fbpx
Սպորտ

Բուֆոնը պատմության 3-րդ դարպասապահն է, որը 50 «չոր» խաղ է անցկացրել ՉԼ-ում

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի համար Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Մանչեսթեր Յունայթեդի» հետ առաջին խաղը դարձել է մրցաշարի հիմնական փուլերի 50-րդ խաղը, որում ինքը դարպասն անառիկ է պահել:

41-ամյա իտալացին այս մրցաշարում ընդհանուր առմամբ 121 հանդիպում է անցկացրել:

Այս ցուցանիշով Բուֆոնին շրջանցում են Էդվին վան դեր Սարը (51) և Իկեր Կասիլյասը (57):

ՄՅՈւ-ի և ՊՍԺ-ի միջև խաղը, հիշեցնենք, ավարտվել է փարիզյան թիմի` 2:0 հաշվով հաղթանակով:
Ընթացիկ մրցաշրջանում Բուֆոնը Չեմպիոնների լիգայում 4 հանդիպման է մասնակցել և բաց է թողել 3 գոլ: ՊՍԺ-«Մանչեսթեր Յունայթեդ» պատասխան հանդիպումը կկայանա մարտի 6-ին Փարիզում:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ