Ոստիկանություն
Հոկտեմբերի 27-ին ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ու ոստիկանության զորքերի հրամանատար Վահե Ղազարյանն այցելեցին հայ-ադրբեջանական սահմանի մարտական դիրքեր, որտեղ մարտական հերթապահություն են իրականացնում ոստիկանության զորքերի ծառայողները։ Արման Սարգսյանը հանդիպեց սահմանապահ ոստիկաններին, ծանոթացավ նրանց կենցաղային պայմաններին, սպառազինությանը, հետաքրքրվեց ծառայության առանձնահատկություններով։ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը շնորհակալություն հայտնեց դիրքապահներին հայրենանվեր ծառայության համար և նշեց, որ նրանց թիկունքն…
Հոկտեմբերի 18-ին մի հյուրանոցի տնօրենից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ էր ստացվել, որ գիշերը երկու հոգի մտել են հյուրանոց և գողացել մեկ միլիոն դրամ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր նաև, որ հյուրանոցի սենյակ էին մտել բաց դռնով:Նույն օրը հարուցվել էր քրեական գործ: Էրեբունու քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ գողությունը կատարել են մայրաքաղաքի…
Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված և կոռուպցիայի հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ իրականացմանը, ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր կեղծելու և իրացնելու, պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները ծառայության շահերին հակառակ շահադիտական նպատակով օգտագործելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և…
Հոկտեմբերի 22-ին ժ.14.00-ին ոստիկանություն զանգահարած Աշտարակի բնակչուհին հայտնել էր, որ մի երիտասարդ տարբեր պատրվակներով մտնում է Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի շենքի բնակարաններ և հավանաբար փորձում է գողություն կատարել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 13-ից մինչև 13.30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը վարձով բնակարան փնտրելու պատրվակով մտել է Աշտարակի Պռոշյան փողոցի շենքերից մեկի…
Հոկտեմբերի 25-ին ժամը 22.50-ի սահմաններում ոստիկանության Նոյեմբերիյանի բաժնի ծառայողները ապօրինի անտառահատումների, փայտանյութի ապօրինի տեղափոխման ուղղությամբ իրականցվող ծառայության ժամանակ, Նոյեմբերյան համայնքի «Ջուջևանի Ղաշ» կոչվող տարածքից օրինականությունը ստուգելու նպատակով, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել Ջուջևանի երկու բնակչի՝ իրենց «ՈւԱԶ 469» մեքենայով։ Մեքենան բարձված է եղել մոտ 1.5 խմ փայտանյութով։ Դրա օրինականության վերաբերյալ որևէ փաստաթուղթ…
Հոկտեմբերի 25-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները շրջայց կատարելիս, Կապան համայնքի Ճակատեն բնակավայրի «Չմանի աղբյուր» կոչվող տարածքում հայտնաբերել են մոտ 4 խմ <<Տանձենի>> և <<Բոխենի>> տեսակի փայտանյութ, երեք հատ բենզասղոց և մեկ հատ կացին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված փայտանյութը առանց համապատասխան թույլտվության, հատել են Ճակատեն բնակավայրի բնակիչն իր որդիների հետ։Նրանք հայտնել են, որ…
https://www.youtube.com/watch?v=ZNwWY2Y-WVY
Shamshyan.com-ը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Opel-ի վարորդը խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, փորձում վազանց կատարել, իսկ ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան ուղեկցում էր զինակոչիկներին: Ավտովթարը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզում՝ Երևան–Սևան-Իջևան ավտոճանապարհին։ Տեսանյութում երևում է նաև, թե ինչպես է Opel-ի ուղևորը գլուխը դուրս բերում ավտոմեքենայից, իսկ հետո բախվում է Toyota-ին, ինչի հետևանքով Toyota-ն…
Հոկտեմբերի 24-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, իրացնելով ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալները, Շենգավիթ վարչական շրջանում հայտնաբերեցին ու կասկածանքով բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 54-ամյա մի տղամարդու։ Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 2 գրամից ավելի քաշով մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ հայտնաբերված զանգվածը տղամարդը բերել է…
Ոստիկանի մասնագիտության բնույթն ու գործառնական պարտականությունների պատշաճ կատարումը պահանջում են տիրապետել զենքի կիրառման կանոններին, լինել ֆիզիկապես պատրաստված: Այդ նպատակով արդեն ութերորդ տարին է` ոստիկանության բոլոր ստորաբաժանումների ծառայողները «Դինամո» մարզական հասարակական կազմակերպությունում դիֆերենցված ստուգարքներ են հանձնում մարտական և ֆիզիկական պատրաստականությունից: Ոստիկանները ստուգարքներ հանձնեցին նաև այս տարի: Մարտական պատրաստականության քնությունների ընթացքում ստուգվեցին ծառայողների հրաձգության գործնական հմտությունները, ինչպես…
Հոկտեմբերի 23-ին, ժամը 11-ի սահմաններում, ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները, ձեռք բերված տեղեկություններն իրացնելով, Գյումրիի Օզանյան փողոցից, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին Հանիսօղլյան փողոցի 54-ամյա մի բնակչի: Անձնական խուզարկությամբ ոստիկանները նրա գրպանից հայտնաբերված տեմպալգին, ասպիրին և պարացետամոլ դեղահաբերից բացի, հայտնաբերեցին նաև պոլիէթիլենային տոպրակով տարբեր չափերի, 5 կտոր սպիտակ դեղահաբ և փոշենման զանգված:…
Բաղդադում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել և օդ կրակել մայրաքաղաքի փողոցներում բազմահազարանոց բողոքի ցույցը ցրելու համար, որտեղ եռօրյա ընդմիջումից հետո վերսկսվել էին նախատեսված հակակառավարական ցույցերը: Այս մասին հաղորդում է AP-ը։ Բողոքները կոռուպցիայի, գործազրկության և բազային ծառայությունների բացակայության դեմ սկսվել են հոկտեմբերի 1-ին։ Բախումների ընթացքում անվտանգության ուժերը կրակել են մարտական փամփուշտներով, ինչի հետևանքով զոհվել են մարդիկ։…
Azat.tv մեդիանախաձեռնության համահիմնադիր Գոռ Առաքելյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հարգելի Աժ պատգամավորներ, երթևեկության կանոնների խախտումները նկարահանելու և ոստիկանությանը փոխանցելու հավելվածի (app) օրինագիծը ընդունեցիք, լավ արեցիք, բայց մի փոքր անդրադարձ անենք եղած իրավիճակին: Իհարկե, ես բնավ չեմ կասկածում օրինագծի հեղինակների անկեղծ մղումների ու բարի ցանկությունների վրա, ոչ էլ թերագնահատում եմ հանրային վերահսկողության դերը, բայց մի…
Հոկտեմբերի 24-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Մուշի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած թափանցող վերքով և շոկային վիճակում բուժօգնության է տեղափոխվել 55-ամյա մի տղամարդ։ Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկը տեղեկացրել է, որ տուժածն ի վիճակի չէ հաղորդում տալու։ Կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ժամը 19.50-ին, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, Գյումրու ոստիկանները Գարեգին Նժդեհի…