շախմատ
Իրանում ավարտվեց Կարուն Մասթերս միջազգային մրցաշարը, որին մասնակցում էր 11 երկրի 53 շախմատիստ, այդ թվում 6 գրոսմայստեր: ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Դանիելյանը և Ուկրաինան ներկայացնող գրոսմայստեր Վիտալի Բերնադսկին 9 հնարավորից վաստակեցին 7-ական միավոր: Lրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո մրցաշարի հաղթող դարձավ Բերնադսկին, իսկ Դանիելյանը դարձավ երկրորդը: Մրցաշարին մասնակցող Կարեն Գրիգորյանը 6.5 միավորով կիսեց 3-5-րդ տեղերը, իսկ լրացուցիչ…
Մոսկվայում ավարտվեց Աէրոֆլոտ Օփեն միջազգային մրցաշարը, որն աշխարհում անցկացվող ուժեղագույն բաց մրցաշարերից մեկն է: Մրցաշարում հիանալի հանդես եկան Հայաստանի ներկայացուցիչները: Հայաստանը դարձավ միակ երկիրը, որի ներկայացուցիչները երեք՝ A, B և C մրցաշարերում կանգնեցին պատվո հարթակին: Մեր ներկայացուցիչներից հիանալի հանդես եկավ պատանի գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, ով մրցաշարում տոնեց 5 հաղթանակ և 4 պարտիա ավարտեց հաշտությամբ: Արդյունքում…
Այսօր տեղի կունենա Աէրոֆլոտ Օփեն-ի վերջին տուրը, գրում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: A մրցաշարում վերջին տուրից առաջ Հայկ Մարտիրոսյանը, Կրիշնան Սաշիկիրանը և Կուլաոց Կայդոն 6-ական միավորով գլխավորում են աղյուսակը: 6 շախմատիստ, որոնց թվում է Տիգրան Լ. Պետրոսյանը, առաջատարներին զիջում են կեսական միավորով: Այսօր կայանալիք վերջին տուրում Հայկ Մարտիրոսյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը կմրցեն…
«Աէրոֆլոտ օփեն» շախմատային հեղինակավոր մրցաշարի A խմբի 7-րդ տուրում Հայկ Մարտիրոսյանը հաղթել է մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորող հնդիկ գրոսմայստեր Կրիշնան Սասիկիրանին: Այժմ Հայկը 5.5 միավորով Սասիկիրանի և էստոնացի Կաիդո Կուլաուտսի հետ կիսում է 1-3 տեղերը: Շարունակում է հաջող ելույթները նաև Տիգրան Պետրոսյանը: 7-րդ տուրում նա հաղթել է իսրայելցի Տամի Նաբատիին և այժմ 5 միավորով 5-րդ…
Իրանում ընթացող շախմատի «Կարուն Մասթերս» մրցաշարի առաջատարների թվում նաև Հայաստանի ներկայացուցիչներն են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մրցաշարի 5-րդ տուրում Կարեն Գրիգորյանը, Վահե Դանիելյանը և Գրիգոր Դիլանյանը հաղթանակներ տոնեցին: Պարտություն կրեց Սուսաննա Գաբոյանը: Այժմ 5 հնարավորից հավաքելով 4-ական միավոր՝ Կարեն Գրիգորյանը և Վահե Դանիելյանը կեսական միավոր են զիջում մրցաշարային աղյուսակի առաջատարին: Իրանի մրցաշարին մասնակցում են 11 երկրի 53 շախմատիստ,…
«Աէրոֆլոտ օփեն» շախմատային հեղինակավոր մրցաշարի A խմբում 6-րդ տուրից հետո հայ շախմատիստներից Հայկ Մարտիրոսյանը վաստակել է 4.5 միավոր և կիսում է 2-6 տեղերը: Հայկը տարել է 3 հաղթանակ և 3 պարտիա ավարտել է ոչ-ոքի:Վատ չեն հանդես գալիս նաև մեր մյուս շախմատիսները: Տիգրան Պետրոսյանը 6 տուրից հետո ունի 4 միավոր, Շանթ Սարգսյանն ու Մանուել Պետրոսյանն իրենց…
Շախմատի աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանի կանանց թիմի կազմը հայտնի է: Տեղեկացնում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը: Մեր թիմը հանդես կգա Զավեն Անդրիասյանի գլխավորությամբ, իսկ ընտրանու կազմում հանդես կգան` Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիա Գեւորգյանը և Սիրանուշ Ղուկասյան: Շախմատի աշխարհի թիմային առաջնությունը կկայանա մարտի 4-15-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Հայաստանի տղամարդկանց թիմը իրավունք չի վաստակել մասնակցելու աշխարհի առաջնությանը:…
Աէրոֆլոտ Օփենում կայացել է 3-րդ տուրը: Խաղային 3-րդ օրը հաջող էր A մրցաշարի մեր մասնակիցների համար, գրում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Մեր հինգ պատվիրակներից չորսը հաղթանակներ են տոնել: Մեր շախմատիստներից երեքը հաջողության են հասել Չինաստանը ներկայացնող շախմատիստների նկատմամբ. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Լյու Յանին, Տիգրան Լ. Պետրոսյանը՝ Չեն Ցզյուին, իսկ Մանուէլ Պետրոսյանը՝ Ժուն…
Մոսկվայում այսօր մեկնարկում է Աէրոֆլոտ Օփեն խոշոր միջազգային մրցաշարը, որն անցկացվում է երեք ենթախմբերով: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Գլխավոր՝ A մրցաշարին մասնակցում են Հայաստանի 5 պատվիրակ՝ Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը: B մրցաշարին կմասնակցեն Հայաստանի 6 ներկայացուցիչ՝ հայկական շախմատի լեգենդ, գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը,…
Իրանում ավարտին է մոտենում Կասպյան Գավաթ ավանդական շախմատային մրցաշարը, որին մասնակցում է 11 երկրի 79 շախմատիստ: Մասնակիցների թվում են 7 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են 6 շախմատիստ: Կասպյան Գավաթի առաջին դասակարգված շախմատիստն է գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը: 7-րդ տուրից հետո աղյուսակը 6 միավորով գլխավորում է Մասուդ Մոսադեհպուրը: Կարեն Գրիգորյանը 5.5 միավորով կիսում է 2-4-րդ հորիզոնականները: Ասյօր…
Կրթության և գիտության նախարարությունը մտադիր է ուսումնանական նոր տարվա ծրագրում մի շարք առարկաներ բեռնաթափել, քննարկվող առարկաների շարքում նաև շախմատն է: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Հայաստանի դպրոցների առարկայացանկից «Շախմատ»-ը հանելու հարցը քննարկման փուլում է: Նախարարը հավաստիացնում է՝ կա խնդիր, կան որոշակի բողոքներ՝ տնային աշխատանքների, դասավանդման հետ կապված: «Արմենպրես»-ը ներկայացնում է…
Իրանում երեկ մեկնարկել է Կասպյան Գավաթ ավանդական շախմատային մրցաշարը, որին մասնակցում է11 երկրի 79 շախմատիստ: Մասնակիցների թվում է 7 գրոսմայստեր, գրում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում է 6 շախմատիստ: Կասպյան Գավաթի առաջին դասակարգված շախմատիստն է գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը: Երեկ կայացած մրցաշարի մեկնարկային տուրում Կարեն Գրիգորյանը հաղթանակ է տոնել: Հաղթանակներ են տոնել…
Գյումրեցի պատանի շախմատիստները կմասնակցեն Նորվեգիայի Կրագերո քաղաքում կայանալիք միջազգային մրցաշարին: Գյումրին ներկայացնող պատանի շախմատիստները Գյումրու քույր քաղաք Նորվեգիայի Կրագերո քաղաքից հրավեր են ստացել մասնակցելու Կրագերո Ռեզորտ Չեսս 2019 միջազգային մրցաշարին, որը տեղի կունենա փետրվարի 20-24-ը: Մրցաշարին կմասնակցեն Եվրոպայի պատանիների կրկնակի չեմպիոն Մամիկոն Ղարիբյանը, Անահիտ Մկրտչյանը, Սիմոն Թումանյանը, Հայկ Մանուկյանը, Մարիետա Խաչատրյանը, մարզիչ՝ միջազգային վարպետ Վահագն…
Ավարտվել է Հայաստանի տղամարդկանց հավաքականի 5-րդ անդամին որոշելու համար կազմակերպված մրցախաղը: Մրցախաղում միմյանց դեմ մրցել են Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Մրցախաղն անցել է Հայկ Մարտիրոսյանի առավելությամբ: Հայաստանի 2018 թվականի չեմպիոնը և 2019 թվականի փոխչեմպիոնը հաղթանակ է տոնել 2-րդ պարտիայում, իսկ մյուս պարտիաներն ավարտվել են հաշտությամբ: Նշենք նաև, որ Մարտիրոսյանը առավելություն և հաղթանակի հասնելու հնարավորություն…
Իրանում մեկնարկել է Ֆաջրի գավաթի 27-րդ խաղարկությունը, որին մասնակցում են 13 երկրների 126 մասնակիցներ, այդ թվում՝ 16 գրոսմայստեր: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն է Յուրի Կուզուբովը: Մրցաշարի մասնակիցների թվում է նաև Հայաստանի 10 պատվիրակ: Երեկ կայացած առաջին մեր մասնակիցներից հաղթանակ տոնեցին գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը և պատանի շախմատիստ Արեգ Շմավոնյանը: Գրոսմայստերներ Կարոն Գրիգորյանը, Արման Միքայելյանը և Գևորգ…