Պատվաստանյութ
Ադրբեջանը տեղական պատվաստանյութ է մշակում
Ադրբեջանը տեղական պատվաստանյութ է մշակում: Այս մասին լրագրողներին հայտարարել է առողջապահության նախարար Թեյմուր Մուսաևը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ «Ես չեմ կարող ամբողջական մանրամասներ տալ, բայց դա միայն Sars-Cov 2 պատվաստանյութի մասին չէ, պատվաստանյութի արտադրությունը ռազմավարական նշանակություն ունի: Հավանաբար, այս ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունքում Ադրբեջանը կկարողանա ապահովել պատվաստանյութերի արտադրությունը՝ որպես շատ ճկուն և արդյունավետ պատասխան համաճարակի…
ԱՄՆ հերթական աջակցությունը․ 306 հազար դեղաչափ Pfizer պատվաստնյութը հասել է Հայաստան
Երեկ՝ մարտի 13-ին, Հայաստանի Հանրապետություն է հասել կորոնավիրուսի դեմ Pfizer պատվաստանյութի 306 հազար դեղաչափ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ պատվաստանյութերը նվիրաբերել է ԱՄՆ կառավարությունը՝ Բայդեն-Հարիսի վարչակազմի՝ «Պատվաստանյութերը գլոբալ հասանելի դարձնելու նախաձեռնության» շրջանակում։ Ըստ աղբյուրի, բացի պատվաստանյութերը Միացյալ Նահանգների կառավարությունը քովիդի հետևանքների մեղմացման համար Հայաստանի կառավարությանն է տրամադրել ավելի…
Pfizer պատվաստանյութն արդեն հասանելի է
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Pfizer պատվաստանյութն արդեն հասանելի է։ Հայաստանում քովիդի դեմ պատվաստվածների թիվը մոտ է 2 միլիոնին Հայաստանում 24 ժամում գրանցվել է քովիդի 300-ից քիչ նոր դեպք «COVID-19-ի դեմ «Պֆայզեր» պատվաստանյութի ձեռքբերված խմբաքանակը բաշխվել է և հասանելի է առողջության առաջնային պահպանման օղակներում` պոլիկլինիկաներում և պատվաստումային շարժական կետերում: «Պֆայզեր»-ով կարող են պատվաստվել…
Ավստրալիայում սկսել են 5-11 տարեկան երեխաներին պատվաստելու գործընթացը
Ավստրալիայում պաշտոնապես մեկնարկել է 5-ից 11 տարեկան երեխաների՝ քովիդի դեմ պատվաստման գործընթացը։ Այս մասին հայտնել է տվյալ երկրի առողջապահության նախարար Գրեգ Հանթը։ Նշվում է, որ 3 միլիոն չափաբաժին պատվաստանյութ է բաշխվել բժշկական կենտրոններին՝ պատվաստման գործընթացն իրականացնելու համար։ Ուսումնական տարվա սկզբին 2,3 միլիոն երեխա կկարողանա ստանալ պատվաստանյութի առաջին չափաբաժինը։ Հավելենք, որ Ավստրալիայում երեխաներին պատվաստելու համար ընտրվել…
100-ավոր քաղաքացիներ արդեն ստացել են քովիդի դեմ 3-րդ դեղաչափը
Հայաստանի Հանրապետությունում արդեն շուրջ 800 հոգի ստացել է երրորդ խթանիչ դեղաչափը։ Այս մասին այսօր Կառավարության նիստին ասաց նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նրա խոսքով՝ քովիդի դեմ առաջին դեղաչափը ստացել է 943 377 քաղաքացի, իսկ երկրորդ դեղաչափը՝ 711 864 քաղաքացի։ Նախարար Ավանեսյանը չմոռացավ նաև շնորհակալություն հայտնել բուժաշխատողներին, ովքեր պայքարում են ժողովրդի առողջության և կյանքի համար։
Հունգարիայի նվիրաբերած 100 հազար դեղաչափ AstraZeneca-ն արդեն Հայաստանում է
Ինչպես արդեն հայտնի էր դարձել, Հունգարիան կորոնավիրուսի դեմ 100 հազար դեղաչափ AstraZeneca պատվաստանյութ է նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը։ Խմբաքանակն արդեն Հայաստանում է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։ Նշվում է, որ Հունգարիան պատվաստանյութերը նվիրաբերել է մարդասիրական օգնության շրջանակներում։
Կառավարությունը 1,2 մլրդ է տրամադրել ԱՆ-ին՝ Pfizer-ի պատվաստնյութի գնման համար
Հայաստանի Հանրապետության կառավարությունը 1,2 միլիարդ դրամ կհատկացնի ՀՀ առողջապահության նախարարությանը՝ կորոնավիրուսի դեմ Pfizer ընկերության արտադրած պատվաստանյութից 200 հազար դեղաչափ գնելու համար։ Այս մասին որոշում է ընդունվել Կառավարության նիստում։ Պատվաստանյութերի խմբաքանակը Հայաստանում կլինի մինչև 2021 թվականի ավարտը։ Կառավարության որոշման նախագծում ասվում է, որ ներկայումս բանակցություններն ավարտված են, իսկ պայմանագիրը կնքումն ընթացքի մեջ է։
Չինաստանը 1 միլիարդ դեղաչափ պատվաստանյութ կնվիրի Աֆրիկային
Չինաստանը Աֆրիկա մայրցամաքին մոտ ապագայում ուղիղ կերպով կնիրաբերի կորոնավիրուսի դեմ 600 միլիոն դեղաչափ պատվաստանյութ։ Այս մասին տեղեկանում ենք AP գործակալությունից։ Չինաստանի նախագահ Սի Ծինփինն այս մասին ասել է Չինաստան-Աֆրիկա գագաթնաժողովի ժամանակ։ Չինաստանի ղեկավարը նշել է նաև, որ ևս 400 միլիոն դեղաչափ կփոխանցվի Աֆրիկային այլ ուղիներով։
ԵՄ-ում թույլատրել են 5-11 տարեկաններին պատվաստել Pfizer-ով
Եվրոպական դեղամիջոցների գործակալությունը հաստատել է Pfizer/BioNTech ընկերությունների պատվաստանյութով 5-ից 11 տարեկան երեխաներին կորոնավիրուսի դեմ պատվաստվելու թույլտվության հայտը։ Այս մասին տարածվել է պաշտոնական հաղորդագրություն։ Նշվում է, որ նշված տարիքային խմբի երեխաները կպատվաստվեն 3 անգամ ավելի քիչ չափաբաժնով, քան 12 տարեկան ու բարձր քաղաքացիները։ Բանն այն է, որ նշված չափաբաժինն այդ տարիքի երեխաների մոտ առաջացնում է իմունային…
Լեհաստանը Հայաստանին է նվիրել ավելի քան 200 հազար դեղաչափ պատվաստանյութ
Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի առողջապահության նախարարությանն է նվիրաբերել 201 640 դեղաչափ AstraZeneca պատվաստանյութ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում Լեհաստանի դեսպանությունից։ Նշվում է, որ դեսպանությունը բարձր է գնահատում ԱՆ-ի հետ համագործակցությունը։
Մոդեռնա ընկերության 60700 դեղաչափ պատվաստանյութը Հայաստանում է
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ «Մոդեռնա» ընկերության 60700 դեղաչափ պատվաստանյութը Հայաստանում է։ «Պատվաստանյութը Հայաստանին է նվիրաբերվել Եվրոպական միության «Բնակչության պաշտպանության մեխանիզմի» շրջանակներում՝ Սլովակիայի Հանրապետությունից: Առողջապահության նախարարությունը դիմում է մանիպուլատիվ հնարքների․ Փաստահավաք խումբ ՀՀ առողջապահության նախարարությունը ՄԱԿ-ի կողմից մրցանակի է արժանացել Այն կիրառվում է 12 և բարձր տարիքի անձանց շրջանում՝ COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնելու համար»,-…
Հայաստանը ձեռք է բերել չինական պատվաստանյութի հերթական խմբաքանակը
Հայաստանի Հանրապետությունը Չինաստանից ձեռք է բերել 400 հազար դեղաչափ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութից։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Նշվում է, որ այն առաջիկայում հասանելի է լինելու պոլիկլինիկաներում ու պատվաստումային շարժական կետերում։ ԱՆ-ից հիշեցնում են, որ Sinopharm-ը նախատեսված է 18 և բարձր տարիքի անձնանց համար։
Ո՞վ է կազմակերպել պատվաստումների հակաքարոզը․ Նարեկ Այվազյան
Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում անդրադարձ է կատարել հակապատվաստումային քարոզին, կարծիք հայտնելով, թե ով կարող է այն կազմակերպած լինել։ Հայաստանում մեկ օրում քովիդից մահացել է 60-ից ավել մարդ Պատվաստվածները 6․1 անգամ ավելի քիչ են վարակվում կովիդով․ Արսեն Թորոսյան «Ամենաանընդունելի բանն է հակապատվաստումային քարոզը: Այդ նույն մարդիկ հերքում էին քովիդի գոյությունը, հետո,…
620 հազար դեղաչափ պատվաստանյութն արդեն Հայաստանում է
Հոկտեմբերի 30-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Նորվեգիայի կողմից «Թիմ Եվրոպա» (Team Europe) նախաձեռնության շրջանակում հասանելի «ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի» աջակցությամբ Հայաստանին նվիրաբերված «Մոդեռնա» տեսակի պատվաստանյութի 620 հազար դեղաչափն արդեն Հայաստանում է: «Նվիրատվությունն առողջապահության նախարարությանն է հանձնել Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը և Հայաստանում Նորվեգիայի Թագավորության դեսպան Հելեն Սանդ Անդրեսենը «Զվարթնոց» օդանավակայանում։ «Շնորհակալ…
Պատվաստանյութի արդյունավետությունը տեսել ենք մեր օրինակով․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօր նիստում անդրադարձավ Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակին, նշելով, որ այն ծայրահեղ լարված է։ Խոսելով պատվաստանյութերից, Փաշինյանն ասաց, որ ՀՀ բոլոր քաղաքացիների համար անհրաժեշտ պատվաստանյութ կա։ Նա նաև նշեց, որ պատվաստանյութի արդյունավետությունը տեսել են իրենց օրինակ։ Վարչապետի խոսքով՝ իրենց ընտանիքում բոլոր չափահասները պատվաստված են, մինչդեռ իր 14-ամյա դուստրը վերջերս վարակվել է կորոնավիրուսով,…