Չելսի
Չելսին նոր տրանսֆերային նպատակ ունի
«Աստոն Վիլան» թույլ է տվել «Չելսիին» բանակցել թիմի հարձակվող Ջոն Դուրանի հետ, հաղորդում է The Telegraph-ը։ Աղբյուրի համաձայն՝ «Չելսիի» ղեկավարությունը դիտարկում է 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը ձևակերպելու տարբերակը: «Աստոն Վիլան» իր հերթին բաց է բանակցությունների համար, քանի որ ձգտում է բարելավել իր ֆինանսական վիճակը: Հաղորդվում է, որ բիրմինգհեմյան ակումբը Դուրանի տրանսֆերի համար պահանջում է մոտ 42…
Պաշտոնական․ Պոչետինոն հեռացավ Չելսիից
«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի հետ պայմանագիրը խզվել է։ Այս մասին հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։ «Ողջ «Չելսիի» անունից ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել Մաուրիսիոյին այս մրցաշրջանում կատարած աշխատանքի համար։ Ուրախ կլինենք նրան ցանկացած ժամանակ նորից տեսնել «Սթեմֆորդ Բրիջում»: Մենք նրան ամենայն բարիք ենք մաղթում մարզչական հետագա կարիերայում»,- ասված է լոնդոնյան ակումբի հայտարարության մեջ:
Չելսին որոշում է կայացրել Լուկակուի ապագայի վերաբերյալ
Մի քանի ակումբներ հետաքրքրված են անգլիական «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուի ծառայություններով, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Հաղորդվում է, որ մի քանի ակումբներ պատրաստ են տրանսֆերային առաջարկներ անել 30-ամյա Լուկակուի համար: «Չելսին» նույնպես պատրաստ է բաց թողնել իր հարձակվողին․ ակումբը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 38 մլն ֆունտ: «Չելսին» հույս ունի այս գումարը ներդնել իտալական…
Չելսին ցանկանում է ձեռք բերել Ատալանտայի ֆուտբոլիստին
«Չելսին» հետաքրքրված է «Ատալանտայի» ֆուտբոլիստ Տեն Կոպմեյներսի ծառայություններով։ Ինչպես հայտնում է Sport Mediaset-ը, Եվրոպա լիգայի՝ «Ատալանտայի» և «Լիվերպուլի» միջև հանդիպմանը (3:0) ներկա են գտնվել լոնդոնյան ակումբի սկաուտները: «Չելսին» պատրաստ է 60 միլիոն եվրո առաջարկել 26-ամյա կիսապաշտպանի համար։ Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում Կոպմեյներսը 27 խաղում դարձել է 11 գոլի հեղինակ։
Չելսին որոշում է կայացրել Ջեյմսի ապագայի վերաբերյալ
«Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսը, ամենայն հավանականությամբ, հաջորդ մրցաշրջանում կմնա լոնդոնյան ակումբում: Ինչպես հայտնում է ESPN-ը, «Չելսիի» ղեկավարությունը չի պատրաստվում բաժանվել թիմի ավագից։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա ֆուտբոլիստը հայտնվել է այն խաղացողների ցուցակում, որոնց «Չելսին» ցանկանում է վաճառել՝ Անգլիայի առաջնության ֆինանսական կանոնների մեջ տեղավորվելու համար։
Չելսին խաղավարտին հաղթեց Լեսթերին և դուրս եկավ Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ
Անգլիայի գավաթի 1/4 եզրափակիչում «Չելսին» ընդունել էր «Լեսթերին» և 4-2 հաշվով հաղթանակ տարավ՝ դուրս գալով կիսաեզրափակիչ։ Լոնդոնցիների կազմում աչքի ընկան Կուկուրելան (13), Պալմերը (45+1), Չուկվուեմեկան (90+2) և Մադուեկեն (90+8)։ Ինքնագոլի հեղինակ դարձավ Դիզասին (51)։ Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Մավիդիդին (62):
Չելսին ցանկանում է ձեռք բերել Սպորտինգի պաշտպանին
«Սպորտինգի» պաշտպան Ուսման Դիոմանդեն կարող է կարիերան շարունակել Անգլիայում։ Այս մասին հայտնում է Goal-ը։ Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերում «Չելսին»: Նշվում է, որ լոնդոնյան ակումբւ դիտարկում է պաշտպանին ամռանը ձեռք բերելու տարբերակը։ Այս մրցաշրջանում Դիոմանդեն «Սպորտինգի» կազմում անցկացրել է 27 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Մուդրիկը կարող է հեռանալ Չելսիից
«Չելսիի» կիսապաշտպան Միխայիլ Մուդրիկը կարող է հեռանալ ակումբից այս ամռանը, հաղորդում է Give me Sport-ը։ Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա ֆուտբոլիստը չի արդարացրել ղեկավարության սպասելիքները, և ակումբը հիասթափված է նրա խաղից։ «Չելսին» դժգոհ է Մուդրիկի պահվածքից։ Մուդրիկը «Չելսի» է տեղափոխվել 2023 թվականի ձմռանը Դոնեցկի «Շախտյորից» 100 միլիոն եվրոյի դիմաց։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2031 թվականի հունիսի…
Չելսին որոշում է կայացրել Սիլվայի ապագայի վերաբերյալ
«Չելսիի» ղեկավարությունը և մարզչական շտաբը որոշել են չերկարաձգել պայմանագիրը 39-ամյա կենտրոնական պաշտպան Տիագո Սիլվայի հետ։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։ Հիշեցնենք, որ Սիլվան լոնդոնյան թիմ է տեղափոխվել 2020 թվականին։ Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման, որոնցում դարձել է 3 գոլի…
Չիլուելը վնասվածքի պատճառով երկար ժամանակ դաշտ դուրս չի գա
«Չելսիի» պաշտպան Բեն Չիլուելը վնասվածքի պատճառով երկար ժամանակ կբացակայի: 26-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել սեպտեմբերի 27-ին Անգլիայի լիգայի գավաթի «Բրայթոնի» դեմ խաղում (1:0): Չիլուելի մոտ ախտորոշվել է ազդրի վնասվածք, որի պատճառով անգլիացին երկու ամիս բաց կթողնի։
Երազանք է խաղալ Անգլիայի լավագույն թիմում․ Սանչես
«Չելսիի» դարպասապահ Ռոբերտ Սանչեսը խոսել է լոնդոնյան ակումբ տեղափոխվելու մասին. «Կատարված երազանք է խաղալ Անգլիայի լավագույն թիմում և մոլորակի լավագույն թիմերից մեկում: Անհավանական զգացողություն է վերջապես հասնել այս մակարդակին: Սա այն է, ինչի համար յուրաքանչյուր խաղացող աշխատում է իր ողջ կյանքը: Մարզչի, թիմակիցներիս և մարզումների ժամանակ կատարած աշխատանքի օգնությամբ ես ցանկանում եմ հաջողության հասնել ակումբում…
Միլանը առաջին առաջարկն է արել Քրիստիան Պուլիշիչին ձեռք բերելու համար
«Միլանը» առաջին առաջարկն է արել Քրիստիան Պուլիշիչին ձեռք բերելու համար: Ըստ The Athletic-ի, ռոսոներիները բանավոր առաջարկել են Չելսիին 14 մլն եվրո: Լոնդոնյան ակումբը կարծում է, որ կիսապաշտպանն ավելին արժե։ Նշվում է, որ «Միլանը» արդեն ստացել է ամերիկացի խաղացողի համաձայնությունը տրանսֆերի համար։ Պուլիշիչը «Չելսիին» է միացել 2019 թվականին 64 միլիոն եվրոյի դիմաց: Պրեմիեր լիգայում 2022/23 մրցաշրջանում…
Միլանը Պուլիշիչին ձեռք բերելու ճանապարհին է
«Միլանը» Քրիստիան Պուլիշիչին ձեռք բերելու ճանապարհին է: «Ռոսոներիները» մոտ են «Չելսիի» կիսապաշտպանին ձեռք բերելուն, հայտնում է La Gazzetta dello Sport-ը: Լոնդոնցիների նոր գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հույս չունի ամերիկացու վրա։ Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանում 24-ամյա խաղացողը անցկացրել է 24 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։ Նրա վիճակագրության մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: Բացի այդ, «Միլանը»…
Չելսին հայտարարել է թիմից Տյեմուե Բակայոկոյի հեռանալու մասին
«Չելսին» հայտարարել է թիմից Տյեմուե Բակայոկոյի հեռանալու մասին։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը կողմերի փոխադարձ համաձայնությամբ պայմանագրի խզումից հետո դարձավ ազատ գործակալ։ Կիսապաշտպանը «Չելսի» է տեղափոխվել 2017 թվականին «Մոնակոյից» 40 միլիոն եվրոյի դիմաց։ Տիեմուե Բակայոկոն «կապտանռնագույնների» կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 3 գոլի, 3 գոլային փոխանցման հեղինակ և 2018 թվականին նվաճելով Անգլիայի գավաթը։ Դրանից հետո…














