ոռոգման ջուր
Շիրակի մարզի Գետք և Ղարիբջանյանի բնակիչներն այսօր փակել են Գյումրի-Արմավիր ճանապարհը՝ ոռոգման ջրի խնդրի լուծման պահանջով: Բնակիչների խոսքով՝ մինչև գյուղ հասնելը ջուրն անցնում է Ազատան գյուղով։ Ազատանը կարողանում է ոռոգվել, իրենց գյուղերը՝ ոչ, ինչի հետևանքով մշակած բերքը փչանում է։ NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանը նշեց, որ և Գետքը, և Ղարիբջանյանը…
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել։ Նախագահը նշել է, որայս պահին մեկնարկել են Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի մայրուղուց դեպի Բերդաշեն տանող 8,5 կմ և Ճարտար քաղաքի երկու հատվածներն իրար կապող 9 կմ երկարությամբ ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները: «Առաջիկա օրերին կսկսենք Ստեփանակերտ – Կարմիր շուկա – Մարտունի մայրուղուց դեպի Հերհեր և Քերթ…
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 30-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված գյուղատնտեսության ոլորտում ստեղծված իրավիճակի գնահատմանը և համայնքային խնդիրներին: Շրջաններում իրականացվող բերքահավաքի և ոռոգման աշխատանքների, ինչպես նաեւ տեղերում առկա խնդիրների մասին համապատասխան զեկույցներով հանդես են եկել վարչակազմերի ղեկավարները: Հանրապետության նախագահին չեն գոհացրել հատկապես հացահատիկային մշակաբույսերից…
ԱՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 25-ին ընդունել է Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանին և քննարկել շրջանում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները: Իր զեկույցում շրջվարչակազմի ղեկավար Բախշիյանը ներկայացրել է շրջանում իրականացվող պետական ծրագրերի ընթացքի, բերքահավաքի աշխատանքների և առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների մասին տեղեկատվություն: Նա, մասնավորապես, անդրադարձել…
Գագիկ Քամալյանը իր Facebook-ում գրել է. Մարդիկ վարկ են վերցնում, որ կարողանան բուժում ստանալ, որովհետև երկրում սահմանված նվազագույն աշխատավարձով նույնիսկ մեկ հոգին չի կարողանա անհրաժեշտ կալորիականությամբ սնունդ ընդունել, էլ ուր մնաց ընտանիք պահի, մի հատ էլ կոռումպացված հիվանդանոցների ծառայությունից օգտվի: Երկրում չկա կայացած բիզնես միջավայր, մենք ընդամենը ներկրող, ու այդ ներկրածը սպառող հասարակություն ենք: Մասնակի…
Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի Դարանակ գյուղի բնակիչները ոռոգման և խմելու ջուրը վերցնում են Սևանա լիճ թափվող Մասրիկի վտակ Դարանակ գետից: Խմելու ջուրը շագանակագույն երանգ ունի, նրա մեջ տեսանելի է հող, ջրի մեջ որդեր կան։ Այս մասին հայտնում է Ecolur-ը: «Մարտունիի սանէպիդկայանից եկան, բացեցին, որ անալիզ վերցնեն, վա՜յ արին, ջրի մեջ որդ կա: Գնացին, հետո…
Երևանի քաղաքապետարանի Facebook-ի էջից տեղեկացնում են. «Մայրաքաղաքի կանաչ գոտիների թերի ոռոգման հիմնական պատճառը ոռոգման ջրի անկանոն մատակարարումն է Հարգելի համաքաղաքացիներ, ամռան ամիսներին, երբ ջերմաստիճանը մայրաքաղաքում հաճախ հատում է 40 աստիճանի սահմանագիծը, կանաչ տարածքների պատշաճ և խնամված տեսքն ապահովելու համար անհրաժեշտ է կազմակերպել պարբերական ոռոգում: Ընդ որում, օդի չորության և անբարենպաստ հողային կառուցվածքի պայմաններում Երևանի ոռոգման…
Հուլիսի 10-ից Գեղարքունիքի մարզի համայնքներում սկսվել է ոռոգման ակտիվ շրջանը: Գործի են դրվել «Գեղարքունիք» ՋՕԸ հաշվեկշռում գտնվող պոմպակայանները, խորքային հորերը, ոռոգման ինքնահոս համակարգերը: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը, արդեն մեկ շաբաթվա ընթացքում համակարգում ի հայտ են եկել որոշակի խնդիրներ, որոնք կարգավորվում են Գեղարքունիքի մարզպետարանի, առանձին համայնքների ղեկավարների, «Գեղարքունիք» ՋՕԸ…
Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչները կառավարության դիմաց բողոքում են ոռոգման ջրի խնդրից: Նրանք պնդում են, որ 15 օր է՝ ջուր չի եղել և չենք կարողացել ոռոգել իրենց հողատարածքները: Հուլիսի 16-ին Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության շենքի դիմաց: Բնակիչները բողոքում են ոռոգման ջրի խնդրից, պահանջում են ապահովել իրենց հողատարածքների ոռոգման համար…
Կառավարությունը որոշեց Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարների նկատմամբ 2018 թվականի համար 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեին 2019 թվականի 1-ին կիսամյակում հատկացնել 19 մլն 406 հազար դրամ: Այս մասին հայտնում է կառավարության Տելեգրամի պաշտոնական ալիքը։