Շվեդիա
Թուրքիան ընդլայնել է այն անձանց ցուցակը, որոնց Շվեդիայից պահանջում է արտահանձնել
Թուրքիայի իշխանություններն ընդլայնել են այն անձանց ցուցակը, որոնց Շվեդիայից պահանջում են արտահանձնել՝ հայտնել է Radio Sweden ռադիոկայանը: Նշվում է, որ նրանց թիվը 33-ից հասցրել են 42-ի, այդ անձանց ճնշող մեծամասնությունը մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող կազմակերպություններին անդամակցելու համար: Ենթադրվում է, որ նրանցից 16-ը կապված են Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ, 12-ը՝ Գյուլենի շարժման հետ, 7-ը՝ ձախակողմյան…
Շվեդիայի դատարանն արգելափակել է թուրք լրագրողի արտահանձնումը Անկարա
Շվեդիայի Գերագույն դատարանը արգելափակել է արտաքսման մեջ գտնվող թուրք լրագրող Բյուլենթ Քենեշի արտահանձնումը, ինչն Անկարայի առանցքային պահանջն է ՆԱՏՕ-ին Ստոկհոլմի անդամակցության մասին արձանագրությունը վավերացնելու համար: Քենեշն այժմ փակված անգլալեզու Today’s Zaman Daily թերթի նախկին գլխավոր խմբագիրն է, որը Թուրքիայում մեղադրվում է 2016 թ. նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանությունը տապալելու փորձին մասնակից լինելու համար: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝…
Շվեդիան հայտարարել է, որ Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթը 50 տոկոսով ավելի է լինելու
Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնը հայտարարել է, որ Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթը 50 տոկոսով ավելի է լինելու, քան նախորդը։ Նա հիշեցրել է, որ Կիևի աջակցության իններորդ փաթեթը կառավարության կողմից հաստատվել է մի քանի շաբաթ առաջ։ Շվեդիայի պաշտպանության դեպարտամենտի ղեկավարը մանրամասնել է, որ օգնության նոր տրանշը կներառի հակաօդային պաշտպանության համակարգեր, ինչպես նաև զինամթերք այլ տեսակի…
Շվեդիայում հայտարարել են, որ Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթը նախորդից 50 տոկոսով ավելին կլինի
Ռազմական օգնության հերթական փաթեթը, որը Շվեդիան տրամադրում է Ուկրաինային, 50 տոկոսով ավելին կլինի և կներառի հակաօդային պաշտպանության միջոցներ։ Այս մասին կիրակի հայտարարել է այդ երկրի՝ այցով Ուկրաինայում գտնվող պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնը Օդեսայում տված մամուլի ասուլիսում։ «Մի քանի շաբաթ առաջ կառավարությունն ընդունել է Ուկրաինային աջակցության իններորդ փաթեթը, այն արդեն 50 տոկոսով ավելին է, եթե համեմատենք…
Շվեդիան նոր չեմպիոն ունի
«Հակեն» ֆուտբոլային ակումբն իր 82-ամյա պատմության մեջ առաջին անգամ հաղթել է Շվեդիայի ֆուտբոլի առաջնությունը։ Կիրակի օրը թիմը 29-րդ տուրի խաղում 4:0 հաշվով հաղթեց «Գոթեբորգին» և 63 միավորով ժամանակից շուտ դարձավ չեմպիոն։ Ամենամոտ հետապնդող «Յուրգորդենը», որը 28 խաղից հետո ունի 54 միավոր, կորցրել է չեմպիոն դառնալու մաթեմատիկական շանսերը։ «Հակենը» հիմնադրվել է 1940 թվականին։ Նախկինում ակումբի լավագույն…
Շվեդիայի առափնյա պահպանությունը հայտնաբերել է գազի արտահոսի նոր վայր
Շվեդիայի առափնյա պահպանությունը հայտնաբերել է «Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» վնասված խողովակաշարերից գազի արտահոսի ևս մեկ վայր: Այդ մասին, հաղորդել է Svenska Dagbladet շվեդական թերթը: «Այս չորսից (արտահոսեր) երկուսը գտնվում են բացառիկ տնտեսական գոտում»,-թերթին հայտնել է առափնյա պահպանության ներկայացուցիչ Ջեննի Լարսոնը: Արտահոսի ևս երկու վայր գտնվում Է դանիական բացառիկ տնտեսական գոտում: Ավելի վաղ…
Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ի անդամ կդառնան այս տարի
Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ի պաշտոնական անդամներ կդառնան մինչև այս տարվա վերջը: Այդ մասին գրում է Politico թերթը՝ վկայակոչելով Ֆինլանդիայում ԱՄՆ-ի դեսպան Դուգլաս Հիքիին: «Հիքին, որը երդում է տվել ապրիլին, լավատեսություն է հայտնել այն կապակցությամբ, որ մինչև տարեվերջ ՆԱՏՕ-ում կլինի 32 անդամ»,-գրում է հրատարակությունը: Ինչպես նշում է թերթը, ՆԱՏՕ-ի 30 անդամներից միայն երեքն են մնացել, որպեսզի…
Շվեդիան նպատակ ունի զենք մատակարարել Ուկրաինային
Շվեդիան նպատակ ունի զենք մատակարարել Ուկրաինային։ Այս մասին խոսել է նախարարության ղեկավար Պիտեր Հուլտկվիստը։ «Մենք խոսում ենք տարբեր երկրներում արտադրական գծերի օգտագործման մասին՝ զենքի արտադրության համար, որը կարող է ուղղակիորեն մատակարարվել Ուկրաինային», – ասել է նա Դանիայում 17 երկրների պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ համաժողովի ժամանակ։ Նախարարի խոսքով՝ կարող են մասնակցել նաև Սլովակիան, Լեհաստանը և Չեխիան։…
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավորին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդին Ազգային տոնի առթիվ: Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը բարձր է գնահատում Շվեդիայի հետ առկա հարաբերությունները և պատրաստակամ է հետագայում առավել խորացնել և ընդլայնել արդյունավետ համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»:
Քրիստինե Գրիգորյանն ընդունել է Շվեդիայի ազգային դատարանների ներկայացուցիչներին
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ապրիլի 21-ին ընդունել է Շվեդիայի ազգային դատարանների վարչության ներկայացուցիչներ դատավոր Բյորն Լինդենին և իրավական հարցերով խորհրդական Լյուդվիգ Բեկինգին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ-ի պաշտոնական կայքից։ Պարեկները հայտնաբերել են մարտական ատրճանակ, մահակ ու թմրամիջոց Հրդեհ Էջմիածնում․ կան զոհեր (ՏԵՍԱՆՅՈւԹ) «Պաշտպան Գրիգորյանը ողջունել է միջազգային գործընկերներին և ներկայացրել Մարդու…
Ռուսաստանը նախազգուշացրել է Ֆինլանդիային և Շվեդիային․ Զախարովա
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան խոսել է Շվեդիայի ու Ֆինլանդիայի ՆԱՏՕ անդամակցության հնարավորության մասին։ Նրա խոսքով՝ ՌԴ-ն արել է իր բոլոր զգուշացումները Ֆինլանդիային և Շվեդիային՝ թե՛ հրապարակային, թե՛ երկկողմանի ուղիներով։ Զախարովան նշել է, որ այդ երկրներում տեղեկացված են, թե ինչ հետևանքների է հանգեցնելու իրենց անդամակցությունը։ Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել էր,…
Ո՞ր երկրներն են արդեն իսկ փակել իրենց օդային տարածքը Ռուսաստանի համար (ՆԿԱՐ)
Գերմանիան, Իսլանդիան, Շվեդիան, Բելգիան ու Դանիան պաշտոնապես հայտարարել են, որ փակելու են իրենց օդային սահմանը Ռուսաստանի համար։ ԶԼՄ-ները խոսում են, որ Եվրոպական Միության բոլոր երկրները կփակեն իրենց օդային տարածքը։ RIA-ն ներկայացրել է, թե այս պահին որ երկրներն են արդեն իսկ կիրառել նշված պատժամիջոցը։
Շվեդիան 5,5 միլիոն դոլար կտրամադրի Ուկրաինային օգնելուն
Շվեդիան որոշել է 5,5 միլիոն դոլար ուղարկել Ուկրաինա՝ «կայունության ամրապնդման» ֆոնդին։ Այս մասին տեղեկանում ենք Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության տարածած հայտարարությունից։ Նշենք, որ ֆոնդը ստեղծվել է Շվեդիայի Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Կանադայի և Շվեյցարիայի ջանքերով։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ այս քայլով Շվեդիան ևս մեկ ի ցույց է դնում իր համերաշխությունը Ուկրաինայի հետ և աջակցությունը նրա…
Արարատ Միրզոյանը հյուրընկալվել է Շվեդիայի Ռիկսդագի նախագահին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երեկ՝ դեկտեմբերի 1-ին աշխատանքային այցով Ստոկհոլմում գտնվող Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Ռիկսդագի (խորհրդարանի) նախագահ Անդրեաս Նորլենի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։ Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեդիա Տեղի է ունեցել Հայաստանի և Ղազախստանի ԱԳՆ-ների միջև հյուպատոսական խորհրդակցությունները «Զրուցակիցները ջերմությամբ վերհիշել են Շվեդիայի խորհրդարանի նախագահի՝ 2019 թվականին Հայաստան…
Շվեդիայում առաջին անգամ նախարարի պաշտոնը զբաղեցնում է տրանսգենդեր
Շվեդիայի պատմության մեջ առաջին անգամ նախարարի պաշտոնում է նշանակվել տրանսգենդեր կին։ Նրա անունն է Լինա Ակսելսոն Քիլբլոմ։ Այս մասին հայտնում է Expressen-ը։ Նշվում է, որ Քիլբլոմը զբաղեցրել է կրթության նախարարի պաշտոնը։ 51-ամյա Քիլբլոմը կրթության ոլորտում աշխատելու մեծ փորձ ունի։ Ըստ աղբյուրի՝ տրանսգենդեր լինելու մասին նա խոստովանել է 2015 թվականին։ Քիլբլոմը հեղինակել է «Իսկ հիմա քեզ…















