fbpx
Սպորտ

Հրաչ Աղաբեկյանը այլևս Ուրարտուի տնօրենը չէ

Հրաչ Աղաբեկյանը հեռանում է ակումբից։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Իր հրաժեշտի խոսքում Աղաբեկյանը նշել է.

«Ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել ակումբին, շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրին՝ համագործակցության համար։ Ուրախ էի նման թիմի հետ աշխատել։ Այս ակումբում կան մարդիկ, որոնք ինձնից երկար են աշխատել, և նրանք բոլորն էլ աշխատում են ի շահ «Ուրարտուի», սա շատ բան է ասում։ Վստահ եմ, որ մենք շատ լավ աշխատակազմ ենք հավաքել, որը կարող է շատ հարցեր ու խնդիրներ լուծել, այստեղ բոլորը ակումբի նվիրյալներն են։ Իմ կարծիքով, ամենակարևորն է, չնայած այն հանգամանքին, որ մեր մասնագիտությունները տարբեր են, գտնել իմաստ այն գործի մեջ, որն անում ես։ Եվ գտնելով այն՝ դուք աշխատանքի կգաք մեծ ցանկությամբ և վառվող աչքերով։ Անկախ նրանից, թե ինչ մասնագիտություն ունեք, դուք պետք է շատ աշխատեք և զարգանաք:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև «Ուրարտուի» նախագահ Ջևան Չելոյանցին ընձեռած այս հնարավորության համար, ինձ համար այս ճանապարհը մեծ փորձ էր։ Մաղթում եմ, որ «Ուրարտուի» առջև ծառացած բոլոր նպատակները իրագործվեն, և ամենակարևորը, որ թիմը մեզ և մեր ակումբի բոլոր երկրպագուներին ավելի շատ էմոցիաներ և ուրախ պահեր պարգևի»,,- մեջբերում է Աղաբեկյանին ակումբի մամուլի ծառայությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ