fbpx
Կառավարություն

Շնորհակալ եմ Վահան Քերոբյանին որոշմանս ըմբռնումով մոտենալու համար. Ռոմանոս Պետրոսյան

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Շնորհակալ եմ գործընկերոջս՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանին, Sevan Startup Summit 2021-ի անցկացումն այս տարի եւ հետագայում «Սեւան» ազգային պարկի «Նորաշենի» արգելոցի անմիջական հարեւանությամբ՝ նույնանուն արգելավայրի տարածքում իր մասշտաբային կոնցեպտով չարտոնելու որոշմանս ըմբռնումով մոտենալու եւ խնդրի առնչությամբ հիմնավորված տեսակետս լիովին կիսելու համար։

Սևան ազգային պարկի ստորաբաժանումը ձեռնամուխ է եղել ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների ձկնորսական ցանցերի ոչնչացման գործընթացին

Հ.Գ. Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարն այսօր անձամբ այցելել է «Նորաշենի» արգելոց ու արգելավայր եւ տեղում ուսումնասիրել հայկական էնդեմիկ «Որոր» թռչնատեսակի բնադրման վայրն ու միջոցառման համար «նախընտրելի» հատվածում թռչունների պոպուլյացիայի ձվադրման գոտին:

Հ.Գ.Գ. Տվյալ միջոցառման կազմակերպիչներին ուղղված՝ այլընտրանքային առաջարկներս դեռեւս ուժի մեջ են. Սեւանա լճի ափին՝ Սեւան ազգային պարկի տնօրինման ներքո գտնվող տարածքներում, կամ ՇՄՆ ենթակայության ազգային պարկերում (բացառությամբ՝ արգելոցների եւ արգելավայրերի) ցանկացած այլ վայրում պատրաստակամ ենք անվարձահատույց եւ օրենքով սահմանված ժամկետներով տրամադրելու համապատասխան տարածք՝ միջոցառումը, գուցե ուշացումով, բայց հավուր պատշաճի մեր երկրում անցկացնելու համար։
Շնորհակալություն»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ