fbpx
Աշխարհ

Անհրաժեշտ է երաշխավորել, որ կորոնավիրուսի պատվաստանյութը կվաճառվի արդար գնով

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հարցազույցի ժամանակ հայտնել է, որ կորոնավիրուսի տարածման խնդրի լուծումը, ինչպես նաև պատվաստանյութի ստեղծումը և դրա արտադրության կազմակերպումը հնարավոր է միայն համընդհանուր և համակարգված գործողությունների շնորհիվ:

«Անհրաժեշտ է երաշխավորել, որ դրանք վաճառվեն արդար և մատչելի գներով աշխարհի ցանկացած անկյունում: Մենք աշխատում ենք դրա վրա, և դրա համար մեզ անհրաժեշտ են միջոցներ»,- ընդգծել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Եվրահանձնաժողովի նախագահը նշել է, որ մայիսի 4-ին դոնորների գիտաժողով կանցկացվի, որի ժամանակ ակնկալվում է հավաքել 7.5 մլրդ եվրո՝ պատվաստանյութի ստեղծման համար:

«Սա դեռ միայն սկիզբն է: Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում մեզ ավելին պետք կլինի»,- հավելել է Եվրահանձնաժողովի ղեկարարը:

Նշենք, որ բացի ԵՄ-ից, համաժողովին կմասնակցի ԱՀԿ-ն, Մելինդա և Բիլ Գեյթսերի հիմնադրամը, Welcome Trust բարեգործական հիմնադրամը և այլ կազմակերպություններ:

Աղբյուրը՝ DW.

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ