Ֆրանսիան կդառնա առաջին եվրոպական երկիրը, որը կկիրառի առանց վարորդ միկրոավտոբուս։
Այս մասին հայտնում է CVBJ-ն։
Նշվում է, որ մեքենաների արտադրողը EasyMile-ն է։ Ընկերությունը ստացել է թույլտվություն՝ իր EZ 10 ինքնավար միկրոավտոբուսով ուղևորափոխադրումներ իրականացնելու համար։
Ըստ աղբյուրի՝ այս մեքենան փորձարկում է անցել ավելի քան 400 տարբեր վայրերում։
Միկրոավտոբուսը նախատեսված է լինելու 12 ուղևոր տեղափոխելու համար և հնարավորություն է ունենալու զարգացնել առավելագույնը 40 կիլոմետր/ժամ արագություն։
https://www.youtube.com/watch?v=jJIJI9uOsiM

