ՉԼ
Մանչեսթեր Սիթին 10 ֆուտբոլիստով հաղթանակ կորզեց
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» հանդիպել է «Շալկե-04»-ին: Դիմակայության առաջին մրցավեճը կայացավ Գերմանիայում, որտեղ «քաղաքաբնակները» դրամատիկ խաղում հաղթեցին 3:2 հաշվով: Առաջին խաղակեսից հետո «Շալկե-04»-ը հաղթում էր 2:1 հաշվով: Խաղի հաշիվը բացել էր Ագուերոն: 38-րդ րոպեին Բենտալեբը հավասարեցրել էր հաշիվը, իսկ 45-րդ րոպեին առաջ էր մղել իր թիմին: Երկու դեպքում էլ խաղացողը աչքի էր ընկել…
Կաֆու. ՊՍԺ-ն կարող է դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ
Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կաֆուն կարծում է, որ «Պարի Սեն Ժերմենը» կարող է դուրս գալ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակիչ: «1/8 եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները Չեմպիոնների լիգայում հաղթելու հնարավորություն ունեն, և նշանակություն չունի՝ այդ թիմերի աստղերը վնասվածքներ ունե՞ն, թե՞ ոչ: Իհարկե, «Պարի Սեն Ժերմենը» զգալու է Նեյմարի բացակայությունը: Նա անհավանական ֆուտբոլիստ է, սակայն եթե նայենք…
Ռոբեն. Ինձ համար ամենաահավորն Էնֆիլդում խաղալն է
«Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Լիվերպուլի» հետ առաջին հանդիպումից առաջ հայտարարել է, որ չի սիրում խաղալ «Էնֆիլդ» մարզադաշտում: «Եթե հարցնեք, թե ինձ համար որ մարզադաշտում խաղալն է ամենաահավորը, կպատասխանեմ, որ «Էնֆիլդում»: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ունի սիրելի մրցակից և ունի մրցակից, որի դեմ չի ցանկանում խաղալ: Երբ ես հանդես էի գալիս «Չելսիում», «Լիվերպուլն»…
ՈՒԵՖԱ-ն Ռամոսի խոսքերից հետո կարգապահական հետաքննություն է սկսել
ՈՒԵՖԱ-ն կարգապահական հետաքննություն է սկսել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Այաքս» – «Ռեալ» (1-2), խաղից հետո: Հետաքննության առիթ է հանդիսացել մադրիդյան ակումբի ավագ Սերխիո Ռամոսի հետխաղյա մեկնաբանությունը: Իսպանացին Goal-ին տված ճեպազրույցում խոստովանել է, որ դիտավորյալ է դեղին քարտ ստացել, որպեսզի մեկխաղյա որակազրկումը մրցաշարի վաղ փուլերում անցնի: Հիշեցնենք, որ Ռամոսը 89-րդ րոպեին հարվածեց Կասպեր Դոլբերգին, ինչի համար…
Պոչետինո. Մարդիկ թերագնահատում են Տոտենհեմին
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Բորուսիայի» նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակը: «Մենք շատ հպարտ ենք, երբ մեզնից նման ելույթ են ակնկալում, բայց երբեմն մարդիկ թերագնահատում են մեզ: Մենք շատ ավելի լավ ենք խաղում, քան մարդիկ գնահատում են մեզ, բայց դուք չեք կարող պայքարել մարդկանց ընկալումների հետ: Գոհ եմ…
Բենզեմա. Վինիսիուսն ուշադիր լսում է իմ խորհուրդները
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման մեկնաբանել է «Այաքսի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղի արդյունքը (2:1): Հիշեցնենք, որ 31-ամյա ֆրանսիացին 60-րդ րոպեին Վինիսիուսի փոխանցումից հետո բացել է խաղի հաշիվը: «Մենք գիտեինք, որ «Այաքսը» կարողանում է ֆուտբոլ խաղալ, իսկ պատասխան խաղից առաջ մրցակցի մասին ավելի շատ բան գիտենք: Ամստերդամում հիանալի արդյունքի հասանք: Ինձ դուր է…
Սա խայտառակություն է. Այաքսի մարզիչը չեղարկված գոլի մասին
«Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է VAR համակարգի կիրառումը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Ռեալի» հետ առաջին խաղում (1:2): Սլովենացի մրցավար Դարիո Սկոմինան տեսակրկնությունը դիտելուց հետո չեղարկել է պաշտպան Նիկոլաս Տալյաֆիկոյի գոլն առաջին կեսում` 0:0 հաշվի պայմաններում. «Սա խայտառակություն է: Մրցավարները մեզ մի քանի տարբեր բացատրություններ տվեցին` խաղից դուրս, դարպասապահի գործողություններին միջամտություն: Տեսա կրկնապատկերը,…
ՈւԵՖԱ-ն պաշտոնական հայտարարություն է տարածել Այաքսի չեղարկված գոլի մասին
ՈւԵՖԱ-ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Այաքս»-«Ռեալ» խաղում տանտերերի գոլը չարձանագրելու վերաբերյալ: Սլովենացի մրցավար Դարիո Սկոմինան տեսակրկնությունը դիտելուց հետո չեղարկել է պաշտպան Նիկոլաս Տալյաֆիկոյի գոլն առաջին կեսում` 0:0 հաշվի պայմաններում. «Այաքսի» և «Ռեալի» միջև առաջին խաղի 38-րդ րոպեին Նիկոլաս Տալյաֆիկոն գոլ խփեց, որը չեղարկվեց VAR-ի դիտումից հետո: Մրցավարը որոշեց, որ Տալյաֆիկոյի թիմակից…
Ռեալը դժվարին հաղթանակ տարավ Այաքսի նկատմամբ
Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպման շրջանակում Մադրիդի «Ռեալ»-ը 2:1 հաշվով պարտության մատնեց «Այաքս»-ին: Խաղի հաշիվը 60-րդ րոպեին բացել է Բենզեման: 75-րդ րոպեին պատասխան գնդակը խփել է Զիեշը: 87-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Ասենսիոն: «Այաքս» – «Ռեալ»՝ 1:2
Տոտենհեմը խոշոր հաշվով հաղթեց Բորուսիաին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում Լոնդոնի «Տոտենհեմը» և Դորտմունդի «Բորուսիան» հանդիպել են միմյանց: Դիմակայության առաջին մրցավեճը կայացավ «Ուեմբլիում»: Մաուրիսիո Պոչետինոյի ֆուտբոլիստները վստահ հաղթանակ տոնեցին 3:0 հաշվով: Բոլոր գոլերը խփվեցին երկրորդ խաղակեսում: Հաշիվը բացեց Սոն Հին Մինը` 47-րդ րոպեին: 83-րդ րոպեին Յան Վերտոնգենը կրկնապատկեց իր թիմի առավելությունը: Ֆերնանդո Լյորենտեն էլ 86-րդ րոպեին վերջակետ դրեց հանդիպմանը: Պատասխան հանդիպումը…
Տոտենհեմ-Բորուսիա Դորտմունդ մեկնարկային կազմեր. Ուղիղ հեռարձակում
Հանդիպումը տեղի կունենա Երևանի ժամանակով 23:59-ին։ Ներկայացնում ենք ձեզ թիմերի մեկնարկային կազմերը․ Տոտենհեմ Բորուսիա Դորտմունդ Հանդիպումը կարող եք դիտել հետևյալ հղումով՝ Տոտենհեմ-Բորուսիա Դորտմունդ
Այաքս – Ռեալ Մադրիդ մեկնարկային կազմեր. Ուղիղ հեռարձակում
Հանդիպումը տեղի կունենա Երևանի ժամանակով 23:59-ին։ Ներկայացնում ենք ձեզ թիմերի մեկնարկային կազմերը․ Այաքս Here it is! 📋Our #UCL-boys! 🌟#ajarea pic.twitter.com/iHJoN5XhJ7 — AFC Ajax (@AFCAjax) February 13, 2019 Ռեալ Մադրիդ Հանդիպումը կարող եք դիտել հետևյալ հղումով՝ Այաքս-Ռեալ Մադրիդ
Բուֆոնը պատմության 3-րդ դարպասապահն է, որը 50 «չոր» խաղ է անցկացրել ՉԼ-ում
ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի համար Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Մանչեսթեր Յունայթեդի» հետ առաջին խաղը դարձել է մրցաշարի հիմնական փուլերի 50-րդ խաղը, որում ինքը դարպասն անառիկ է պահել: 41-ամյա իտալացին այս մրցաշարում ընդհանուր առմամբ 121 հանդիպում է անցկացրել: Այս ցուցանիշով Բուֆոնին շրջանցում են Էդվին վան դեր Սարը (51) և Իկեր Կասիլյասը (57): ՄՅՈւ-ի և ՊՍԺ-ի միջև…
Տուխելը կանգնեցրեց Սուլշերի անհաղթահարելի ՄՅՈւ-ին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում ընդունեց ՊՍԺ-ին: Խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով` 0;2: ՊՍԺ-ի կազմում գոլով աչքի ընկան Պրեսնել Կիմպեմբեն և Կիլիան Մբապեն: Մրցող թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 6-ին: Հաղորդում է armsport.am-ը։














