fbpx
Հասարակություն

Ավտովթար Նորաշենի մոտակայքում․ Opel-ի վարորդը տեղում մահացել է

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ժամը 08:46-ին ահազանգ է ստացվել, որ Նորաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Սևան-Մարտունի-Գետափ հատվածի 12-րդ կմ-ին բախվել են «Opel Astra F» (վարորդ` Ա. Օ.) և «VAZ-2121» (վարորդ` Ա. Վ., ծնված 1994 թ.) մակնիշների ավտոմեքենաներ․ Ա․ Օ․-ն տեղում մահացել է։

Նշվում է նաև, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել Ա․ Վ.-ին, «Opel Astra F» մակնիշի ավտոմեքենայից՝ ուղևոր Ա․ Օ.-ին ու վարորդ Ա․ Օ․-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ Ա․ Վ․-ն և ուղևոր Ա․ Օ․-ն հոսպիտալացվել են Գավառի ԲԿ, որտեղ բժիշկները վերջիններիս առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ