Ուրսուլա Ֆոն Դեր Լայեն
Եվրամիությունը կաջակցի Ուկրաինային և նրա ժողովրդին այնքան, որքան անհրաժեշտ լինի: Այս մասին X-ում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ նշել, որ Ուկրաինան հաղթելու է: «ԵՄ-ն կանգնած է Ուկրաինայի կողքին Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի առաջին օրվանից: Մեր անդամ երկրների հետ մենք տրամադրել ենք գրեթե 108 միլիարդ եվրոյի աջակցություն: Ուկրաինան կհաղթի գոյատևման այս պատերազմում։ Եվ…
Բրյուսելում՝ ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ ձևաչափով հանդիպմանն ընդառաջ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց, որ չեն մոռանում տեղահանված արցախահայության ծանր վիճակի մասին։ «Հայաստանում փախստականների հումանիտար իրավիճակը մնում է առաջնահերթություն։ Մենք ավելի քան երեսուն միլիոն եվրո ենք տրամադրել նրանց աջակցելու համար և պատրաստ ենք ավելին անել»,- նշեց նա։ Վերջինս իր ուրախությունը հայտնեց, որ…
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը պաշտոնապես առաջադրվել է իր պաշտոնում երկրորդ ժամկետով վերընտրվելու համար։ 65-ամյա քաղաքական գործիչն առաջադրվել է իր՝ Գերմանիայի «Քրիստոնեական-դեմոկրատական միություն» կուսակցության կողմից։ Ընդունելով իր առաջադրումը՝ ֆոն դեր Լայենն ասել է․ «Աշխարհն այժմ լիովին տարբեր է հինգ տարի առաջվա համեմատությամբ»։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնը ստանձնել է 5 տարի առաջ:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը հայտարարել է, որ Եվրոպայի այն էներգետիկ ընկերությունները, որոնք կհամաձայնեն ռուսական պահանջներին ու կվճարեն գազի համար ռուբլիով, ապա կխախտեն Ուկրաինա ռուսական ներխուժման պատճառով սահմանված պատժամիջոցները։ Լայենն այս մասին ասել է երեկ։ Նա նշել է, որ ԵՄ-ի դիրքորոշումը շատ պարզ է․ եթե ռուբլիով վճարումը նախատեսված չէ պայմանագրով, ապա իրենց պատժամիջոցների խախտում…
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը հայտարարել է, որ Եվրոպական Միությունը պատրաստ է ռուսական գազի մատակարարման դադարեցմանը։ Նա նշել է, որ ԵՄ-ն քայլեր է ձեռնարկել, որոնք թույլ են տալու չեզոքացնել ռուսական կողմից գազի մատակարարումների մասնակի կամ ամբողջական հնարավոր դադարեցումը։ Ֆոն Դեր Լայենը ասել է նաև, որ պաշտոնական Բրյուսելն ու Եվրամության անդամ պետությունները պետք է հետևություններ…
Բելգիայում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Աննա Աղաջանյանը մայիսի 11-ին իր հավատարմագրերն է հանձնել Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։ Պաշտոնական արարողության շրջանակներում ունեցած կարճատև զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների արդի վիճակի և հեռանկարների վերաբերյալ։ https://www.facebook.com/ArmEmbBelgium/posts/2980453032276293
Reuters-ի հաղորդմամբ՝ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը խոստովանել է, որ գիշերները չի կարողանում հանգիստ քնել Անկարայում տեղի ունեցած միջադեպի պատճառով: Հիշեցնենք, որ Միշելը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ Թուրքիայում հանդիպել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Սակայն եռակողմ հանդիպման սենյակում, որտեղ նաև արարողակարգային տեսանկարահանում և լուսանկարահանում պետք է տեղի ունենար, տեղադրված էր միայն երկու աթոռ,…
Վերջերս մի աղմկահարույց դեպք տեղի ունեցավ Անկարայում՝ կապված Եվրոպական Միության ղեկավարության կողմից Թուրքիայի մայրաքաղաք այցի հետ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին համապատասխան աթոռ չէր տրամադրվել ու արդյունքում ստացվել էր այնպես, որ ԵՄ պաշտնոյան, ըստ արարողակարգի, ավելի ցածր դիվանագիտական աստիճանով անձի համար նախատեսված տեղում էր նստել։ Այս դեպքից…
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ նոյեմբերին նախատեսված ԵՄ ոչ ֆորմալ գագաթնաժողովը չեղարկվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Ոչ ֆորմալ գագաթնաժողովին քննարկվելու էր Չինաստանի հետ հարաբերություններում ԵՄ քաղաքականությունը: «Ես այսօր հստակ հասկացրեցի, որ, ցավոք, նոյեմբերին պլանավորած ոչ ֆորմալ գագաթնաժողովը չենք կարողանա անցկացնել կորոնավիրուսի համավարակի պատճառով, ստիպված ենք…
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հարցազույցի ժամանակ հայտնել է, որ կորոնավիրուսի տարածման խնդրի լուծումը, ինչպես նաև պատվաստանյութի ստեղծումը և դրա արտադրության կազմակերպումը հնարավոր է միայն համընդհանուր և համակարգված գործողությունների շնորհիվ: «Անհրաժեշտ է երաշխավորել, որ դրանք վաճառվեն արդար և մատչելի գներով աշխարհի ցանկացած անկյունում: Մենք աշխատում ենք դրա վրա, և դրա համար մեզ անհրաժեշտ են…
Վաշինգտոնն ու Թեհրանը պետք է անհապաղ դադարեցնեն զենքի կիրառումը և երկխոսություն սկսել իրավիճակը կարգավորելու նպատակով: Այս մասին Բրյուսելում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: «Զենքի կիրառումը պետք է անհապաղ դադարեցվի՝ երկխոսության հնարավորություն ստեղծելու համար: Մենք կոչ ենք անում անել հնարավոր ամեն ինչ բանակցությունները վերսկսելու համար»,- ասել է նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ուրսուլա Ֆոն Դեր Լայենին Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորhավորում եմ Ձեզ Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարումը՝ որպես Եվրոպական հանձնաժողովի առաջին կին նախագահ, կնշանավորվի Եվրոպական միության նոր վերելքով: Ուրախությամբ ցանկանում եմ նշել, որ Հայաստանը Եւրոպական միության հետ այսօր…