պարապմունք
Անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք
ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ N զորամասի հրաձգարանում դեկտեմբերի 29-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք։ Անձնակազմը նախապես հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։ Նշվում է, որ ստուգվել են զինծառայողների անհատական պատրաստությունը, հաստիքային զենքից կրակի վարման ունակությունները։ Կատարվել են կրակային տարբեր վարժություններ, հրաձգային դիպուկ կրակով խոցվել կրակադաշտի շարժական և անշարժ թիրախները:
Բարոյահոգեբանական ապահովման խմբերի հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ․ՊՆ
ՀՀ ՊՆ հայտնել է, որ տեղեկատվական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու, բանակային միջոցառումները համակարգված լուսաբանելու նպատակով հոկտեմբերի 13-14-ը զորամիավորումների բարոյահոգեբանական ապահովման խմբերի հետ անցկացվել են մասնագիտական, տեսական և գործնական պարապմունքներ: Զինծառայողների հետ անցկացվել են մարտավարամասնագիտական պարապմունքներ. ՊՆ Անցկացվում են եռօրյա հրամանատարաշտաբային զորավարժություններ. ՊՆ «ՀՀ ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գնդապետ Արթուր Պողոսյանը, ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ…
Մարտավարաշարային պարապմունք՝ 5-րդ զորամիավորումում
5-րդ զորամիավորման վարչակազմի հետ անցկացվել է ցուցադրական մարտավարաշարային պարապմունք՝ զորամիավորման հրամանատարի ղեկավարմամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Պաշտպանության նախարարի գլխավորությամբ քննարկվել է եռամսյա հավաքների մեկնարկը Մեկնարկել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի «Պրոֆեսիոնալ» մրցափուլը «Ուսումնական պարապմունքի ընթացքում ստուգվել են պաշտոնատար անձանց ֆունկցիոնալ պարտականությունների և մասնագիտական գիտելիքների իմացությունը և դրանք ըստ անհրաժեշտության կիրառելու կարողությունները», –…
Մասնագիտական պարապմունքներ զորամասերից մեկում
Հուլիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մասնագիտական պարապմունքներ են անցկացվել 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում ։ «2-րդ զորամիավորման զորամասերից մեկում հուլիսի 21-ից 22-ը կապի դասակի զինծառայողների հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ։ Անձնակազմին ներկայացվել է ինչպես կապի դասական, այնպես էլ նորագույն տեխնոլոգիաների կիրառման կարգը խնդիրների կատարման ընթացքում։ Պարապմունքների ավարտին զինծառայողները ստուգարք են հանձնել»,-ասվում է հաղորդագրության…
Հրամանատարական պատրաստության պարապմունք
Ժամանակակից պատերազմական գործողությունների ընթացքում համակարգված և առավել արդյունավետ գործելու կարողությունները զարգացնելու նպատակով հակաօդային պաշտպանության կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում հունիսի 21-ին ՀՕՊ վարչության սպաների ղեկավարությամբ տեղի է ունեցել հրամանատարական պատրաստության պարապմունք։
Հրամանատարական պատրաստության պարապմունք ՊՆ-ում
Ժամանակակից պատերազմական գործողությունների ընթացքում համակարգված և առավել արդյունավետ գործելու կարողությունները զարգացնելու նպատակով հակաօդային պաշտպանության կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում հունիսի 21-ին ՀՕՊ վարչության սպաների ղեկավարությամբ տեղի է ունեցել հրամանատարական պատրաստության պարապմունք։ Այս մասին տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը։
ՊՆ-ում անցկացվել են անվտանգության ապահովման պարապմունքներ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 10-ին 1-ին զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ: Բացազատված ուսումնական կետերում զինծառայողներին ուսուցանվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի, զենք-զինամթերքի շահագործման և կիրառման, ինչպես նաև առաջին բուժօգնության կազմակերպման կարգը, ծառայողական անվտանգ միջավայրի ապահովման կարևորությունն ու առանձնահատկությունները:
Զինծառայողներն անցկացրել են մասնագիտական պարապմունքներ
5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները մարտի 23-ին անցկացրել են մասնագիտական պարապմունքներ։ Այս մասին տեղեկանում ենք պաշտպանության նախարարությունից: Մշակվել և իրականացվել են անհատական և խմբային հետախուզական և քողարկման վարժանքներ, ներդաշնակվել են հարձակման և շրջանաձև պաշտպանության ընթացքում զինծառայողների գործողությունները: Ըստ խաղարկված սցենարի՝ հատուկ նշանակության խումբը ներթափանցել է պայմանական հակառակորդի տեղակայման վայր, ոչնչացրել կենդանի ուժն ու զբաղեցրել…
4-րդ զորամիավորումում անցկացվել են մասնագիտական պարապմունքներ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ 4-րդ զորամիավորման ենթակա ստորաբաժանումներից մեկի հետ հունվարի 11-ին անցկացվել են գործնական պարապմունքներ։ Ստուգվել են տեղանքում կողմնորոշման և քողարկման հմտությունները, զինծառայողների մասնագիտական պատրաստվածության աստիճանը: Անձնակազմը ցուցաբերել է մասնագիտական բարձր պատրաստվածություն, գերազանց կատարել առաջադրված խնդիրները:
Մարտավարամասնագիտական պարապմունք բանակում
4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի մարտավարական դաշտում հետախուզական ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել է ականների տեղադրման և ականազերծման գործնական պարապմունք։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ ստուգվել են հետախույզների՝ մարտավարական տարբեր իրավիճակներում առաջադրված խնդիրների կատարման ունակությունները, դաշտային վարժվածությունն ու ֆիզիկական դիմացկունությունը:
Պարապմունքներ նորակոչիկների հետ
Զորամիավորումներում շարունակվում է զինված ուժերը համալրած նորակոչիկների պատրաստության գործընթացը, հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ օգոստոսի 5-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են շարային պատրաստության տեսական և գործնական պարապմունքներ։
Անցկացվել են հրետանային ստորաբաժանումների գործնական պարապմունքներ
ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկանում ենք, որ անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակը բարձրացնելու, հրամանատարական կազմի ունակություններն ու կրակի կառավարման հմտությունները կատարելագործելու նպատակով 5-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են գործնական պարապմունք: Զինծառայողները գերազանց կատարել են իրենց մասնագիտական պարտականությունները՝ խոցելով բոլոր թիրախները։
ՀՕՊ պարապմունք՝ վարժասարքի կիրառմամբ
1-ին զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զիծառայողները հուլիսի 21-ին անցկացրել են մասնագիտական տեսական պարապմունք։ Կիրառվել է դյուրակիր զենիթահրթիռային համալիրի վարժասարք։ Նշվում է, որ անձնակազմը հրահանգավորվել է վարժասարքից կրակի վարման կանոնների վերաբերյալ։ Զինծառայողները ցուցաբերել են մասնագիտական բարձր պատրաստվածություն, կատարել առաջադրված խնդիրները և վարժասարքի կիրառմամբ խոցել պայմանական հակառակորդի թիրախները։
Արայիկ Հարությունյանը այցելել է Արցախի ԱԱԾ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել Facebook-ում և գրառում կատարել: Նախագահն հայտնում է, որ այցելել է Արցախի ԱԱԾ: «Հարգելի՛ հայրենակիցներ Այսօր այցելել եմ ՊԲ N զորամաս, որտեղ, օրեր առաջ տված հանձնարարականիս համաձայն, տարբեր զինատեսակների օգտագործման հմտություններին տիրապետել են սովորում ԱԱԾ հատուկ նշանակության վարչության տղաները: Հետևել եմ ընթացքին. խոստովանեմ, որ գոհ եմ առաջադրանքի կատարման…
Մարտավարական պատրաստության պարապմունք բանակում
4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասում անցկացվել է մարտավարական պատրաստության պարապմունք, հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ զինծառայողները պայմանական տարբեր իրավիճակներում կատարել են առաջադրված խնդիրները։ Նրանք ցուցաբերել են հարձակողական գործողությունների իրականացման բարձր պատրաստվածություն և արժանացել հրամանատարության բարձր գնահատականին:















