պաշտոնական այց
Մեկնարկել է Զելենսկի-Նեթանյահու հանդիպումը
Կիևում՝ Մարիինյան պալատում, ընթանում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հանդիպումը: Պաշտոնական այցը մեկնարկել է հանդիսավոր արարողությամբ: Հայտնի է, որ այսօր նախատեսված է նաև երկկողմ փաստաթղթերի ստորագրում, բացի այդ, Զելենսկին և Նեթանյահուն հանդես կգան հայտարարություններով:
Հայաստան է ժամանում Ուրուգվայի արտգործնախարարը
Օգոստոսի 13-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոան: Օգոստոսի 14-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ուրուգվայի ԱԳ նախարարների հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ Facebook-ի էջից: Այցի շրջանակներում Ուրուգվայի ԱԳ նախարարին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախատեսվում են նախարար Ռոդոլֆո Նին Նովոայի հանդիպումները նաև առողջապահության նախարար…
Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հուլիսի 24-ից 25-ը Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այց կկատարի Վրաստան: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարությունը։ Նախատեսվում են բանակցություններ Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ, որի արդյունքներով երկու ԱԳ նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Նախարար Մնացականյանը հանդիպումներ կանցկացնի նաև Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի և Խորհրդարանի ղեկավար Արչիլ Տալակվաձեի հետ: ՀՀ ԱԳ նախարարը…
ՀՀ վարչապետը հանդիպել է Սինգապուրի նախագահի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սինգապուրի «Իստանա» կառավարական նստավայրում հանդիպում է ունեցել այդ երկրի նախագահ Խալիմա Յակոբի հետ: Տիկին Յակոբը ողջունելով ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Սինգապուր` նշել է, որ երկրում առկա փոքրաթիվ հայ համայնքը վայելում է մեծ հեղինակություն և լիարժեք ինտեգրվել է տեղի հասարակությանը: Սինգապուրի նախագահն ընդգծել է, որ դրա արդյունքում է նաև Սինգապուրի կենտրոնում Սուրբ Գրիգոր…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սինգապուրի վարչապետին
Սինգապուրի «Իստանա» կառավարական նստավայրում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի դիմավորման պաշտոնական արարողությունը: ՀՀ վարչապետին և տիկին Հակոբյանին նստավայրի բակում դիմավորել են Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն և տիկին Հո Չինը: Հնչել են Հայաստանի ու Սինգապուրի պետական օրհներգերը, այնուհետև երկու երկրների վարչապետներն ու նրանց տիկնայք ողջունել են պատվիրակությունների անդամներին: Լի Սյեն…
Վարչապետը սինգապուրյան Temasek Holdings հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկել է տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հնարավորությունները
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Սինգապուր: Կառավարության ղեկավարը հուլիսի 8-ի առավոտյան հանդիպում է ունեցել Temasek Holdings հիմնադրամի ներկայացուցիչների հետ` ներդրումային խմբի համաղեկավար Նագի Համիյեյի գլխավորությամբ: Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը հետաքրքրված է քննարկելու Temasek Holdings հիմնադրամի հետ համագործակցության հնարավորությունները` հաշվի առնելով վերջինիս արդյունավետ գործունեությունը, տնտեսության մի շարք ոլորտներում, այդ թվում բարձր տեխնոլոգիաների…
Վարչապետը հանդիպել է Սինգապուրի հայ համայնքի հետ (մանրամասներ)
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սիեն Լոնգի հրավերով հուլիսի 7–ին պաշտոնական այցով ժամանել է Սինգապուր։ Հայաստանի վարչապետը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են Սինգապուրի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որը Սինգապուրի ամենահին քրիստոնեական կառույցն է (1835 թ.)։ ՀՀ վարչապետի, Սինգապուրի առևտրի և արդյունաբերության ավագ պետական նախարար Կո…
Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ վիետնամցի շրջանավարտներին հրավիրել է Երևան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել է Վիետնամում Հայաստանի Հանրապետության դեսպանություն, որտեղ տեղի է ունեցել ընդունելություն «Վիետնամ-Հայաստան բարեկամություն» ասոցիացիայի անդամների մասնակցությամբ: Ասոցիացիայի անդամներն են` խորհրդային տարիներին Հայաստանի բուհերում կրթություն ստացած անձինք: Նրանք ջերմորեն ողջունել են վարչապետին և նրա տիկնոջը` ընդգծելով, որ Հայաստանից պահպանել են ջերմ հուշեր և մշտական կապի մեջ են Հանոյում Հայաստանի…
Վիետնամցիները կատարում են «Երևանի սիրուն աղջիկը»՝ ի պատիվ ՀՀ պատվիրակության
ՀՀ պատվիրակությունը պաշտոնական այցով այս պահին գտնվում է Վիետնանում: Պատվիրակության կազմում է նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ով իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել: Տեսանյութում ի պատիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և հայկական պատվիրակության, հնչում է հայկական սիրված երգերից մեկը: https://www.facebook.com/hakobarshakyanpage/videos/673055109879405/?__xts__[0]=68.ARDEscieF0ou68m2f6-H-IAyelu4Ar_7QmJUGryN1Osg518Z5Bwu8dgLAHGHYb22jmuK7yVib1faUwck9FSObOLUMYl-vEC6HUeCxoi0iH-ZcSHiFWSbCu_xBIi0VyDCJRwsRE4i7Eih5wJ5zvfl8oYQ7Cr8cQ-uzB9aCI3Fs4pNp5dJsQs6co483zUpFIQ4cWBHp_8H3b3BpRRi4RWoJjuS0vwcXOW2AL2ZP7q9T5R3ichItQubRWuEc0PFTyqi3_aqrKYZ95vKhrfXBHuK_KvJKJQ_mzhkq29s4EvtLM891IeOZNhvYStOnzmfD7ehRZs0KAmQST8ZG7ASaXU2udhnhv5y9bZXZiMpWvEY&__tn__=-R
Վիետնամում ի պատիվ ՀՀ վարչապետի այցի հայկական երաժշտություն է հնչել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ի պատիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, Հանոյում ընթրիք է տրվել՝ Վիետնամի կառավարության ղեկավար Նգուեն Սուան Ֆուկայի անունից: Ընթրիքի ժամանակ վիետնամցի երաժիշտները որոշել են զարմացնել Հայաստանից այցելած հյուրերին և վիետնամական ավանդական երաժշտական գործիքներով կատարել են հայկական հայտնի «Գարուն, գարուն է» ստեղծագործությունը:
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վիետնամի Ազգային ժողովի նախագահի հետ
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: Հուլիսի 6-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Նգույեն Թխի Քիմ Նգանի հետ: Վերջինս բարձր է գնահատել վարչապետի պաշտոնական այցը Վիետնամ և նշել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին տարբեր ոլորտերնում: «Մենք հետևում ենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, շնորհավորում ենք…
Հրավիրում եմ Ձեզ Հայաստան․ Աննա Հակոբյանը հանդիպել է Վիետնամի վարչապետի տիկնոջը
ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 5-ին Հանոյում հանդիպել է Վիետնամի սոցիալիստական հանրապետության վարչապետի տիկին Թրան Նգույետ Թուին։ Հանդիպմանը Աննա Հակոբյանը ներկայացրել է Հանոյում ստացած իր տպավորությունները՝ շեշտելով, որ նկատել է բարություն վիետնամցի ժողովրդի աչքերում․ ըստ Հակոբյանի, այդ բարության հիմքը վիետնամական ավանդական երաժշտությունն…
Հայաստանն ու Վիետնամը խորացնում են համագործակցությունը մի շարք ուղղություններով. Փաշինյանը հանդիպել է Սուան Ֆուքին
Պաշտոնական այցով Վիետնամում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի կառավարության ղեկավար Նգույեն Սուան Ֆուքի հետ: Նախ տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի դիմավորման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում երկու երկրների վարչապետներն ու նրանց տիկնայք ողջունել են պատվիրակությունների անդամներին, այնուհետև հնչել են Հայաստանի ու Վիետնամի պետական օրհներգերը, տեղի է ունեցել Պատվո…














