fbpx
Սպորտ
20:32 14/12/2019

Սալահի փայլուն խաղի շնորհիվ Լիվերպուլը հաղթանակ տարավ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, «Էնֆլիդ Ռոուդ»-ում մեկնարկեց Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրը։ Միմյանց դեմ մրցեցին «Լիվերպուլը» և «Ուոթֆորդը»։

Խաղի հաշիվը 38-րդ րոպեին բացեց Մոհամեդ Սալահը։ Առաջին խաղակեսում գոլ չգրանցվեց։ Իսկ արդեն խաղի հիմնական ժամանակի վերջին 90-րդ րոպեին Սալահը դուբլ ձևակերպեց իր հաշվին՝ «Լիվերպուլ»-ին պարգևելով 8-րդ անընդմեջ հաղթանակը ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում։

Այս հաղթանակից հետո Յուրգեն Կլոպի թիմը վաստակած միավորների քանակը հասցնում է 49-ի ու շարունակում միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ