շիրակ
Շիրակի մարզում ինքնամեկուսացման ցուցում ունի 1073 քաղաքացի
Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի գլխավոր մասնագետ Արաքս Կիրակոսյանը հայտնում է, որ մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1073 քաղաքացի, նրանցից 220-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքի պարագայում։ Մասնագետը նշել է, որ հունիսի 21-ի ժամը 11.30-ի դրությամբ, Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 78 հիվանդ է բուժվում, 71-ը Շիրակի մարզի բնակիչ է։…
Շիրակի մարզում կարկուտի հետևանքով վնասներ են կրել մի շարք համայնքներ
Երեկ Շիրակի մարզում տեղացած կարկուտի հետևանքով տուժել են մի շայք համայնքներ: Ախուրյանի խոշորացված համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը հայտնել է, որ ււժեղ կարկուտից մեծ վնասներ է կրել Ախուրյան խոշորացված համայնքի Այգաբաց գյուղը: Ղեկավարի խոսքով` համայնքի 1045 հեկտար ցանքատարածությունից շուրջ 800 հեկտարը վնասվել է, հիմնականում տուժել են ցորենի և գարու ցանքատարածությունները և կարտոֆիլի դաշտերը: «Այս պահին դեռ…
Գեղանիստ համայնքը մեծ վնասներ է կրել․ մարզպետ
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Facebook-ի իր էջում գրառման միջոցով տեղեկացրել է, որ Գեղանիստ համայնքը մեծ վնասներ է կրել քամու հետևանքով։ «Մի քանի րոպե տևողությամբ սաստիկ քամին մեծ վնասներ է տվել Շիրակի մարզի Գեղանիստ համայնքին», – գրել է մարզպետը։ https://www.facebook.com/tigranpetrosyanN10/posts/708960986608976?__cft__[0]=AZVehuJR7O4Enc1gr80OgeLx8_gS_AEA3MnSWOwWzL2n1ytFqE64zZKxO4hM5tGk_TEVuWuYbuF3DzDfYORS7HT2bvPmT5bjmlGYEBfgTda44tOhTu5hhAKEr7aP6HAu0PfY-9igtSv0PZhbSxKDj0Qfn8fnmsgQtD-6bMcZiWjaAg&__tn__=%2CO%2CP-R
Նիգերիացի կիսապաշտպանը կխաղա Հայաստանի հավաքականում
Գյումրիի «Շիրակի» հենակետային կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում, հայտնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և նիգերիացի կիսապաշտպանը համաձայնության են եկել այս հարցի շուրջ: Ուդոն Հայաստանում հանդես է գալիս 2015 թվականից և ունի Հայաստանի ազգային հավաքականում խաղալու իրավական բոլոր հիմքերը: Փաստաթղթային հարցերի կարգավորումից հետո Ուդոն կկարողանա միանալ…
Շիրակում ինքնամեկուսացման ցուցում ունի 758 քաղաքացի
ՀՀ Շիրակի մարզպետարանից նոր տեղեկատվություն են հայտնում` մարզում կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված իրավիճակի մասին: «Հունիսի 11-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 68 հիվանդ է բուժվում, 45-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 201 բնակիչ։ Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 758 քաղաքացի, նրանցից…
Քաղաքացիները նախաձեռնել են Հակաճգնաժամային օպերատիվ շտաբ (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Շիրակի մազում քաղաքացիները նախաձեռնել են Հակաճգնաժամային օպերատիվ շտաբ: Այժմ տեղի է ունենում հանդիպում-քննարկում Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ: https://www.facebook.com/100356045052692/videos/2613260455588170/?v=2613260455588170
Քամու պատճառած վնասները ճշտելու նպատակով Շիրակում անցկացվել է խորհրդակցություն
Շիրակի մարզպետարանը գրառում է կատարել Facebook-ում: Մարզպետարանից հայտնում են, որ նախորդ օրվա` մայիսի 22-ին տեղի ունեցած ուժեղ քամու պատճառած վնասները ճշտելու նպատակով Շիրակի մարզպետի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել: «Նախորդ օրվա ուժեղ քամու պատճառած վնասները ճշտելու նպատակով այսօր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել են պատասխանատու կառույցների և ստորաբաժանումների ղեկավարներ։ Այս մասին…
Լոռին հաղթեց Շիրակին
«Լոռին» Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի խաղում հյուրընկալվել էր «Շիրակին»: Ակումբը 2-1 հաշվով կարողացավ հաղթանակ տանել: «Լոռու» թիմի ֆուտբոլիստները, դաշտ էին դուրս եկել առանց իսպանացի գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյայի, բավականին ակտիվ սկսեցին խաղը ու առաջին կեսում երեք բավականին լուրջ գոլային պահ ստեղծեցին «Շիրակի» դարպասին:
Խոակին Կապառոսը Սևիլյայից հետևում է Հայաստանի առաջնությանը (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Հայաստանի բարձրագույնի խմբի վերսկսած առաջնությանը հետևում է Իսպանիայից: Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ Facebook-յան էջում հրապարակված լուսանկարից, որին կից գրված է. «Խոակին Կապառոսը Սևիլյայից հետևում է Հայաստանի առաջնության «Շիրակ»-«Լոռի» խաղին»:
Շիրակ-Լոռի խաղում հաշիվը` 1-2 է
Այսօր՝ մայիսի 23-ին վերսկսվել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը: «Շիրակը» սեփական հարկի տակ ընդունել է «Լոռիին»։ Հանդիպման 40-րդ րոպեին խաղի հաշիվը բացեցին հյուրերը․ գոլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Մասիերոն։ Հանդիպման երկրորդ խաղակեսում՝ 69-րդ րոպեին, հյուերերի կազմում փոխարինման դուրս եկած Արման Մկրտչյանը կրկնապատկում է իր թիմի առավելությունը, սակայն 3 րոպե անց առաջնության գլխավոր ռմբարկու Մորի Կոնեն…
Կողոպուտի դեպքի առթիվ քննվող քրգործով բացահայտվել է սուտ մատնության դեպք
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում` կողոպուտի դեպքի առթիվ քննվող քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Գյումրի քաղաքի բնակչուհին նախազգուշացված լինելով սուտ մատնության համար նախատեսված պատասխանատվության մասին, առերևույթ կատարել է սուտ մատնություն և հայտնել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ այն մասին, որ իբր 2020թ. ապրիլի 8-ին՝ ժամը 08:15-ից 08:30-ի սահմաններում,…
Շիրակի մարզպետն այցելել է նորարարական տեխնոլոգիաներով աշխատող խոզաբուծարան
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այցելել է Սարալանջ համայնքի նորարարական տեխնոլոգիաներով աշխատող խոզաբուծարան, հայտնում են Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ խոզաբուծարանում աշխատանքային պրոցեսը կազմակերպվում է միջզգային նոր մեթոդների օգտագործմամբ։ Նոր մոտեցումներով ու առաջադեմ ծրագրերով է գործարարը սկսել աշխատանքները, Շիրակի մարզպետին վստահեցնում է, որ ցանկանում է բոլորին ցույց տալ, որ անասնապահությունը շահութաբեր աշխատանք է։ Ըստ…
Գյումրիում բնակելի տարածք է հրդեհվել. ԱԻՆ
ԱԻՆ-ի քիչ առաջվա տարածած հայտարարության մեջ ասվում է՝ «Մայիսի 7-ին, ժամը 07:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնտեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խանջյան փողոցի թիվ 231/219 հասցեում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:02-ին, մարվել՝ 08:15-ին: Մասամբ այրվել են…
Շիրակի մարզի գազալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զոհ
Սեպասար գյուղի վարչական տարածքում գործող գազալցակայանում ՎԱԶ-2121 մակնիշի 11 OՍ 224 համարանիշի ավտոմեքենայի լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է: Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածը նշված գազալցակայանի լիցքավորող, 40-ամյա Միքայել Թովմասյանն էր: Պայթյունի հետևանքով վնասվել են նաև այդ պահին լիցքավորվող ՎԱԶ-2107 մակնիշի 36 QV 984 համարանիշի ավտոմեքենան և լիցքավորման բաժանարար պաշտպանիչ…
Մարալիկում և Ձորակապում սահմանափակումները երկարացվել են
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Facebook-ում գրառում է կատարել: Նա հայտնում է, որ պարետի որոշմամբ մարզի 2 համայքներում սահմանափակումները երկարացվել են: Մարզպետը մասնավորապես գրել է. «Հարգելի հայրենակիցներ, Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի սիրելի բնակիչներ, Պարետի թիվ 56 որոշմամբ փոփոխություն է արվում 2020 թվականի ապրիլի 18-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվող սահմանափակումների…














