Ուզբեկստան
ԱԺ-ում կստեղծվի Հայաստան-Ուզբեկստան բարեկամական խումբ
Ազգային ժողովում Հայաստան-Ուզբեկստան բարեկամական խումբ կստեղծվի: Այս հարցը քննարկվեց ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում։ Հենց նիստի ժամանակ էլ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց բարեկամական խմբի ստեղծման հարցին: Նշենք, որ հանձնաժողովի անդամները միաձայն աջակցեցին տվյալ նախաձեռնությանը:
Նախագահ Սարգսյանը հանդիպել է Ուզբեկստանի Սենատի նախագահի հետ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ուզբեկստանի Օլիյ Մաժլիսի (խորհրդարանի) Սենատի նախագահ Տանզիլա Նարբաևայի հետ, որը գլխավորում է Ուզբեկստանի պատվիրակությունը Ճապոնիայի կայսեր գահակալության արարողությանը։ Տանզիլա Նարբաևան Հայաստանի նախագահին է փոխանցել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի ջերմ ողջույններն ու Հայաստանի հետ փոխշահավետ գործակցության պատրաստակամությունը։ Նշելով, որ երկու երկրներն ունեն համագործակցությունը զարգացնելու…
Մեկնարկում է սամբոյի երիտասարդական և պատանեկան Աշխարհի առաջնությունը
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում հոկտեմբերի 10-14-ը կկայանա սամբոյի երիտասարդների, պատանիների և աղջիկների աշխարհի առաջնությունը: Հայաստանն առաջնությունում ներկայացնելու է 18 մարզիկ: Երիտասարդների առաջնությունում մեդալների համար պայքարելու են Կարեն Սարգսյանը (52 կգ), Դավիթ Իսրայելյանը (57 կգ), Նարեկ Դալլաքյանը (62 կգ), Դավիթ Գաբրիելյանը (68 կգ), Կարեն Հովհաննիսյանը (82 կգ) և Արման Ավանեսյանը (100 կգ): Պատանիների պայքարում Հայաստանը ներկայացնելու են…
Հայաստանի և Ուզբեկստանի գլխավոր դատախազները ստորագրել են համագործակցության հուշագիր
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և Ուզբեկստանի Հանրապետության գլխավոր դատախազ Նիգմաթիլլա Իյուլդաշևը Բիշքեկում ստորագրել են հանցավորության վիճակի և այլ հարցերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման, իրավական հարցերով խորհրդատվությունների, քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու և հանձնման մասին հարցումների շրջանակներում հաղորդակցության արդյունավետության բարձրացման, դատախազական մարմինների գործունեության…
Քննարկվում է Ուզբեկստանի՝ ԵԱՏՄ-իմ միանալու հարցը․ Մատվիենկո
Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտնել է, որ Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևը որոշում է ընդունել՝ ուսումնասիրել Եվրասիական տնտեսական միությանը հանրապետության միանալու հարցը։ Այս մասին տեղեկացնում է TACC-ը: «Մենք դա գիտենք, հնչեցվել է, որ Ուզբեկստանի նախագահը որոշում է ընդունել, այժմ ուսումնասիրվում է Եվրասիական տնտեսական միությանը Ուզբեկստանի միանալու հարցը»,-ասել է Մատվիենկոն Ուզբեկստանի Օլիյ մաժլիսի (խորհրդարանի) Օրենսդիր…
Թամերլան․ մարդ, որը հիանում էր Չինգիսխանով և ամեն կերպ ձգտում էր ընդօրինակել նրան
Դավիթ Ֆիդանյանը ֆոյսբուքյան իր էջում գրել է․ «Նկարում պատկերված է ուշ միջնադարյան ժամանակաշրջանի ամենասարսափելի կերպարներից մեկը Թամերլանը (1336-1405թթ.): Մարդ, որը միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ է դարձել: Մարդ, որը հիանում էր Չինգիսխանով և ամեն կերպ ձգտում էր ընդօրինակել նրան: Թամերլանը (Լենկ Թեմուր) ծնվել է Ուզբեկստանում գտնվող Խոջե-Իլգար համայնքում: Նա Բարլասների ցեղային միավորման առաջնորդի որդին էր: Նա…
Դավիթ Անանյանը կմեկնի Ուզբեկստան
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը կգործուղվի Ուզբեկստան։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին 2019 թվականի հոկտեմբերի 2-ից 4-ը գործուղել Ուզբեկստանի Հանրապետություն (Տաշքենդ)՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 70-րդ նիստին մասնակցելու նպատակով:…
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Նախագահը համոզմունք է հայտնել, որ փոխադարձ հարգանքի և երկու երկրների ժողովուրդների բարեկամության վրա հիմնված ավանդույթները հետագայում ևս կնպաստեն Հայաստանի և Ուզբեկստանի միջև համագործակցության ներուժի բացահայտմանն ու տարբեր ոլորտներում փոխշահավետ ծրագրերի իրականացմանը:
Ուզբեկստանի Սենատը հավանություն է տվել կանանց ամուսնության տարիքի բարձրացմանը
Ուզբեկստանի Սենատը շաբաթ օրը հաստատել է երկրի Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին որոշումը: Դրանք ներառում են 17-ից 18 տարեկան կանանց համար ամուսնության նվազագույն տարիքի բարձրացում՝ հայտնում է Սենատի տեղեկատվական ծառայությունը: Ներկայում Ուզբեկստանում տղամարդկան ամուսնության թույլատրելի նվազագույն տարիքը 18-ն է, կանանց համար՝ 17-ը: Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիևն ապրիլին իր հրամանագրով սեպտեմբերի 1-ին բարձրացրել էր կանանց ամուսնության…
Ուզբեկստանում գործարարը բենզին է լցրել պաշտոնյայի վրա և հրկիզել նրան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Newtimes.kz-ի փոխանցմամբ՝ Ուզբեկստանի Կաշկադարյայի մարզում գործարարը բենզին է լցրել Յակաբագի շրջանի ղեկավարի տեղակալի վրա ու հրկիզել նրան, քանի որ վերջինս ցանկանում էր ապամոնտաժել նրա նոր երկհարկանի խանութն ու արտադրամասը։ Միջադեպը տեղի է ունեցել մի քանի օր առաջ։ Նշվում է, որ Յակաբագի շրջանի ղեկավարի շինարարության հարցերով տեղակալը նստել է բուլդոզերը, երբ դրա վարորդը հրաժարվել է քշել…
Վարչապետի որոշմամբ՝ Սոնա Հովհաննիսյանը կգործուղվի Ուզբեկստան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ Սոնա Հովհաննիսյանը կգործուղվի Ուզբեկստանի Հանրապետություն։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ Սոնա Հովհաննիսյանին 2019 թվականի հուլիսի 8-10-ը գործուղել Ուզբեկստանի Հանրապետություն (Սամարղանդ)՝ ԱՊՀ զբոսաշրջության…
Արամ Գրիգորյանը նշանակվել է Ուզբեկստանում ՀՀ դեսպան
ՀՀ նախագահի հրամանագրով Արամ Գրիգորյանը նշանակվեց Ուզբեկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան): Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջին։
Արսեն Թորոսյանը կգործուղվի Ուզբեկստան
ՀՀ վարչապետի որոշամամբ՝ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի միջազգային հարաբերությունների վարչության պետի պաշտոնակատար Հայկ Գրիգորյանը կգործուղվեն Ուզբեկստանի Հանրապետություն։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի միջազգային հարաբերությունների վարչության պետի պաշտոնակատար Հայկ…
Վալերիյ Օսիպյանը կգործուղվի Ուզբեկստան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը կգործուղվի Ուզբեկստանի Հանրապետություն։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի` 1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին 2019 թվականի մայիսի 29-ից մինչև հունիսի 1-ը գործուղել Ուզբեկստանի Հանրապետություն (Տաշքենդ)՝ ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար։ 2.…














