պարապմունք
Մարտավարական պատրաստության պարապմունք բանակում
4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասում անցկացվել է մարտավարական պատրաստության պարապմունք, հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ զինծառայողները պայմանական տարբեր իրավիճակներում կատարել են առաջադրված խնդիրները։ Նրանք ցուցաբերել են հարձակողական գործողությունների իրականացման բարձր պատրաստվածություն և արժանացել հրամանատարության բարձր գնահատականին:
Կրակային պատրաստության պարապմունք բանակում
5-րդ զորամիավորման N զորամասի զինծառայողներն անցկացրել են կրակային պատրաստության գործնական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ, հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ ուսումնական կետերի ղեկավարները հրահանգավորել են զինծառայողներին՝ ստուգել զենքի կիրառման հմտությունները: Նախարարությունից հայտնում են նաև, որ իրականացվել են մարտական հրաձգության տարբեր վարժություններ:
Գործնական պարապմունքներ են անցկացվել մարտական հենակետերում
4-րդ զորամիավորման N զորամասի մարտական դիրքերում անցկացվել են ցուցադրական պարապմունքներ, հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ հայտարարվել է ուսումնական տագնապ, ստուգվել են մարտական հերթապահության իրականացման տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները: Զինծառայողները հրահանգավորվել են պաշտպանական և հակահարձակողական գործողությունների արագ կազմակերպման և իրականացման վերաբերյալ:
Ցուցադրական պարապմունքներ բանակում
Պաշտպանության բանակում շարունակվում են անձնակազմի մարտական պատրաստության մակարդակի բարձրացմանը միտված տարաբնույթ միջոցառումները: Այս համատեքստում, բանակի հրամանատարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանի ղեկավարությամբ, օրերս անց են կացվել ցուցադրական պարապմունքներ, որոնց ներկա գտնվելու և ոլորտի առաջավոր փորձին հաղորդակից լինելու համար հրավիրվել էին միավորումների և զորամասերի մարտական պատրաստության ոլորտի պատասխանատու զինվորական պաշտոնյաները: «Ուժեղացված հրաձգային դասակի մարտական հրաձգությունը անծանոթ…
Մասնագիտական պատրաստության պարապմունք բանակում
4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է մասնագիտական պատրաստության պարապմունք: Անձնակազմը ցուցաբերել է բարձր կազմակերպվածություն, պահպանել նորմացույցների պահանջներն ու անվտանգության կանոնները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Մարտավարական պարապմունք բանակում
4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել է մարտավարական պարապմունք: Վերջինի նպատակն է եղել մարտավարական տարբեր իրավիճակներում զինծառայողների մասնագիտական հմտությունները զարգացնելն ու գործողությունները ներդաշնակելը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Հրաձգության գործնական պարապմունք բանակում
5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել է հրաձգության գործնական պարապմունք: Բացազատված ուսումնական կետերում անձնակազմը կատարել է նորմացուցային վարժանքներ, ևս մեկ անգամ հրահանգավորվել անվտանգության կանոնների խստիվ պահպանման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Մարտավարական պարապմունք բանակում
4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի զինծառայողների հետ անցկացվել է մարտավարական պարապմունք: Դրա նպատակն է եղել Անձնակազմի գործողությունների ներդաշնակման և մարտի վարման գործնական կարողությունների զարգացումը։ Պարապմունքն անցկացվել է «Հրաձգային վաշտի հարձակումը լեռնային պայմաններում» թեմայով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Կրակային պատրաստության պարապմունքներ բանակում (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Տարբեր զինատեսակների կիրառմամբ մարտական կրակի վարման ժամանակ զինծառայողների գործնական հմտությունները և ունակությունները զարգացնելու նպատակով հոկտեմբերի 16-ին 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Մարտական պատրաստության պարապմունք բանակում
4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի մարտավարական դաշտում անցկացվել է մարտական պատրաստության պարապմունք: Անձնակազմին ուսուցանվել են հակառակորդի հարվածների հետմղման, զբաղեցրած շրջանների և դիրքերի պահպանության կազմակերպման, հարձակման ժամանակ հակառակորդի պաշտպանության ճեղքման, նահանջող հակառակորդի հետապնդման և հանդիպակաց մարտի վարման գործնական հմտություններ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Հրաձգության գործնական պարապմունքներ Զինված ուժերում
Սեպտեմբերի 20-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ՝ խոշոր տրամաչափի գնդացիրներից: Պարապմունքների ընթացքում ստուգվել են նաև զինծառայողների՝ հրաձգային զենքի տարբեր տեսակների կիրառման հմտությունները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Կրակային պատրաստության պարապմունքներ բանակում
1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են կրակային պատրաստության տեսական և գործնական պարապմունքներ: Զինծառայողներն ամրապնդել են կրակային պատրաստության մակարդակը, խոցել շարժական և անշարժ թիրախներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Մարտական հրաձգությամբ ցուցադրական պարապմունք բանակում (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Սեպտեմբերի 17-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում ստորաբաժանման կազմով` անցկացվել են մարտական հրաձգությամբ ցուցադրական պարապմունքներ: Զինծառայողները բացազատվել են, անցել ականապատ դաշտի միջանցքով, զբաղեցրել են կրակային դիրքեր, վարել մարտական հրաձգություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
«Անվտանգության օր» զորամասերում
Օգոստոսի 14-ին 4-րդ զորամիավորման մշտական տեղակայման վայրում և ենթակա զորամասերում անցկացվել է «Անվտանգության օր»: Պարապմունքների պլանի համաձայն՝ բացազատված 9 ուսումնական կետերում պարապմունքի ղեկավարները ներկայացրել են ծառայության ընթացքում անվտանգության կանոնները, դրանց պահպանման և ծառայողական անվտանգ միջավայրի ապահովման կարևորությունն և նրբությունները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։














