շնորհանդես
Չավիի շնորհանդեսին ներկա է լինելու նաև Գվարդիոլան
Կատալոնական «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Չավիի պաշտոնական շնորհանդեսին ներկա կլինի 25 հազար մարդ։ Այս մասին հայտնում է Մատեո Մորետոն։ Նշվում է, որ շնորհանդեսին ներկա է գտնվելու նաև «Բարսայի» նախկին ֆուտբոլիստ, ինչպես նաև նախկին մարզիչ Պեպ Գվարդիոլան, ում գլխավորած «Բարսելոնայում» խաղացել է նաև Չավին։ Նշենք, որ Չավիի ու «Բարսայի» միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի…
Apple-ը պաշտոնապես ներկայացրել է iPhone 13 սմարթֆոնը
ՌԻԱ Նովոստի-ի հաղորդմամբ՝ Apple-ը ներկայացրել է iPhone 13, 13 mini, 13 Pro և 13 Pro Max մոդելները: Սմարթֆոնները ցուցադրվել են ընկերության սեպտեմբերյան շնորհանդեսին։ Սմարթֆոնների դիզայնի հիմնական նորամուծություններից մեկը փոքրացված էկրանն է՝ FaceID համակարգի գործարկումից ի վեր առաջին անգամ: IPhone 13-ը և 13 mini-ն ստացել են տեսախցիկի այլ դասավորություն. այժմ դրանք շարված են անկյունագծով: Մնացած ամեն բանով…
Քարդաշյանը Ուեսթի նոր ալբոմի շնորհանդեսին ներկայացել է հարսանյաց զգեստով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չիկագոյում կայացել է ամերիկացի հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի Donda ալբոմի շնորհանդեսը, որին ներկա է գտնվել է նաև հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը։ Բայց այստեղ հատկանշական է այն, որ Քարդաշյանը ներկայացել էր հարսանյաց զգեստով։ Գուցե, սա ինչ-որ ակնա՞րկ է, որ Քիմը պատրաստ է վերամիավորվել։ Ի դեպ, ինչպես տեղեկանում ենք ԶԼՄ-ներից, այդ հարսանյաց զգեստը հատուկ կարվել է Քարդաշյանի…
Վերադարձիր ինձ մոտ․ Ուեսթը ծնկաչոք՝ Քարդաշյանին
Հայտնի ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը, ով կարճ ժամանակ առաջ հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսինն էր, փոշմանել է կնոջից բաժանության համար։ Այս մասին կարելի է ենթադրել նոր ալբոմից ու դրա շնորհանդեսից։ Ուեսթն իր երգերից մեկում ասում է, որ Քիմը եկել է և իրեն ցույց է տվել, որ սիրում է։ Ուշագրավ է դրվագը, որտեղ ասվում է․ «Ես…
Մանչեսթեր Սիթիում նախապատրաստվում են Մեսսիի շնորհանդեսին
Լրագրող Մարսելո Բեհլերը հայտնում է, որ «Մանչեսթեր Սիթին» ջանք չի խնայում, որ Լեո Մեսսին տեղափոխվի իրենց ակումբ։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած ակումբը պատրաստվում է Մեսսիի շնորհանդեսին: Լրագրողը հայտնել է, որ մանչեսթերյան ակումբն արդեն կադրեր է նախապատրաստել արգենտինացու անցյալից, որոնք ցուցադրվելու են տոնական արարողության ընթացքում: Նշենք, որ ակումբը Մեսսիին 500 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկել։
Նոր iPhone-ի շնորհանդեսը չեղարկվել է
ABN-ի հաղորդմամբ՝ Apple Park-ում նախատեսված նոր iPad Pro-ի, iPhone 9-ի և այլ սարքերի շնորհանդեսը կհետաձգվի: Այդ միջոցառումը նախատեսված է եղել մարտի վերջին, սակայն այժմ հայտնի չէ, թե այդ շնորհանդեսը երբ կլինի: Նշենք, որ Apple-ի այս որոշումը պայմանավորված է կորոնավիրուսի համաճարակով: Հնարավոր է՝ միջոցառումն առցանց ռեժիմով անցկացվի:
Ռեյներ Ժեզուսի ներկայացման արարողությունը կկայանա վաղը․ պաշտոնական
Հայտնի են Մադրիդի «Ռեալ»-ի նորեկ Ռեյներ Ժեզուսի ներկայացման արարողության օրն ու ժամը։ Այս մասին տեղեկանում ենք «արքայական» ակումբի պաշտոնական կայքից։ Բրազիլացի ֆուտբոլիստի շնորհանդեսը տեղի կունենա վաղը՝ փետրվարի 18-ին։ Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 16։30-ին։ Նախ Ռեյները կներկայացվի որպես «Ռեալ»-ի նոր ֆուտբոլիստ «Սանտիագո Բեռնաբեու»-ի նախագահական սրահում։ Այնուհետև ֆուտբոլիստը առաջին անգամ ոտք կդնի «Բեռնաբեուի» խոտածածկին, ինչից հետո էլ մամուլի…
Հայաստանում կայացել է տարագրման մեջ գտնվող ադրբեջանցի գրողի գրքի շնորհանդեսը
Հայաստանում հունվարի 16-ին տեղի է ունեցել տարագրման մեջ գտնվող ադրբեջանցի գրող և լրագրող Զեյնալ Իբրահիմովի «35 նամակ որդուս» գրքի շնորհանդեսը։ Հեղինակն իր գրքում նկարագրում է Հեյդար Ալիևի դերը Ադրբեջանում 1988-1993 թվականների իրադարձություններում՝ սկսած հայ-ադրբեջանական հակամարտության սաղմնավորումից և վերջացրած նրա իշխանության գալով։ Գրքում ներկայացված են նաև Բաքվում 1990 թվականի հունվարին տեղի ունեցած հայկական ջարդերի տեսարաններ, ինչպես…
Տեղի կունենա «Թմկաբերդի առումը» պոեմի հիման վրա պատկերազարդված կոմիքսի շնորհանդեսը
Տեղի կունենա Ամենայն հայոց մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի հիման վրա պատկերազարդված կոմիքսի շնորհանդեսը։ Այս մասին տեղեկանում ենք 1Dram թիմի Facebook-ի էջից։ Շնորհանդեսը կայանալու է դեկտեմբերի 25-ին՝ ժամը 16:00-ին, Հովհաննես Թումանյանի թանգարանում (հասցեն՝ Մոսկովյան 40, ք. Երևան)։ Հիշեցնենք, որ 1Dram թիմը հանդես է եկել խիզախ նախաձեռնությամբ՝ վերածնունդ տալու մեծն Լոռեցու թողած ժառանգությանը՝ արդի…
Տեղի կունենա Դառանժի «Ներքին հեղափոխություն/NulluS» վեպի շնորհանդեսը
Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 16:30-ին, The Club սրճարանում տեղի կունենա Դառանժի՝ Անժելա Դարբինյանի «Ներքին հեղափոխություն/NulluS» վեպի շնորհանդեսը: Վեպը հակաուտոպիական ժանրի ստեղծագործություն է: Հենց այդ ժանրի բազմաշերտ լինելն է, որ թույլ է տալիս հեղինակին հեշտությամբ բացել մարդ տեսակի ներաշխարհը և այն ցույց տալ ընթերցողին: Գիրքը պատմում է հորինված Նուլլուս երկրում կատարված հեղափոխության հետևանքների և ներքին հեղափոխական լինելու…
Տեղի է ունեցել սեղանի ֆուտբոլի ֆեդերացիայի շնորհանդեսը
Սեղանի ֆուտբոլը Հայաստանում պաշտոնապես գրանցվել է որպես մարզաձև: Գրանցումն իրականացրել է Հայաստանի սեղանի ֆուտբոլի (քիքեր) ֆեդերացիան, որի շնորհանդեսին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը: «Իսկապես բարձր եմ գնահատում նման մարզաձևերի զարգացումն ու տարածումը Հայաստանում, քանի որ հենց այսպիսի մարզաձևերի շնորհիվ հնարավոր է լինում ապահովել սպորտի մասսայականությունը, ակտիվ սպորտում ներգրավել…
Հարկերի մասին մատչելի տեղեկատվությունն արդեն հասանելի է էլեկտրոնային հարթակում
Գործարարներն այսուհետ կարող են հարկերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալ էլեկտրոնային հարթակում: Նոյեմբերի 22-ին ներկայացվել են շահութահարկի, շրջանառության և ավելացված արժեքի հարկերի, տրանսֆերային գնագոյացման կարգավորումների օրենսդրական դրույթները պարզաբանող էլեկտրոնային ուղեցույցներ, ինչպես նաև գործարարների լայն շրջանակի համար կիրառելի տիպային գործարքների օրինակներ: Ուղեցույցները մշակել են ոլորտի փորձագետները` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ֆինանսների նախարարության մասնագետների հետ քննարկումների արդյունքում…
Ֆրանսաբնակ Ադամ Բարրոյի նոր ձայնասկավառակի շնորհանդեսը կկայանա Հայաստանում
Ֆրանսաբնակ ճանաչված օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) նոր ձայնասկավառակ է թողարկել, որի շնորհանդեսը կկայանա նոյեմբերի 21-ին, ժամը 14:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում: Փարիզում օրեր առաջ լույս տեսած Ադամ Բարրոյի հատընտիր հոգևոր երգերի հավաքածուն կրում է «Ավե Մարիա» խորագիրը: Այն երգչի` թվով 2-րդ ձայնասկավառակն է և արդեն վաճավում է ֆրանսիական FNAC կոչվող հայտնի…
Տեղի է ունեցել «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրի «էլեկտրոնային գրադարան» բաժնի շնորհանդեսը
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրի «էլեկտրոնային գրադարան» բաժնի շնորհանդեսը: ՔԿ նախագահը, ողջունելով հյուրերն, նշել է, որ «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրի շարունակական կատարելագործման շրջանակներում, քննիչների մասնագիտական հմտությունները զարգացնելու և մարդու իրավունքների ոլորտի միջազգային փաստաթղթերի կիրառությունն ապահովելու նպատակով, ԱՄՆ դեսպանատան…
Ալեքսիս Օհանյանը ելույթ կունենա իր բեսթսելլերի հայերեն թարգմանության շներհանդեսին
Առաջին անգամ բացառիկ հեղինակային իրավունքով հայերեն է թարգմանվում գործարար, ակտիվիստ, Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի «Առանց թույլտվության» բեսթսելերը: Գրքում հեղինակը ներկայացնում է իր հաջողության ուղին՝ մանկությունից մինչև Reddit-ի հիմնադրումն ու դրան հաջորդող իրադարձությունները, մոտիվացնում է ընթերցողին չսպասել որևէ մեկի թույլտվությանը և անցնել գործի: Նախաձեռնության հեղինակը «Կարապ» ընկերությունն է: «Սա իսկապես…