Ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Լոնդոնի «Տոտենհեմի» և «Ուոթֆորդի» միջև Անգլիայի առաջնության 24-րդ տուրի խաղի վերջնամասում: Լոնդոնում տեղի ունեցած հանդիպման ավելացված ժամանակում «Ուոթֆորդի» կիսապաշտպան Այզակ Սակսեսը փորձել է հնարավորինս արագ կատարել եզրային նետումը, սակայն բոլբոյներից մեկը խանգարել է անել դա: Նիգերիացի հարձակվողը խլել է գնդակը բոլբոյի ձեռքից, ինչի համար ստացել է դեղին քարտ:
Այդ խաղում «Տոտենհեմը» տնային հաղթանակ էր տարել 2:1 հաշվով՝ 2 գոլերն էլ խփելով վերջնամասում:
Հաղորդում է news.am-ը։
This Tottenham ball boy did his best to take some time off the clock.
That wink at the end … 😂 pic.twitter.com/82y2XV1NIa
— ESPN FC (@ESPNFC) January 30, 2019
