Շվեդիա

  • Շվեդիայի Վեստերոս քաղաքում, ի հիշատակ հայերի ու ասորիների ցեղասպանության, հուշարձան կկանգնեցվի

    Շվեդիայի Վեստերոս քաղաքում, ի հիշատակ հայերի ու ասորիների ցեղասպանության, հուշարձան կկանգնեցվի

    Շվեդիայի Վեստերոս քաղաքում, ի հիշատակ 1915-ին Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունների հայ և ասորի զոհերի, կկանգնեցվի հուշարձան: Այս մասին գրում է ermenihaber.am-ը հղում անելով շվեդական լրատվամիջոցին: Ասվում է, որ հուշարձան կանգնեցնելու վերաբերյալ Քրիստոնեադեմոկրատական կուսակցության առաջարկը տևական ժամանակ գտնվել է քաղաքային խորհրդի օրակարգում: Խնդիրը լուծում չէր ստանում, քանի որ Շվեդիայի Սահմանադրության համաձայն՝ քաղաքային խորհուրդները չեն կարող…

  • Մոտ ապագայում Ռուսաստանի ամենահավանական թիրախները կլինեն Ֆինլանդիան ու Շվեդիան․ Սաակաշվիլի

    Մոտ ապագայում Ռուսաստանի ամենահավանական թիրախները կլինեն Ֆինլանդիան ու Շվեդիան․ Սաակաշվիլի

    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ռեյտինգը նվազում է, ու հետխորհրդային երկրների տարածքների զավթումները կարող են բավարար չլինել այդ ռեյտինգի վերականգնման համար։ Առաջիկայում Ռուսաստանը զավթումները կշարունակի արդեն Եվրոպայում։ Իր եզրակացությունները Foreign Policy հեղինակավոր հանդեսում ներկայացրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Նա կարծիք է հայտնել, որ զավթման ենթակա տարածքները հավանաբար չեն լինի ՆԱՏՕ-ի անդամ երկրները, քանի որ…

  • Շվեդիայում ձերբակալվել է Ռուսաստանում հետախուզվող ահաբեկչը

    Շվեդիայում ձերբակալվել է Ռուսաստանում հետախուզվող ահաբեկչը

    Շվեդիայի իրավապահները ձերբակալել են տղամարդու, որի նկատմամբ Ռուսաստանն ահաբեկչության կասկածանքով միջազգային հետախուզում էր հայտարարել: Նշվում է, որ նա մի քանի օր առաջ էր Ստոկհոլմում ձերբակալվել է: Դրանից հետո նրան տեղափոխել էին Սոլնայի քաղաքային ոստիկանություն: Ըստ թերթի՝ ներկայումս շվեդական իշխանությունները որոշում են, թե արդյոք տղամարդուն պետք է արտահանձնեն Ռուսաստան:

  • Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

    Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

    Շվեդիայի Թագավորության խորհրդարանի երկրորդ փոխխոսնակ Լոտտա Յոնսոն Ֆորնարվեի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի ուղեկցությամբ մարտի 9-ին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Այս մասին տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը: Լոտտա Յոնսոն Ֆորնարվեն ծաղկեպսակ է դրել Հայոց մեծ եղեռնի հիշատակը հավերժացնող հուշարձանին և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, լռությամբ հարգել սուրբ նահատակների հիշատակը։…

  • Շվեդիայում զբոսաշրջիկներով ավտոբուս է շրջվել

    Շվեդիայում զբոսաշրջիկներով ավտոբուս է շրջվել

    Շվեդիայում՝ Լոֆսդալեն լեռնադահուկային հանգստավայրից ոչ հեռու 40 ուղևորով ավտոբուսի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել, հայտնում է Expressen-ը: Միջադեպի հետևանքով մի քանի մարդ է տուժել: Ենթադրաբար, վթարի պատճառ կարող էին դառնալ եղանակային անբարենպաստ պայմանները: Ոստիկանությունը փորձում է պարզել միջադեպի բոլոր հանգամանքները:

  • Լևոն Պաչաջյանն առաջին կարգի մարզչական դիպլոմ է ստացել

    Լևոն Պաչաջյանն առաջին կարգի մարզչական դիպլոմ է ստացել

    Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանն առաջին կարգի մարզչական դիպլոմ է ստացել Շվեդիայում: Այս մասին 35-ամյա ֆուտբոլիստը հայտնել է ֆեսյբուքի իր էջում կատարած գրառման միջոցով: Պաչաջյանն անցած տարվա նոյեմբերից գլխավորում է շվեդական «Լինշոպինգի» մինչև 17 տարեկանների թիմը՝ միաժամանակ խաղալով նաև այդ ակումբի կազմում: «Երբ մարզում ես հաճույքով ու մեծ նվիրվածությանբ, կոլեկտիվդ քեզ փոխադարձում է…

  • Ալեքսանդր Արզումանյանը՝ ՀՀ դեսպան

    Ալեքսանդր Արզումանյանը՝ ՀՀ դեսպան

    Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ալեքսանդր Արզումանյանին Շվեդիայում Հայաստանի դեսպան նշանակելու մասին: Համատեղության կարգով Ալեքսանդր Արզումանյանի վրա է թողնվում Դանիայում և Նորվեգիայում ՀՀ դեսպանի լիազորությունների կատարումը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Ալեքսանդր Արզումանյանին նշանակել Շվեդիայի…

  • Դանիայի թագավորությունում ՀՀ դեսպանությունը կմիանա Շվեդիայում ՀՀ դեսպանությանը

    Դանիայի թագավորությունում ՀՀ դեսպանությունը կմիանա Շվեդիայում ՀՀ դեսպանությանը

    Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը կմիանա Շվեդիայի Թագավորությունում ՀՀ դեսպանությանը: Այս մասին փետրվարի 5-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին ասաց արտաքին գերատեսչության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Դիվանագիտական գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ որոշակի բարեփոխումներ են իրականացվում: Դրանց թվում է նաև Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների օպտիմիզացումը: Այդ պրիզմայում պետք է դիտարկել Դանիայում…

  • Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և այլ եվրոպական երկրներ Գուայդոյին ճանաչել են Վենեսուելայի նախագահ

    Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և այլ եվրոպական երկրներ Գուայդոյին ճանաչել են Վենեսուելայի նախագահ

    Եվրոպական մի շարք երկրներ, մասնավորապես Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Շվեդիան, Դանիան Վենեսուելայի ընդդիմության ղեկավար և Ազգային ժողովի նախագահ Խուան Գուաիդոյին ճանաչել են Վենեսուելայի ժամանակավոր նախագահ: Այս մասին հայտնել է BBC-ն: Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ լե Դրիանը հայտարարել է, որ Գուաիդոն «իրավասություն» ունի՝ նոր նախագահական ընտրություններ անցկացնելու: Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը Գուաիդոյին կոչ է արել հնարավորինս…

  • Եվրոպական մի շարք երկրներ կմիավորվեն Վենեսուելայի ճգնաժամի խնդրի լուծման նպատակով

    Եվրոպական մի շարք երկրներ կմիավորվեն Վենեսուելայի ճգնաժամի խնդրի լուծման նպատակով

    Վենեսուելայում ծագած ճգնաժամի դեմ պայքարելու նպատակով Եվրոպական մի շարք երկրներ՝ Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Պորտուգալիան, Շվեդիան և Նիդերլանդները միջազգային կոալիցիա կկազմեն: Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատարը Ֆեդերիկա Մոգերինին: Աղբյուրը հայտնում է, որ ստեղծվող խումը համատեղ աշխատանք կտանի Վենեսուելայում ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ: Խմբում համաձայնել են ներառվել նաև Էկվադորը, Կոստա-Ռիկան,…

  • Կոռուպցիայի ընկալման ինդեքս. ԱՄՆ-ն առաջատարների ցանկում չէ

    Կոռուպցիայի ընկալման ինդեքս. ԱՄՆ-ն առաջատարների ցանկում չէ

    ԱՄՆ-ի ներկայիս կառավարությունը վերջին յոթ տարվա ընթացքում ամենավատ արդյունքներն արձանագրել «Transparency International»-ի կոռուպցիայի ընկալման ինդեքսում: Այդ մասին, վկայում են 2018 թվականի համար կազմված վարկանիշի տվյալները, որը հրապարակել Է այս միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը: Փաստաթղթի համաձայն, Միացյալ Նահանգները «վերջին յոթ տարվա ընթացքում առաջին անգամ չի կարողացել տեղ զբաղեցնել առաջին քսանյակում՝ հավաքելով 71 միավոր, ինչը 4-միավորով պակաս…

  • Ստեֆան Լյովենն ընտրվեց Շվեդիայի վարչապետ

    Ստեֆան Լյովենն ընտրվեց Շվեդիայի վարչապետ

    Շվեդիայի ռիկսդագը (խորհրդարան) հունվարի 18-ին քվեարկել է ժամանակավոր կառավարության գործող ղեկավար Ստեֆան Լյովենին վարչապետ նշանակելու օգտին: Այդ մասին հայտնել է SVT հեռուստաալիքը: Որոշումն ընդունվել է կառավարության ձևավորման շուրջ բանակցություններից 4,5 ամիս անց և նշանակում է քաղաքական ճգնաժամի ավարտը երկրում: Լյովենի թեկնածության օգտին արտահայտվել է 115 պատգամավոր, դեմ՝ 153-ը: Խորհրդարանի 77 անդամ ձեռնպահ է նացել: Լյովենը…

  • Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

    Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

    Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովեն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Շվեդիայի վարչապետի ուղերձում, մասնավորապես, նշված է. «Շվեդիայի կառավարության անունից ցանկանում եմ շնորհավորել Ձեզ՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Շվեդիան Հայաստանի բարեփոխման գործընթացի կողմնակիցն է և ակնկալում է հետագա համագործակցություն, այդ…

  • Դանիայում ՀՀ դեսպանությունը կմիավորվի Շվեդիայում ՀՀ դեսպանության հետ

    Դանիայում ՀՀ դեսպանությունը կմիավորվի Շվեդիայում ՀՀ դեսպանության հետ

    Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է հայկական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն այն մասին, որ Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպանությունը փակվելու է: «Ինչպես բազմիցս նշել ենք, համապատասխան աշխատանքներ են տարվում դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ՝ այդ թվում նաև արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների օպտիմալիզացման միջոցով: Այդպիսի օրինակ է, Դանիայում ՀՀ դեսպանության միավորումը Շվեդիայում ՀՀ դեսպանության հետ, որը Ստոկհոլմից…

  • Արտակ Ապիտոնյանը հետ է կանչվել

    Արտակ Ապիտոնյանը հետ է կանչվել

    Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արտակ Ապիտոնյանին Շվեդիայում և Ֆինլանդիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Արտակ Ապիտոնյանին հետ կանչել Շվեդիայի Թագավորությունում և Ֆինլանդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: