Գովազդ

Գետքի և Ղարիբջանյանի բնակիչները ոռոգման ջրի խնդրի պատճառով փակել են ճանապարհը

Ամենադիտվածներ

art-image-2380

Շիրակի մարզի Գետք և Ղարիբջանյանի բնակիչներն այսօր փակել են Գյումրի-Արմավիր ճանապարհը՝ ոռոգման ջրի խնդրի լուծման պահանջով:

Բնակիչների խոսքով՝ մինչև գյուղ հասնելը ջուրն անցնում է Ազատան գյուղով։ Ազատանը կարողանում է ոռոգվել, իրենց գյուղերը՝ ոչ, ինչի հետևանքով մշակած բերքը փչանում է։

NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանը նշեց, որ և Գետքը, և Ղարիբջանյանը հրաժարվել են դառնալ ջուրօգտագործողների անդամ, քանի որ ըստ նրանց՝ Ղարիբջանյանը ցանց չունի, որ ջուր տա:

«Բավականին երկար ժամանակ է՝ մենք զբաղվել ենք այս հարցով։ Բնակիչները մշտապես օգտագործել են թափառող ջրեր, չեն էլ ցանկացել գումար չեն վճարել։ Ես նույնիսկ առաջարկել եմ, որ համայնքապետարանը, եթե հնարավոր է Ազատանի ջրերից մի մաս կտրենք և տանք Ղարիբջանյան գուղին: Իմ տեղակալը, ոստիկանապետը Ղարիբջանյանում են»,-ասաց Իգիթյանը:

Ըստ Իգիթյանի՝ այժմ իր տեղակալը և ոստիկանապետը Ղարիբջանյանում են և փորձում են բանակցել՝ ճանապարհը բացելու համար։

Գովազդ

 

Ամենաթարմ