Ուոթֆորդ
Ուոթֆորդի տպագրական դարաշրջանի ավարտը. Daily Mirror-ն անցնում է աութսորսինգի
Daily Mirror-ը տպագրել է իր վերջին օրինակները Ուոթֆորդում՝ ավարտելով 40-ամյա տեղական արտադրությունը, քանի որ Reach PLC-ն անցնում է աութսորսինգի:
Ֆուտբոլային մարզիչ և «Ուոթֆորդի» լեգենդ Քենի Ջեքեթը մահացել է 64 տարեկան հասակում
Անգլիական ֆուտբոլի նշանավոր գործիչ, «Ուոթֆորդի», «Վուլվերհեմփտոնի» և «Միլուոլի» նախկին մարզիչ Քենի Ջեքեթը մահացել է 64 տարեկանում։
Էդվարդ Սթիլը ժամանել է Անգլիա՝ «Ուոթֆորդի» մարզչի պայմանագրի շուրջ բանակցությունների համար
Էդվարդ Սթիլը, ով նախկինում եղել է «Անդերլեխտի» մարզչի օգնականը, ժամանել է Անգլիա՝ Չեմպիոնշիփի «Ուոթֆորդ» ակումբի նոր մարզիչ դառնալու համար անձնական պայմանները համաձայնեցնելու նպատակով։
Մաքս Ալեյնի դեբյուտը Պրեմիեր լիգայում. Ակադեմիայից մինչև «Մանչեսթեր Սիթիի» պաշտպանական հույսը
20-ամյա Մաքս Ալեյնը նշեց իր դեբյուտը Պրեմիեր լիգայում՝ «Մանչեսթեր Սիթիի» կազմում՝ «Բրայթոնի» դեմ խաղում, վերադառնալով «Ուոթֆորդից» վնասվածքների ճգնաժամի պատճառով: «Մշակված և գնդակ խաղացող» կենտրոնական պաշտպանը, որին հաճախ համեմատում են Ջոն Սթոունզի հետ, ներկայացնում է Պեպ Գվարդիոլայի տաղանդների նոր սերունդը։
Մաքս Ալեյնը հետ է կանչվել «Մանչեսթեր Սիթի»՝ պաշտպանական լուրջ ճգնաժամի ֆոնին
«Մանչեսթեր Սիթին» շտապ հետ է կանչել հեռանկարային կենտրոնական պաշտպան Մաքս Ալեյնին «Ուոթֆորդից»՝ մեկ մրցաշրջան տևող վարձակալությունից։ Այս քայլը կատարվում է այն ժամանակ, երբ Պեպ Գվարդիոլայի թիմը բախվում է պաշտպանական լուրջ ճգնաժամի, քանի որ հիմնական խաղացողներ Ռուբեն Դիաշը, Յոշկո Գվարդիոլը և Ջոն Սթոունզը դուրս են մնացել շարքից, իսկ Նաթան Ակեի խաղաժամանակը խնամքով է կառավարվում։ Ալեյնի վերադարձն…
«Ուոթֆորդ»-«Բրիստոլ Սիթի». առաջնության ոչ-ոքի, մրցավազքի կիզակետում
«Ուոթֆորդ»-ը և «Բրիստոլ Սիթի»-ն բաժանեցին միավորները լարված 1-1 ոչ-ոքիում, երկու թիմերն էլ բաց թողեցին գոլային հնարավորություններ, իսկ դարպասապահները փայլեցին: Արդյունքը երկու ակումբներին պահում է փլեյ-օֆի գոտու մոտ, որտեղ վնասվածքներն ու բաց թողած հնարավորությունները որոշիչ են դառնում:
Լիվերպուլը հետաքրքրված է Իսմաիլա Սարի ծառայություններով
Goal-ի հաղորդմամբ՝ «Ուոթֆորդի» կիսապաշտպան Իսմաիլա Սարը կարող է կարիերան շարունակել «Լիվերպուլի» կազմում: «Լիվերպուլը» պատրաստ է տրանսֆերային առաջարկ անել 22-ամյա ֆուտբոլիստի վերաբերյալ։ Կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է նաև «Յուվենտուսը»։
Chelsea-Watford live stream/Չելսի-Ուոթֆորդ, մեկնարկային կազմեր (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Այսօր` հուլիսի 4-ին` Հայաստանի ժամանակով 23:00-ին, Անգլիայի Պրեմիեր Լիգաի շրջանակում մեկնարկելու է «Չելսի»-«Ուոթֆորդ» հանդիպումը: Հանդիպումը կկայանա «Stamford Bridge» մարզադաշտում, իսկ մրցավարը Կևին Ֆրենդն է։ Ձեզ ենք ներկայացնում մրցող թիմերի մեկնարկային կազմերը։ Չելսի Here's the Chelsea team to take on Watford this evening. 👊#CHEWAT pic.twitter.com/ACZk7qWtSa — Chelsea FC (@ChelseaFC) July 4, 2020 Ուոթֆորդ 🚨 TEAM NEWS…
Տոտենհեմի պաշտպանն ու Մոուրինյոն վիճել են
«Տոտենհեմի» պաշտպան Դենի Ռոուզը վիճաբանություն է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ։ Այս մասին տեղեկացնում է DailyMail-ը։ նշվում է, որ ԱՊԼ-ի 23-րդ տուրի «Ուոթֆորդի» դեմ խաղի ժամանակ Մոուրինյոն որոշել է դաշտ դուրս չբերել Ռոուզին։ Մարզիչը պատճառաբանել է իր որոշումը պաշտպանի մեջքի վնասվածքով, սակայն ֆուտբոլիստը վստահ է եղել, որ պատրաստ է դուրս գալ դաշտ։
Սալահի փայլուն խաղի շնորհիվ Լիվերպուլը հաղթանակ տարավ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, «Էնֆլիդ Ռոուդ»-ում մեկնարկեց Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրը։ Միմյանց դեմ մրցեցին «Լիվերպուլը» և «Ուոթֆորդը»։ Խաղի հաշիվը 38-րդ րոպեին բացեց Մոհամեդ Սալահը։ Առաջին խաղակեսում գոլ չգրանցվեց։ Իսկ արդեն խաղի հիմնական ժամանակի վերջին 90-րդ րոպեին Սալահը դուբլ ձևակերպեց իր հաշվին՝ «Լիվերպուլ»-ին պարգևելով 8-րդ անընդմեջ հաղթանակը ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում։ Այս հաղթանակից հետո Յուրգեն Կլոպի թիմը…
Սիթին կատարյալ ֆիասկոյի ենթարկեց Ուոթֆորդին. ոչ ֆուտբոլային հաշիվ ԱՊԼ-ում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Անգլիայի Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Սիթին» տանը ընդունեց ու ջախջախեց «Ուոթֆորդին»։ Խաղի ամենաուշագրավ դրվագը էր 18-րդ րոպեին ցուցատախտակին գրված հաշիվն էր․ 5-0։ Դավիթ Սիլվայի, Սերխիո Ագուերոյի, Ռիյադ Մահրեզի, Բերնարդու Սիլվայի և Նիկոլաս Օտամենդիի շնորհիվ «Սիթին» առաջին կեսի միջնամասում արդեն իսկ խոշոր հաշվով հաղթում էր մրցակցին։ Մինչև ընդմիջում այլ գոլեր չգրանցվեցին։ «Ուոթֆորդի» ֆուտբոլիստների համար…
Չեմ ցանկանում ինչ-որ մեկին մեղադրել. Օբամեյանգը մեկնաբանել է Ուոթֆորդի դեմ հանդիպումը
ԱՊԼ-ի 5-րդ տուրի՝ «Ուոթֆորդ»-ի դեմ հանդիպման մասին իր կարծիքն է արտահայտել «Արսենալ»-ի ռմբարկու Պյեր-էմերիկ Օբամեյանգը։ «Ակնհայտ է, որ մենք չէինք սպասում «Ուոթֆորդ»-ի վերադարձին: Լավ հասկանում էինք, որ նրանք ցանկանում են խաղ վերադառնալ ու խելահեղ տեմպ են առաջադրել, սակայն չէինք սպասում այսպիսի շրջադարձի: Այնպիսի տպավորություն է, որ «Արսենալ»-ը միավորները միտումնավոր նվիրում է մրցակիցներին: Չեմ ցանկանում ինչ-որ…
Տոտենհեմի ստադիոնի խորամանկ բոլբոյը
Ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Լոնդոնի «Տոտենհեմի» և «Ուոթֆորդի» միջև Անգլիայի առաջնության 24-րդ տուրի խաղի վերջնամասում: Լոնդոնում տեղի ունեցած հանդիպման ավելացված ժամանակում «Ուոթֆորդի» կիսապաշտպան Այզակ Սակսեսը փորձել է հնարավորինս արագ կատարել եզրային նետումը, սակայն բոլբոյներից մեկը խանգարել է անել դա: Նիգերիացի հարձակվողը խլել է գնդակը բոլբոյի ձեռքից, ինչի համար ստացել է դեղին քարտ: Այդ խաղում…













