35-ամյա տղամարդը պայմանավորվածություն է ձեռք բերել Իրանի քաղաքացուն օժանդակելու թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվել

Ամենադիտվածներ

timthumb (1)

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննությամբ պարզվել են 35-ամյա տղամարդու կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելուն և փոխադրելուն օժանդակելու փորձ կատարելու դեպքի հանգամանքները:

Քննությամբ պարզվել է, որ 35-ամյա տղամարդը, ծանոթանալով ԻԻՀ քաղաքացու հետ, պայմանավորվածություն է ձեռք բերել օժանդակել վերջինիս՝ թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվելու հարցում:

Այնուհետև՝ 2020 թ. դեկտեմբերի 21-ին, 35-ամյա հիշյալ տղամարդը, պայմանավորվածության համաձայն, Սյունիքի մարզի Շվանիձոր գյուղում ապօրինի ձեռք է բերել ընդհանուր 5766 գրամ քաշով «Ափիոն», 995 գրամ քաշով «Մեթամֆետամին» և 751,27 գրամ քաշով «Հերոին» տեսակի թմրամիջոցներ, որոնք տեղադրվել են տղամարդու կողմից շահագործվող «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայում՝ Արտաշատ քաղաք փոխադրելու նպատակով:

35-ամյա տղամարդն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցավոր մտադրությունն ավարտին հասցնել, քանի որ ավտոմեքենայով հանդերձ բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանում, և կատարված խուզարկությամբ հիշյալ թմրամիջոցները հայտնաբերվել ու առգրավվել են:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվե՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34 (Հանցափորձը), 38 (Հանցակիցների տեսակները) – 266-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 3-րդ մասի 2-րդ կետով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();