չանհանգստանալ։
Հրդեհ Նորաշեն գյուղում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ հունվարի 4-ին, ժամը 09։18-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշեն գյուղում տուն է այրվում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չորաթանի…
Նորշեն գյուղից մինչև Գուսանագյուղ հատվածը փակ է երթևեկության համար
Հ-75, Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 37+500-կմ 45+300 հատվածի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Նորշեն գյուղից մինչև Գուսանագյուղ ճանապարհահատվածը սեպտեմբերի 23-ից մինչև հոկտեմբերի 25-ը փակ կլինի երթևեկության համար։ Վարորդներին առաջարկվում է նշված փակ հատվածը շրջանցել Նորշեն-Սուսեր-Զարինջա-Ձիթհանքով-Ձորակապ-Գուսանագյուղ ավտոճանապարհով։ Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը։
113 հա խոտածածկ տարածքներում մարվել է բռնկված հրդեհները. ԱԻՆ
ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը հրապարակել է. «Մարտի 8-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 31 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Արագածոտնի մարզի Փարպի գյուղում՝ մոտ 500 քմ, Ոսկեվազ գյուղում՝ մոտ 3000 քմ, Փարպի-Ղազարավան ավտոճանապարհին՝ մոտ 800 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 500 քմ, Արտաշատ…
Բիզնեսմենները պատրաստ են փրկել Նորաշեն (Խարկով) գյուղը. Շիրակի մարզպետ
Մարտի 7-ին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հայարարեց լրագրողների հետ հանդպմանը՝ կապված Անի մայրաքաղաքից ընդամենը մեկ ձորով բաժանված Նորաշեն (Խարկով) գյուղում ներդրումներ կատարելու մասին։ «5-6 գործարարներ թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից կապվել են ինձ հետ՝ պատրաստակամություն հայտնելով ներդրումներ կատարել»-, ասել է մարզպետը։ Ըստ նրա, գործարարները սպասում են սահմանային կարգի փոփոխությանը, որպեսզի կարողանան բիզնես պլանները տեղում իրականացնել։ «Գործարարները…
Քննություն է տարվում՝ Նորաշենում տեղի ունեցած դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2020թ. հունվարի 4-ին՝ ժամը 20.30-ին, «Արտաշատ» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի առջևի պատի ծակած, թափանցող վերք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ՝ ծնված 1970…
Նորաշենում կատարված դանակահարությունը բացահայտվել է (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հունվարի 4-ին, ժամը 20.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «որովայնի առջևի պատի ծակած, թափանցող վերք» ախտորոշմամաբ իրենց մոտ է տեղափոխվել Նորաշեն գյուղի մի բնակիչ: Օպերատիվ խումբը հիվանդանոց էր մեկնել, սակայն տուժողն ի վիճակի չէր եղել հաղորդում տալու: Բժշկի հետ զրուցելուց և համապատասխան արձանագրություններ կազմելուց հետո քրեական հետախույզները Նորաշեն էին մեկնել,…
Նորաշենցիների պահանջը չի փոխվել․ մարզպետը պետք է վերանայի որոշումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր տեղի ունեցավ Արարատի մարզի Նորաշեն համայնքի բնակիչների մամուլի ասուլիսը: Վերջիններս նշում էին, որ մարզպետարանի և Կառավարության դիմաց կազմակերպած բողոքի ակցիաները լսելի չդարձրին իրենց ձայնը պատկան մարմինների մոտ: Նորաշենցիները նշեցին նաև, որ չի փոխվել իրենց պահանջը՝ չեղարկել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի անօրինական որոշումը և նախկին համայնքապետին վերականգնել պաշտոնին: https://www.youtube.com/watch?v=GcuLhOIbBVc Հիշեցնենք՝ Արարատի մարզի Նորաշեն համայնքում քանի…