շախմատ

  • Ռոբերտ Հովհաննիսյանը 4-րդ տուրում հաղթանակ է տարել.Շախմատի ԵԱ

    Ռոբերտ Հովհաննիսյանը 4-րդ տուրում հաղթանակ է տարել.Շախմատի ԵԱ

    Սկոպյեում կայացել են տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնության 4-րդ տուրի պարտիաները: Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթանակ է տարել, ով մրցել է Շանթ Սարգսյանի հետ: Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր–Սահակյանը, Սերգեյ Մովսիսյանը, Արման Փաշիկյանը և Մանուէլ Պետրոսյանը ոչ–ոքի են խաղացել,իսկ Հայկ Մարտիրոսյանն պարտվել է: Սամվել Տեր–Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հրանտ Մելքումյանն ունեն 3-ական միավոր: Հաղորդում է ՀԱՕԿ–ի պաշտոնական կայքը:

  • Օրվա ամփոփումը՝ մեկ տեսաշարով /21.03.19/
  • Հայաստանի 2 ներկայացուցչի համար երրորդ տուրը հաղթական էր.Շախմատի ԵԱ

    Հայաստանի 2 ներկայացուցչի համար երրորդ տուրը հաղթական էր.Շախմատի ԵԱ

    Շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության երրորդ տուրը հաղթական է ստացվել Ռոբերտ Հովհաննիսյանի և Հայկ Մարտիրոսյանի համար։ Հայաստանի նորընծա չեմպիոն Արման Փաշիկյանը պարտություն է կրել: Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Սերգեյ Մովսեսյանը խաղաղ ելքով են ավարտել իրենց պարտիաները: Այս մասին հայտնել է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ առաջնությունը ընթանում է Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում։

  • Օրվա ամփոփումը՝ մեկ տեսաշարով /19.03.19/
  • Հայ շախմատիստները Եվրոպայի առաջնությունը մեկնարկել են հաղթանակով

    Հայ շախմատիստները Եվրոպայի առաջնությունը մեկնարկել են հաղթանակով

    Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մեկնարկել է շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունը։ Հայաստանը ներկայացնում են 8 շախմատիստներ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Առաջին տուրում հաղթանակներ են տարել Հրանտ Մելքումյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Շանթ Սարգսյանը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Մանուէլ Պետրոսյանը և Հայաստանի նորընծա չեմպիոն Արման Փաշիկյանը խաղաղ ելքով են ավարտել իրենց պարտիաները:…

  • Լիլիթ Մկրտչյանը արժանացել է անհատական բրոնզե մեդալի․Շախմատի ԱԱ

    Լիլիթ Մկրտչյանը արժանացել է անհատական բրոնզե մեդալի․Շախմատի ԱԱ

    Ավարտված շախմատի աշխարհի թիմային առաջնությունում շնորհվել են նաև անհատական մեդալներ: Հայաստանի ներկայացուցիչներից Լիլիթ Մկրտչյանը 2-րդ խաղատախտակի առջև ցույց է տվել 3-րդ արդյունքը և արժանացել բրոնզե մեդալի, գրում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Կանանց մրցաշարում հաղթող է դարձել Չինաստանի ընտրանին, որը հաղթանակ է տարել բոլոր 9 մրցախաղերում, 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է Ռուսաստանի հավաքականը: Հիշեցնենք որ…

  • ՀՀ կանանց հավաքականը շախմատի առաջնության վերջին տորում պարտություն կրեց

    ՀՀ կանանց հավաքականը շախմատի առաջնության վերջին տորում պարտություն կրեց

    ՀՀ կանանց հավաքականը շախմատի աշխարհի առաջնության վերջին տուրում  1։3 հաշվով պարտվեց Ղազախստանի շախմատիստուհիներին: Մեր հավաքականի միակ հաղթանակը տարավ Լիլիթ Մկրտչյանը, ով առավելության հասավ Բիբիսարա Ասսաուբաևայի նկատմամբ: Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը և Մարիա Գևորգյանը զիջեցին համապատասխանաբար Ժանսայա Աբդումալիկին, Գյուլիսխան Նախբաևային և Գուլմիրա Դաուլետովային: Այսպիսով՝ Հայաստանի հավաքականը 9 տուրերի արդյունքում վաստակեց 4 միավոր՝ տանելով 1 հաղթանակ, կրելով…

  • Կարեն Գրիգորյանը հաղթանակով է մեկնարկել Տաշքենդ Օփենում

    Կարեն Գրիգորյանը հաղթանակով է մեկնարկել Տաշքենդ Օփենում

    Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մեկնարկել է Տաշքենդ Օփեն միջազգային մրցաշարը նվիրված Ագզամովի հիշատակին, որին մասնակցում է 12 երկրի 73 շախմատիստ, այդ թվում՝ 12 գրոսմայստեր: Մրցաշարին մասնակցող ամենաբարձր դասակարգում ունեցող շախմատիստը գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն է, հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Մասնակիցների թվում է նաև ՖԻԴԵ-ի երիտասարդ վարպետ Վահե Դանիելյանը։ Երեկ կայացած առաջին տուրում մեր երկու…

  • Տիգրան Հարությունյանին շնորհվել է գրոսմայստերի տիտղոս

    Տիգրան Հարությունյանին շնորհվել է գրոսմայստերի տիտղոս

    Աստանայում կայացած ՖԻԴԵ-ի նախագահության նիստում ՖԻԴԵ-ն գրոսմայստերի կոչում է շնորհել Տիգրան Հարությունյանին: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Նույն նիստում միջազգային վարպետի կոչում է շնորհվել Արթուր Դավթյանին: Հաղորդում է armsport.am-ը:

  • Շախմատի ԱԱ. կանանց հավաքականը պարտվել է նաև Հնդկաստանին

    Շախմատի ԱԱ. կանանց հավաքականը պարտվել է նաև Հնդկաստանին

    Ղազախստանում ընթացող կանանց աշխարհի թիմային առանության 2-րդ և 3-րդ տուրերում Հայաստանի կանանց հավաքականը պարտվել է Ռուսաստանի և Հնդկաստանի հավաքականներին: Կայացած 3 տուրերից հետո աղյուսակը 6-ական միավորով գլխավորում են Ռուսաստանի և Չինաստանի հավաքականները: Հայաստանի թիմը 2 միավորով 7-րդ տեղում է: Հիշեցնենք` առաջին տուրում մեր ընտրանին 4:0 հաշվով հաղթել էր Եգիպտոսի ընտրանուն: Այսօր կայանալիք 4-րդ տուրում մեր…

  • Շախմատի ԱԱ․ Հայաստանի հավաքականը պարտվել է Ռուսաստանին

    Շախմատի ԱԱ․ Հայաստանի հավաքականը պարտվել է Ռուսաստանին

    Աստանայում անցկացվող շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը 0.5-3.5 հաշվով պարտվել է Ռուսաստանի թիմին: Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը և Սիրանուշ Ղուկասյանը պարտություն են կրել, իսկ Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է ավարտել Վալենտինա Գունինայի հետ պարտիան: Մարտի 7-ին կայանալիք երրորդ տուրում Հայաստանի հավաքականը կխաղա Հնդկաստանի թիմի հետ։ Հիշեցնենք, որ առաջին տուրում հայ շախմատիստուհիները 4-0…

  • Լևոն Արոնյանը մասնակցել է Բունդեսլիգայի 9-11-րդ տուրերին

    Լևոն Արոնյանը մասնակցել է Բունդեսլիգայի 9-11-րդ տուրերին

    Մարտի 1-3-ը տեղի են ունեցել Գերմանիայի Բունդեսլիգայի 9-11-րդ տուրերը, որին «Բադեն Բադեն» հանրահայտ թիմի կազմում մասնակցել է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: 9-րդ տուրում Արոնյանը հաղթանակ է տոնել Գեորգ Մեյերի նկատմամբ, իսկ 10-րդ և 11-րդ տուրերում ոչ-ոքի է խաղացել համապատասխանաբար Վլադիմիր Ֆեդոսեևի և Ամեն Բասեմի հետ:…

  • Արոնյանը 12-րդն է ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում

    Արոնյանը 12-րդն է ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում

    ՖԻԴԵ-ն հրապարակել է դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի շախմատիստներ Լևոն Արոնյանը 12-րդ, Գաբրիել Սարգսյանը 52-րդ, իսկ Հրանտ Մելքումյանը 88-րդ հորիզոնականներում են: Առաջատարը աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է: Շախմատի միջազագային ֆեդերացիան նաև ներկայացրել է 2019թ. Գրան Պրի մրցաշարերի մասնակիցների կազմը: Աշխարհի չեմպիոնի կոչման 21 հավակնորդների համար նախատեսված է չորս մրցաշար: Յուրաքանչյուր շախմատիստ կմասնակցի երեք մրցման: Մեր…

  • Օրվա ամփոփումը՝ մեկ տեսաշարով /28.02.19/
  • Լևոն Արոնյանը կմասնակցի ՖԻԴԵ-ի Գրան Պրի շարքին

    Լևոն Արոնյանը կմասնակցի ՖԻԴԵ-ի Գրան Պրի շարքին

    Հրապարակվել է ՖԻԴԵ-ի Գրան Պրի շարք մասնակիցների կազմը: 2019 թվականին կայանալիք մրցաշարերին կմասնակցի հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը: Գրան Պրի շարքում կվիճարկվի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի երկու ուղեգիր: Արոնյանից բացի մասնակիցների թվում են Ռուսաստանի ներկայացուցիչներ Գրիշչուկը, Կարյակինը, Նեպոմնյաշչին, Սվիդլերը, Յակովենկոն, Վիտյուգովը, Դուբովը, ադրբեջանցիներ Մամեդյարովն ու Ռաջաբովը, չինացիներ Յույ Յանյին և Վեյ Ինը, ամերիկացիներ Սոն ու…