շինարարություն
2025-ի սկզբին Հայաստանի տնտեսության կայուն մեկնարկը. ի՞նչն է խթանում աճը
Հայաստանի Կենտրոնական բանկը 2025 թվականի սկզբից տնտեսական ակտիվությունը գնահատում է երկարաժամկետ կայուն աճի մակարդակում՝ նշելով շինարարության, ծառայությունների և առևտրի ոլորտների աճը, սակայն նաև կարճաժամկետ անորոշությունները։
Ծաղկաձորում թատրոնի նոր համալիր կկառուցվի. կառավարությունը հավանություն է տվել նախագծին
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Ծաղկաձորում՝ Կեչառիս վանական համալիրի մոտ, նոր թատրոնի համալիրի կառուցմանը, որը նպաստելու է մշակույթի և զբոսաշրջության զարգացմանը։
Բնակարանային ֆոնդի թարմացման խնդիրը՝ Հայաստանի քաղաքաշինության մարտահրավեր
Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը 2024 թվականի արդյունքներով ներկայացված ասուլիսում անդրադարձավ բնակարանային ֆոնդի թարմացման լրջագույն խնդիրներին։ Չնայած վերջին տարիներին շինարարության ծավալների մեծացմանը, պաշտոնյան ընդգծեց, որ ամեն տարի կառուցվում է ընդհանուր բնակարանային ֆոնդի միայն 1-2%-ը։ Ըստ Վարդանյանի՝ Հայաստանում առկա 19 հազարից ավելի բազմաբնակարան շենքերից 60%-ը կառուցվել է մինչև 1980 թվականը։ Այս փաստը վկայում է, որ…
Հոկտեմբերի տնտեսական ակտիվության աճը կազմել է 4.2% տարեկան
Հոկտեմբերին հրապարակված Տնտեսական Ակտիվության Ցուցանիշի (ՏԱՑ) տվյալները ցույց են տալիս տարեկան աճ 4.2%, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, չնայած որ նախորդ ամսվա համեմատ նվազել է 4.6%-ով: Այս փոփոխությունը ցույց է տալիս սեզոնային գործոններն ու տնտեսական ակտիվության խառը բնույթը տվյալ ժամանակահատվածում: Տվյալները ցույց են տալիս տնտեսության ճյուղային աճի դինամիկան, ըստ որի առևտրի շրջանառությունը ավելացել է 13.7%-ով,…
Հիսուս Քրիստոսի արձանի շինարարության պարզաբանումը Գագիկ Ծառուկյան հիմնադրամից
Հաշվի առնելով Հատիս լեռան տարածքում պատմության և մշակույթի հուշարձանների առկայության վերաբերյալ մասնագիտական հանրույթի ու հանրային տարբեր շերտերի հնչեցրած մտահոգությունները՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը դիմել է պատկան մարմիններին՝ ստանալու համապատասխան մասնագիտական եզրակացություններն ու թույլտվությունները շինարարական աշխատանքները սկսելու համար: «Այժմ իրականացվում են բացառապես ենթակառուցվածքների՝ ճանապարհների, էլեկտրականության, գազի, ջրի մատակարարումն ապահովելու ուղղությամբ տարվող որոշակի աշխատանքներ, իսկ Հիսուս Քրիստոսի…
3,1 միլիարդ՝ 1 ճանապարհահատված և 2 կամուրջի շինարարության ու հսկողության համար
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 3,114 միլիարդ դրամ հատկացնել Մ6-Աթան ճանապարհահատվածի ու Երևան-Սևան-Իջևան ճանապարհահատվածի 14-րդ կիլոմետրում գտնվող և նույն ճանապարհի Թեղուտ գյուղի կամուրջների շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների համար: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ վերոնշված ճանապարհահատվածը 27,5 կիլոմետր է, գտնվում է Թումանյան համայնքում ու ներառում է Քարինջ, Մարց, Ահնիձոր, Լոռուտ,…
Անավարտ Կասկադ․ քաղաքապետարանը բանակցում է՝ համալիրի շինարարությունն ավարտելու համար
Երևանի քաղաքապետարանը բանակցում է «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի հետ՝ «Կասկադ» համալիրի շինարարությունն ավարտելու համար։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։ Երևանը նոր տրոլեյբուսներ կունենա Երևանի մաքրության ապահովման համար ևս 200 աշխատակից կներգրավվի «Երևանի «Հյուսիս-հարավ» առանցքի թամանյանական հորինվածքը 1970-ականներին ճարտարապետներ Ջիմ Թորոսյանի, Սարգիս Գուրզադյանի և Ասլան Մխիթարյանի շնորհիվ կերպար ստացավ: Նախագծով Կենտրոնը պետք է կապվեր…
Գյումրիում մեկնարկել են Բարեկամության զբոսայգու շինարարական աշխատանքները
Գյումրիում պաշտոնապես մեկնարկել են Բարեկամության զբոսայգու շինարարական աշխատանքները։ Մինչ այս, Բարեկամության զբոսայգու վերակառուցման ծրագիրն ընթացել է մի քանի փուլով. այգու տարածքում վերջին 20 տնակների բնակիչներին իրենց պահանջներին համապատասխան բնակարանների տրամադրում, հանրային քննարկումների և անտրոպոլոգիական ուսումնասիրության իրականացում, այգու մասնակցային դիզայն-կոնցեպտի մշակում և ռեկրեացիոն ենթակառուցվածքի տարրերի միջազգային ճարտարապետական մրցույթի ամփոփում, վերջնական կոնցեպտուալ նախագծի ներկայացում, ֆոնդհայթհայթմանն ուղղված աշխատանքների…
Կասեցվել է Դիլիջանում ինքնակամ կառուցվող հյուրանոցի շինարարությունը
Սեպտեմբերի 17-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ տեսչական մարմնի ղեկավարի Գեղամ Շախբազյանի հանձնարարականի հիման վրա ստուգում է իրականացվել ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Աբովյան թիվ 5 հասցեում կառուցվող հյուրանոցային համալիրի՝ քաղաքաշինության բնագավառում ՀՀ օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ։ «Դիլիջան համայնքի ղեկավարի կողմից 27․12․2019 թվականին տրված նախագծման թույլտվությունը՝…
Մինչև տարեվերջ Շիրակի մարզը կունենա մոտ 65 կմ ասֆալտապատ ճանապարհ
Պետական միջոցների հաշվին Շիրակի մարզում իրականացվում է հանրապետական ու միջպետական նշանակության ճանապարհների նորոգում: Ընթացքի մեջ է «Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7» հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի և Մ-7, «Մ-3- Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի սահման» միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի շինարարությունը։ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը նշել է, որ մինչև տարեվերջ կունենան մոտ 65 կմ ասֆալտապատ ճանապարհ՝ հավելելով, որ աշխատանքներ են ընթանում նաև Արթիկ-Պեմզաշեն, Արթիկ-Անուշավան ճանապարհահատվածներում:…
Կառավարությունը 100 մլն դրամ կհատկացնի Տավուշի Կիրանցի դպրոցի կառուցման համար
Օգոստոսի 18-ին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ ՀՀ կառավարության նիստում այսօր որոշում է կայացվել 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացնել 100 մլն դրամ։ Գումարը կտրամադրվի Տավուշի մարզի Կիրանցի Գ.Վարդանյանի անվան հիմնական դպրոցի մոդուլային շենքի կառուցման աշխատանքների մեկնարկն ապահովելու համար: «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական…
Շինարարական ծավալները ՀՀ-ում առաջիկայում աննախադեպ ընդլայնվելու են․ Պապիկյանի ուղերձը
Այսօր՝ օգոստոսի 8-ին, Շինարարի օրն է։ Այս առիթով Facebook-ի իր էջում շնորհավորական ուղերձով է հանդես եկել ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։ Սուրեն Պապիկյանը ծանոթացել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի ճանապարհի շինաշխատանքներին Գյումրիում շուրջ 4 միլիարդ 300 միլիոն դրամի ներդրում է սպասվում․ Պապիկյան «Շինարարի օրվա կապակցությամբ իմ շնորհավորանքն ու երախտագիտությունն եմ հղում մեր երկրի բոլոր շինարարներին՝ այս դժվարին, բայց պատվաբեր…
ՀՀ-ում նախատեսվող շինարարական կապիտալ ծրագրերում կներգրավվեն միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ Սփյուռքից
Հուլիսի 22-ին կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրով նախատեսված կապիտալ ծրագրերի մասին: «Մենք ՔՊ-ի նախընտրական ծրագրով պարտավորվել ենք առաջիկա 5 տարում կառուցել 2 600 կմ ճանապարհ, 500 մանկապարտեզ, 300 դպրոց, սկսել կամ ավարտին հասցնել 15 ջրամբարների շինարարություն: Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ այսօր ՀՀ-ում գործող շինարարական կազմակերպությունների…
Գորիսում շինարարական եռուզեռ է. Սուրեն Պապիկյան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 27֊ին գրել է. «Գետափնյա թաղամասի վերակառուցման աշխատանքները շարունակվում են։ Գորիս համայնքի ճանապարհային ցանցի բարելավումը դիտարկելով առաջնահերթություն՝ համայնքի մի շարք թաղամասերի անբարեկարգ փողոցների վերակառուցման ուղղությամբ հետևողական աշխատանք է տարվում։ Այս պահին վերակառուցվում են նաև Վարարակն գետի հարակից մայթերը։ Փոխվում է նաև արտաքին լուսավորության համակարգը, կառուցվում է հեծանվային…
Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021-ի մայիսին աճել է 10.9%-ով
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ցուցանիշները: Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021-ի մայիսին աճել է 10.9%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընդ որում՝ արդյունաբերության արտադրանքի թողարկման ծավալն աճել է 7.9%–ով, ծառայությունների ծավալն աճել է 17.3%–ով, առևտրի շրջանառությունն աճել է 17.6%–ով, շինարարության ծավալն աճել է 0.5%–ով, արտահանման ծավալն աճել է 36.7%–ով, ներմուծման ծավալն աճել…