ոստիկանություն
Վաղ առավոտյան Երևանի տարբեր հատվածներում ընդդիմության ներկայացուցիչներն ու աջակից քաղաքացիները ճանապարհներ են փակել, իրականացրել անհնազանդության խաղաղ ակցիաներ։ ՀՀ ոստիկանությունը այս պահի դրությամբ բերման է ենթարկել 49 անձի։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանության լրատվության վարչությունից։ Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով:
Մայիսի 4-ին՝ ժամը 12:10-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության հերթապահ ծառայությունից հաղորդում է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի անցումի մոտ կին է ընկած: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ Այրում-Գյումրի բեռնատար գնացքի մեքենավարը ժամը 11:55-ի սահմաններում երկաթգծի Սանահին-Ալավերդի հատվածում՝ Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի հարակից տարածքում, նկատելով երկաթգծով անցնող կնոջը՝ միացրել է ազդանշանային շչակը,…
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ այս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ, խաչմերուկներ ու տրանսպորտային հանգույցներ չկան: Ոստիկանությունը տեղեկացրել է հավաքի մասնակիցների կողմից ԱԺ շենքը զավթելու մտադրության մասին ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը ձերբակալվել է Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ընդդիմությունը վերսկսել է անհնազանդության ակցիաները` փողոցներ փակելով: Ոստիկանությունը փորձում է բացել դրանք` երթևեկությունը վերականգնելով:
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ զգուշացնելով, որ Երևան քաղաքում անցկացվող հավաքի որոշ մասնակիցներ մտադիր են մայիսի 4-ին կայանալիք ՀՀ ԱԺ նիստի ընթացքում զավթելու ԱԺ շենքը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Հարգելի հայրենակիցներ, տեղեկություններ կան, որ Երևան քաղաքում անցկացվող հավաքի որոշ մասնակիցներ մտադիր են այսօր կայանալիք ՀՀ ԱԺ նիստի ընթացքում իրականացնել հակաօրինական գործողություններ՝ զավթելու ԱԺ շենքը՝…
ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ այսօր առավոտյան բեռնատար մեքենաներով փակվել էին մայրաքաղաքի տրանսպորտային երթևեկության մի քանի հատվածներ: «Ոստիկանության ծառայողներն արագ արձագանքել ու վերացրել են երթևեկության խոչընդոտները»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է նաև, որ այս ժամին մայրաքաղաքի բոլոր տրանսպորտային հանգույցները երթևեկելի են:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննությամբ պարզվել են 35-ամյա տղամարդու կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելուն և փոխադրելուն օժանդակելու փորձ կատարելու դեպքի հանգամանքները: Քննությամբ պարզվել է, որ 35-ամյա տղամարդը, ծանոթանալով ԻԻՀ քաղաքացու հետ, պայմանավորվածություն է ձեռք բերել օժանդակել վերջինիս՝ թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվելու հարցում: Աշտարակի ոստիկաններն ապօրինի պահվող…
Ապրիլի 30-ին ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ չորս տղամարդ, որոնցից մեկը՝ Երևանի, երեքը՝ Արագածոտնի մարզի բնակիչներ, Աղձք գյուղից Տեղեր համայնք տանող ճանապարհի վագոն-տնակի մոտ թմրամիջոց են օգտագործում։ Նաև, ըստ տեղեկությունների, վագոն-տնակի տակ ինքնաձիգ կա: Մեկնած օպերատիվ խումբը տեղում հայտնաբերել է մոխրացած հետքերով 3 կաթուցիչ և ստվարաթղթե փաթեթ՝ չորացված, մանրացված զանգվածով: Ոստիկանները…
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտնում է, որ ինքը վստահ է՝ ոստիկանությանը չի հաջողվի կասեցնել իրենց պայքարը և այսօր 19։00-ին բոլորին հրավիրոմ է Ֆրանսիայի հրապարակ՝ հանրահավաքի։ Վանեցյանը հայտնեց, որ այսօր փակվել են ոչ միայն Երևանի, այլև՝ մի շարք մարզերի ճանապարհներ. այս պահին Վանաձորում, Վայքում, Սևանում ու մի քանի քաղաքում ճանապարհներ են փակվել։ «Ոստիիկանությունը…
Մայրաքաղաքի փողոցներում այս առավոտ խաչմերուկներ փակելու գործողություններ են իրականացվել։ Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանությունը «Ոստիկանության հրատապ և համարժեք գործողությունների շնորհիվ խաչմերուկներն արագ բացվել ու խցանումները վերացվել են»,- ասվում է հաղորդագրութան մեջ: Նշվում է, որ այս պահին մայրաքաղաքի փողոցներում կանոնավոր երթևեկությունը վերականգնված է:
ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ ապրիլի 28-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկությունները, Ազատության պողոտայում հայտնաբերել և ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 3 երիտասարդի։ «Անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթներ, մասնավորապես՝ ընդհանուր մոտ 4 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով 4 փաթեթ, 1 փաթեթ՝ սպիտակ փոշենման զանգվածով…
Վաղ առավոտյան Երևանի տարբեր հատվածներում ընդդիմության ներկայացուցիչներն ու աջակից քաղաքացիները ճանապարհներ են փակել,իրականացրել անհնազանդության խաղաղ ակցիաներ։ ՀՀ ոստիկանությունը ժամը 14։00–ի դրությամբ՝ բերման է ենթարկել 244 անձի։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանության լրատվության վարչությունից։ Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով:
Մայիսի 1-ին՝ ժամը 19:20-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդում է ստացվել, որ Քարի տակ կոչվող տարածքում կրակում են: Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ Երևան-Մեղրի ճանապարհի 116,5-րդ կմ-ին տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում կրակոցներ են հնչել: Ժամը 19:25-ին հիվանդանոցից է հաղորդում ստացվել, որ «գլխի ջնջխված վերք» վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Եղեգնաձորի բնակիչ, 56-ամյա տղամարդ.…
Մայիսի 1-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի Շիրակի խճուղու բենզալցակայանի մոտ Արևաշող գյուղի 34 և 33 տարեկան երկու բնակիչների և բենզալցակայանի սեփականատիրոջ միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ բենզալցակայանի 51-ամյա սեփականատերը, խախտելով հասարակական կարգը, իր անվամբ գրանցված որսորդական հրացանից կրակոցներ է արձակել, սակայն ոստիկանները կանխել են հնարավոր զարգացումները: 33-ամյա արևաշողցին գլխի հատվածում ստացել է…
Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում կոռուպցիոն հանցագործության վերաբերյալ տեղեկություններ էին ստացվել, որոնք իրացվեցին քրեական ոստիկանության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների հետ: Այս մասին ասվում է ՀՀ ոստիկանության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։ Երևանի քաղաքապետարանում հայտնաբերվել է պաշտոնյաների կողմից հողամասերի օտարման դեպքեր 11 քաղաքացի է այսօր բերման ենթարկվել, 2–ը՝ զենք պահելու…
Երևանում շարունակվող բողոքի ակցիաների մասնակից 11 քաղաքացի է այսօր բերման ենթարկվել, 2–ը՝ զենք պահելու կասկածանքով։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։ «9 քաղաքացի բերման է ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը, ևս երկու անձ բերման է ենթարկվել զենք պահելու կասկածանքով»,- հայտնեցին ոստիկանությունից: