fbpx
Սպորտ

Ուրարտուն ունի նոր գլխավոր մարզիչ

Ուրարտուի նոր գլխավոր մարզիչն է Դմիտրի Գունկոն, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Գունկոն մարզչական գործունեությունը Հայաստանում սկսել է 2020-ից՝ գլխավորելով «Նոան»։ Իսկ ռուս մասնագետի վերջին ակումբն «Արարատ-Արմենիան» էր, որը նա գլխավորում էր 2021 թվականի հունիսից։ Նրա գլխավորությամբ թիմն անցկացրել է 32 խաղ, տոնել 23 հաղթանակ, գրանցել 5 ոչ-ոքի և կրել 4 պարտություն:

2022 թվականի հունիսի 27-ին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում տեղի ունեցավ Դմիտրի Գունկոյի պաշտոնական շնորհանդեսը, որի ժամանակ էլ նա պայմանագիր ստորագրեց ու ներկայացվեց որպես «Ուրարտուի» նոր գլխավոր մարզիչ։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ