Ուրան
Իրանը հրաժարվել է դադարեցնել ուրանի հարստացումը ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքում
Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը մտադիր չէ դադարեցնել ուրանի հարստացումը, նույնիսկ ԱՄՆ-ի հետ բանակցությունների ժամանակ։
Իրանը Նաթանզում սկսել է ուրանի հարստացում մինչև 5 տոկոս. ՄԱԳԱՏԷ
Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հրապարակել է հաշվետվություն, որտեղ հաղորդվում է, որ Իրանն սկսել է ուրանի մինչեւ 5 տոկոս հարստացումը IR-6 կատարելագործված ցենտրիֆուգների միջոցով Նաթանզի ստորգետնյա օբյեկտում: «2022 թվականի օգոստոսի 28-ին գործակալությունը վառելիքի հարստացման օբյեկտում հավաստել է, որ Իրանը ուրան-235 (իզոտոպով) մինչև 2 տոկոս հարստացված ուրանի հեքսաֆտորիդ է մատուցում IR-6 (ցենտրիֆուգների) կասկադ՝ ուրանի հեքսաֆտորիդի արտադրության…
Իրանը մտադիր է ամսական 200 կիլոգրամով ավելացնել ուրանի հարստացման պաշարները
Իրանը ներկայում ունի 800 կիլոգրամ հարստացված ուրան, և յուրաքանչյուր ամիս դրա պաշարները կավելանան մոտավորապես 200 կիլոգրամով: Այս մասին հայտարարել է հանրապետության Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին։ Իրանական միջուկային խնդրի կարգավորման Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով Իրանին թույլատրվում էր ունենալ 300 կիլոգրամ ցածրհարստացված ուրան, իսկ ավելացուկները նա պարտավոր էր ուղարկել արտասահման: Հարցին՝ որոշել է արդյոք…
ԱՄՆ-ն Իրանից պահանջում է դադարեցնել ուրանի հարստացումը Ֆորդոյի օբյեկտում
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը կոչ է արել Իրանին անհապաղ դադարեցնել ուրանի հարստացումը Ֆորդոյի օբյեկտում։ «Իրանն ի սկզբանե Ֆորդոն կառուցել է որպես ամրացված ստորգետնյա բունկեր՝ ուրանի գաղտնի հարստացման համար: Իրանն օրինական ոչ մի պատճառ չունի այդ օբյեկտում շարունակելու ուրանի հարստացումը»,-ասել է Քրաֆթը: Նա շեշտել է, որ Իրանը պարտավոր է անհապաղ այնտեղ դադարեցնել ուրանի հարստացման…
Իրանը սկսել է ուրանի հարստանցման գործընթացը
Իրանը Ֆորդո օբյեկտում սկսել է ուրանի հարստացումը: Այս մասին նշվում է երկրի Ատոմային էներգիայի կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ: Հստակեցվում է, որ բոլոր քայլերն իրականացվում են ԱԷՄԳ-ի կողմից հսկողության ներքո: Իրանը նոյեմբերի 6-ին Ֆորդո միջուկային օբյեկտում սկսել էր գազ մատակարարել ցենտրիֆուգերին, ինչը փաստացի նշանակում է միջուկային համաձայնագրի շրջանակում Թեհրանի պարտավորությունների կրճատման 4-րդ փուլի մեկնարկ: 2015 թվականին…
Ամուլսարում մոտավորապես ոսկու չափ էլ ուրան կա, և՞․ Դանիել Իոաննիսյան
Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն իր Facebook-յան էջում գրել է․ «Ամուլսարում մոտավորապես ոսկու չափ էլ ուրան կա: Ե՞վ: Ուրանի քանակի մասով. Հայաստանում, տարբեր գնահատականներով, կա մոտ 50.000-ից 100.000 տոննա ուրանի պաշար: Ամուլսարում գտնվում է այդ պաշարների մոտ 0,1 տոկոսը: Օրինակ` Երևանից ոչ հեռու` Արզաքանում (Հրազդան գետի ավազանում) և Զանգեզուրի տարբեր հանքերքում…
Իրանը մտադիր է կուտակել օգտագործված ուրանը
Իրանի հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հայտարարել է, որ Թեհրանը նպատակ ունի կուտակել օգտագործված ուրանը։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։ Ինչպես նշվում է, ընդունված որոշմամբ հանրապետությունը հրաժարվում է միջուկային գործարքի շրջանակներում հանձն առած պարտավորությունների մի մասից։ Բացի դրանից՝ Իրանը մտադիր է ուրանի հարստացման համար 20 ցենտրիֆուգ գործի դնել՝ միջուկային պայմանագրով նախատեսված 10-ի…
Թեհրանն արդեն գերազանցել է հարստացված ուրանի՝ միջուկային գործարքով սահմանված մակարդակը
Թեհրանի հաջորդ քայլը կլինի «ավելի ուժեղ» և «ավելի անսպասելի», եթե Եվրոպան չկատարի Իրանի հետ կնքված միջուկային գործարքով ստանձնած պարտավորությունները: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սեյեդ Աբաս Մուսավին: Հաղորդում է Ruptly լրատվական գործակալությունը: Նա նաև ասել է, որ ստեղծված իրավիճակի շուրջ բանակցությունները կախված են ԱՄՆ-ից: «Բանակցությունը չի նշանակում, որ մենք ինչ-որ հանձնառություն ենք ընդունում,…
Իրանը վերսկսում է բարձր աստիճանի ուրանի հարստացումը
Իրանի բարձրագույն ղեկավարի խորհրդական Ալ Աքբար Վելայաթին հայտարարել է, որ հուլիսի 7-ից Իրանը մտադիր է բարձրացնել ուրանի հարստացման աստիճանը 5 տոկոսի: Նրա խոսքերն է փոխանցում Fars Լրատվական գործակալությունը: Վելայաթիի խոսքով՝ այդ քայլը համապատասխանում է խաղաղ միջուկային էներգետիկայի զարգացման շահերին։ «Մենք հետապնդում ենք բացարձակապես խաղաղ նպատակ, քանի որ մեր տնտեսությունն ու արդյունաբերությունն էլեկտաէներգիայի կարիք ունեն»,-ասել է…
Իսպանիան Իրանին կոչ է արել նվազեցնել ուրանի պաշարը
Իսպանիայի իշխանություններին մտահոգել է Իրանում հարստացված ուրանի պաշարների 300 կիլոգրամի գերազանցումը: Ուստի Իսպանիան Իրանին կոչ է արել պահպանել ատոմային էներգետիկայի հետ կապված միջազգային պայմանավորվածությունները: Այս մասին հաղորդել է Ռիա Նովոստին: «Իսպանիայի կառավարությունը մտահոգությամբ է ընդունել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի զեկույցը, ըստ որի, Իրանը գերազանցել է միջուկային համաձայնագրով թույլատրված հարստացված ուրանի պաշարները»,- ասված է…
Մենք 18-րդ դարում չենք ապրում. Զարիֆը՝ Թրամփին
Օրեր առաջ Իրանը նախազգուշացրել էր, որ հունիսի 27-ին կավելացնի հարստացված ուրանի պաշարները: Սա էլ ավելի կսրի Թեհրանի և Վաշինգտոնի միջև լարվածությունը: Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտարարել է, որ ուրանի արտադրությունը 4 անգամ ավելացել է: Թեհրանը պնդում է, որ եվրոպական երկրները չեն կատարել իրենց խոստումները և Իրանի տնտեսությունը չեն պաշտպանել Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցներից: Իրանի արտգործնախարար Ջավադ…
Իրանը կարագացնի ուրանի հարստացման գործընթացը
Իրանը հունիսի 27-ից հետո կարագացնի ուրանի հարստացման գործընթացը։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) նախագահ Բեհրուզ Քամալվանդին, տեղեկացնում է TACC-ը: «Այդ ժամկետի ավարտից հետո (հունիսի 27) ուրանի հարստացման տեմպերը կարագացվեն»,- ասել է Քամալվանդին։ Նա ավելացրել է, որ հարստացված ուրանի պաշարներն արդեն զգալիորեն մեծացել են, իսկ հունիսի 27-ին կգերազանցեն 300 կիլոգրամը։ Միջուկային…
Մեծ տերությունները կքննարկեն Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը․ Reuters
ԱՄՆ-ի Պետքարտուղարության Իրանի Իսլամական Հանրապետության հարցերով հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը հաջորդ շաբաթ կուղևորվի Փարիզ՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան անձանց հետ քննարկելու Իրանի շուրջ ստեղծված իրադրությունը: Այդ մասին հայտնել ք Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ: Նրա տվյալներով՝ բանակցությունները պլանավորված են հունիսի 27-ին: Այլ մանրամասնություններ չեն բերվում: Հունիսի 13-ին Օմանի ծոցում ենթադրյալ հարձակումից հետո պայթյուններ ու…
Գերմանիան և Մեծ Բրիտանիան Թեհրանին զգուշացում են արել
Գերմանիան և Մեծ Բրիտանիան Թեհրանին զգուշացնում են՝ չխախտել ուրանի պաշարների սահմանները։ Այս մասին հաղորդում է AFP-ը: Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը պնդել է, որ Թեհրանը պետք է կատարի համաձայնագրի իր պարտավորությունները: «Հենց Իրանը պետք է պահպանի իր պարտավորությունները: Մենք, իհարկե, չենք ընդունի պարտավորությունների միակողմանի կրճատումը»,- ասել է նա Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳՆ ղեկավարների հետ բանակցություններից հետո: Մեծ…
Ամերիկացի սենատորը Սպիտակ տանը մեղադրել է Իրանի՝ ուրանի հարստացման հայտարարության համար
Հանրապետական սենատոր Իլհան Օմարը, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ամենասուր քննադատներից է, Սպիտակ տանը մեղադրել է Իրանի հայտարարության համար, որում իշխանությունները հայտնել են ուրանի հարստացման գործընթացի արագացման մասին: Այս մասին հաղորդում է Fox News-ը: «Նման բան չէր լինի, եթե Թրամփը դուրս չգար Իրանի հետ միջուկային գործարքից», – ասել է նա: Օմարը հավելել է, որ ԱՄՆ-ն…











