ուղերձ
Լիբանանի նախագահի ուղերձը Ցեղասպանության տարելիցին
Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը Ցեղասպանության 110-րդ տարելիցին հղել է ուղերձ՝ շեշտելով արդարությունը, մարդու իրավունքները, համերաշխությունը և գնահատելով լիբանանահայերին։
Էրդողանի ուղերձը կրկին խուսափում է Ցեղասպանություն բառից 110-րդ տարելիցին
Թուրքիայի նախագահ Էրդողանը 110-րդ տարելիցին հղած ուղերձում կրկին խուսափեց «Ցեղասպանություն» բառից՝ իրադարձությունները նկարագրելով Առաջին համաշխարհային պատերազմի պայմաններով։
Փաշինյանը ուղերձ է հղել Մայիսի 9-ի առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Մայիսի 9-ի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Երկրորդ աշխարհամարտում, Հայրենական Մեծ Պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձի առիթով։ Պատերազմում տարած հաղթանակով քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ամենամեծ չարիքներից մեկին՝ ֆաշիզմին: Այդ գործում անգնահատելի է հայ ժողովրդի դերը, որի ավելի քան կես միլիոն ներկայացուցիչներ Խորհրդային բանակի,…
Այսօր Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրն է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ: Դրանում ասված է. «Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, այսօր նշում ենք Աշխատանքի օրը: Այս տոնի առիթով ուզում եմ վերահաստատել վերջերս Ազգային ժողովում արտահայտած այն միտքը, թե աշխատանքը և կրթությունն են մեր ունեցած բոլոր խնդիրների լուծման բանալին: Վերստին՝ չեմ կարող աշխատանքը տարանջատել կրթությունից,…
ԲԱՑՈՒՄ քաղաքացիական նախաձեռնության ուղերձը
«ԲԱՑՈՒՄ» քաղաքացիական նախաձեռնությունը ուղերձ է հրապարակել. «Մենք՝ «ԲԱՑՈՒՄ» նախաձեռնությունը, կոչ ենք անում Հայաստանի և Արցախի հանրությանը, աշխարհասփյուռ հայությանը և Միջազգային հանրությանը միանալ մեր՝ Հայաստան-Արցախ միջազգայնորեն ճանաչված միջանցքի բացմանը հասնելու նպատակին։ Այս ճանապարհը հայ ժողովրդի բարօրության և զարգացման էական հայեցակետ է, քանի որ այն Արցախի բնակիչների և նրանց կենսական ռեսուրսների ապահովման միակ ուղին է: Բացի վերոնշյալից՝…
Մարդու իրավունքները համընդհանուր են և հավասարապես վերաբերում են բոլորին. ՄԻՊ ուղերձը
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանն ուղերձ է հղել Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ, որում ասված է. «Շուրջ 75 տարի առաջ ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով պետությունների մեծ ընտանիքը համաձայնել է, որ մարդու անօտարելի արժանապատվության, հավասարության ու մարդկային ընտանիքի յուրաքանչյուր անդամի անքակտելի իրավունքների ճանաչումը ազատության, արդարության ու աշխարհում խաղաղության հիմնաքարերն են։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության անփոփոխելի 3-րդ հոդվածով…
Երևանում փոխանցել ենք հզոր ուղերձ Հայաստանի ժողովրդավարությանը և անվտանգությանը աջակցելու մասին․ Փելոսի
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ամփոփիչ հայտարարություն է տարածել իր գլխավորած կոնգրեսական պատվիրակության հայաստանյան այցի մասին` պատմելով Հայաստանի հանդեպ Միացյալ Նահանգների հանձնառության և Հայաստանի ժողովրդավարությանն ու անվտանգության աջակցելու` Երևանում հղած իր հզոր ուղերձի մասին։ Այս մասին հաղորդվում է Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարությունում։ «Տեղեկացված և ոգեշնչված մեզ ցույց տրված ընդունելությունից` մեր պատվիրակությունը…
Թույլ չպետք է տանք, որ անմիաբանությունն ու բևեռացումները մեզ առաջնորդեն նոր պարտությունների. Գարեգին Բ
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հանդես է եկել ուղերձով: Ուղերձում ասվում է. «Սիրելի ժողովուրդ հայոց, Վերստին խռովված են մեր հոգիները։ Ցավով և անհանգստությամբ ենք հետևում Հայաստանի սահմանի երկայնքով Ադրբեջանի կողմից գիշերը սանձազերծված սադրիչ մարտական գործողություններին, որոնց հետևանքով գնդակոծվել են խաղաղ բնակավայրեր, կան զոհեր և վիրավորներ։ Դատապարտելի են խաղաղության օրակարգով բանակցային գործընթացների ժամանակահատվածում ձեռնարկված այս դավադիր…
Մենք կանգնած ենք ձեր ժողովրդի կողքին. ԱՄՆ կոնգրեսականների ուղերձը
Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփիրը, Դեյվիդ Վալդաոն և Ադամ Շիֆը շնորհավորական ուղերձ են հղել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին Արցախի անկախության 31-ամյակի առիթով: «Նախագահ Հարությունյան, շնորհավորում ենք Ձեզ և Արցախի ժողովրդին անկախության 31-ամյակի առիթով: Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբն իր աջակցություն է հայտնում և կանգնած…
Փաստը, որ Լեռնային Ղարաբաղում կամ դրա մի հատվածում շարունակում են ապրել մեր հայրենակիցները, մնաց նույնը. Վարչապետի ուղերձը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առիթով: «Սիրելի՛ ժողովուրդ, Սիրելի՛ հայրենակիցներ, 31 տարի առաջ այս օրը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նստաշրջանն ինքնորոշման իրավունքի կիրառմամբ որոշում կայացրեց Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման մասին։ Մեր հայրենակիցների այս որոշումը պատասխանն էր գոյութենական սպառնալիքի, որի դրսևորումներն…
Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Վրաստանի վարչապետին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Ուղերձում նշված է. «Հարգելի պարոն Ղարիբաշվիլի, սիրելի Իրակլի, Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ։ Իրավամբ կարող եմ նշել, որ 30 տարին հայ և վրացի ժողովուրդների դարավոր տարեգրության մեջ ընդամենը…
Իշխանությունը ժողովրդին պատկանելու նպատակն իրագործված է. Փաշինյանի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ, որում ասված է. «Սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ, Այսօր Հայաստանի Հանրապետությունում նշվում է Սահմանադրության օրը, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս: Մեր Սահմանադրության ոչ փոփոխելի հոդվածները ձևակերպել են Հայաստանի Հանրապետության ազգային-պետական տեսլականը: Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է…
Նախագահի շնորհավորական ուղերձը Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին ազգային տոնի առթիվ
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին ազգային տոնի առթիվ: Նախագահի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը չի մոռացել այն անգնահատելի քաղաքական աջակցությունը, որ ցուցաբերեց Լյուքսեմբուրգը 2020 թվականին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի ընթացքում։ Ուրախ եմ արձանագրել, որ վերջին տարիներին հայ-լյուքսեմբուրգյան հարաբերություններն ընդլայնվել են տարբեր ոլորտներում։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով առավել կամրապնդենք…
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետ Քսավյե Բետտելին՝ ազգային օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, թանկագին Քսավյե, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Լյուքսեմբուրգի ազգային օրվա կապակցությամբ։ Հայաստանի կառավարությունը և հայ ժողովուրդը հատուկ վերաբերմունք ունեն Ձեր հիասքանչ երկրի և բարեկամ ժողովրդի նկատմամբ։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հոբելյանական տարում ուրախությամբ…
Չեմ ուզում, որ գնաք երբեմն ոչինչ չտվող դիպլոմների ետևից, ուզում եմ գնաք առաքելության ետևից․ Փաշինյանը՝ շրջանավարտներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել հանրակրթական դպրոցների շրջանավարտներին՝ վերջին դասի կապակցությամբ: Facebook-ի իր էջում տեղադրված ուղերձում վարչապետը նշել է. Հանրակրթական դպրոցների սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ բոլորիդ Վերջին դասի առիթով: Այսօր հատում եք ձեր կյանքի ամենակարեւոր սահմանագծերից մեկը. մանկությունից անցում եք կատարում դեպի հասուն կյանք, որի առաջին քայլերը ձեզ սպասում են արդեն շաբաթներ…














