պարբերական
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պարբերականը ներառվել է Scopus գիտատեղեկատվական շտեմարանում
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Journal of Architectural and Engineering Research (JAER) պարբերականը ներառվել է Scopus գիտատեղեկատվական շտեմարանում՝ որպես ինդեքսավորվող պարբերական։
Time պարբրականը անդրադարձել է Արցախի շրջափակմանը
Վերջին հինգ շաբաթվա ընթացքում Ադրբեջանը շրջափակել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ընկած Լեռնային Ղարաբաղի շրջանը: Մինչ աշխարհի մեծ մասը տոնում էր Սուրբ Ծնունդն ու Նոր տարին, տարածաշրջանի ավելի քան 120000 հայ բնակիչներ՝ իրենց հայրենիքում, շրջապատված հայկական եկեղեցիներով, վանքերով ու հուշարձաններով, կտրվեցին աշխարհից, գրում է Time պարբերականը։ Ներկայացնում ենք հոդվածը՝ հատվածաբար: Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի մի խումբ…
Յուվեն կարող է անվճար բաց թողնել Ռոնալդուին
«Յուվենտուսը» կարող է Կրիշտիանու Ռոնալդուին հրաժեշտ տալ անվճար։ Այս մասին հայտնում է AS-ը։ Բանն այն է, որ պորտուգալացու տարեկան աշխատավարձը բարձր է՝ 31 միլիոն եվրո, ու Ռոնալդուին այս ամառ անվճար բաց թողնելու դեպքում «Յուվեն» կարող է տնտեսել 86 միլիոն եվրո։ Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ պորտուգալացին կարող է իր կարիերայի ընթացքում երկրորդ անգամ տեղափոխվել…
Ուզում ենք հաղթել Լա Լիգան․ Կազեմիրո
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կազեմիրոն «Վալյադոլիդի» նկատմամբ տարած նվազագույն հաշվով հաղթանակից հետո կիսվել է իր տպավորություններով։ «Մեզ չէին հերիքում մի քանի խաղացողներ, բարդ էր։ Բայց այսօր շնորհիվ ամբողջ թիմի մենք արժանի էինք հաղթանակի։ Մենք ուզում ենք հաղթել Լա լիգան։ 42 միավոր դեռ խաղարկության մեջ է», – Կազեմիրոյի խոսքերը մեջբերում է AS պարբերականը։
Թուրքիայի վերջին գործողությունները շատ ագրեսիվ են․ Պոմպեո
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ֆրանսիական Le Figaro-ին տված հարցազրույցում խոսել է Թուրքիայի ու Էրդողանի մասին։ Նա անհանգստություն է հայտնել Թուրքիայի ռազմական ներուժի մեծացմամբ ու նշել, որ իրենք դրա մասին հայտնել են անձնական հանդիպումներում, ինչպես նաև հրապարակային։ Պոմպեոն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային Թուրքիայի աջակցության մասին խոսելիս նշել է, որ Թուրքիայի գործողությունները շատ ագրեսիվ են եղել…
Հայ ցուցարարներ բողոքի ակցիա են անցկացնում Los Angeles Times պարբերականի դիմաց
Լոս Անջելեսում հարյուրավոր հայ ցուցարարներ փակել են Los Angeles Times պարբերականի խմբագրությանը հարող փողոցները: Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկում են «Ամո՛թ, L.A. Times»: Նրանք թերթին մեղադրում են հայ ժողովրդի հանդեպ կարեկցանքի բացակայության և ապատեղեկատվություն հրապարակելու համար: Հայտնի է, որ պարբերականը հայերի անցկացրած բողոքի ցույցերի մասին հոդված է հրապարակել, որում խոսվում է հայ ակտիվիստների մասին, սակայն հոդվածը…
Բեզոսի կարողությունը հատել է 200 միլիարդի շեմը
Amazon աշխարհահռչակ ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսին հաջողվել է կարողությամբ գերազանցել 200 միլիարդ դոլարի սահմանը։ Այս մասին հայտնել է Forbes պարբերականը։ Նշվում է, սակայն, որ Բեզոսի կարողությունը 200 միլիարդի շեմը հատելուց հետո փոքր ինչ նվազել է ու օգոստոսի 26-ի դրությամբ կազմում է 199,7 միլիարդ։ Հիշեցնենք, որ Բեզոսը համարվում է աշխարհի ամենահարուստ մարդը։
Բարսայից հեռանալու Մեսսիի որոշման իրական պատճառները․ AS
«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի՝ ակումբից հեռանալու որոշման մասին խոսակցությունները էլ ավելի սրվեցին երեկ հայտնի դարձած տվյալներից հետո։ Նման մտադրության պատճառների մասին կան մի շարք վարկածներ։ Դրանցից հերթականն էլ ներկայացրել է AS պարբերականը։ Ըստ աղբյուրի՝ օգոստոսի 20-ին կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հանդիպում է ունեցել Լիոնել Մեսսիի հետ ու հայտնել, որ այսուհետ ակումբում արտոնյալ ֆուտբոլիստներ…
Մոսկվայի մրգի շուկաները նոր ռազմադաշտ են դարձել սահմանային բախումներից 2000 մղոն հեռու. The Guardian-ի անդրադարձը
Բրիտանական The Guardian պարբերականն անդրադարձել է Մոսկվայի ամենամեծ մեծածախ շուկաներից մեկից՝ ազգությամբ ադրբեջանցի գործարար Գոդ Նիսանովին պատկանող «Ֆուդ Սիթի» գյուղատնտեսական ապրանքների շուկայից հուլիսի 16-ի գիշերը հայկական ապրանքներով բեռնված ֆուռերի դուրս հանման աղմկահարույց դեպքին: Պարբերականը գրել է, որ տեղեկանալով շուկայի ղեկավարության որոշման մասին ՝ հայազգի գործարար Սարիբեկ Գևորգյանն անմիջապես գործի է անցել՝ ժամանակավորապես անվճար տարածք տրամադրելով…
Վերջին սրացումը խաղաղ գործընթացը վերադարձրեց 2016թ․ ապրիլի դրության․ ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է Коммерсантъ պարբերականի հարցերին։ Հարցուպատասխանը ներկայացրել է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը։ «Հարց. Կարո՞ղ ենք արդյոք ասել, որ ղարաբաղյան կարգավորումը հետին պլան է մղվել: Աննա Նաղդալյան. Դեռևս 2016թ. Ադրեջանը ծանր հարված հասցրեց խաղաղ գործընթացին, որի հետևանքները մինչև վերջ չէին հաղթահարվել: Վերջին երկու տարիների ընթացքում մենք արձանագրեցինք հստակ դրական տեղաշարժեր.…
Հայաստանը կարող է կամուրջ լինել տարբեր աշխարհների միջև․ նախագահի հոդվածը Le Monde-ում
«Հայոց ցեղասպանությունից ավելի քան մեկ դար անց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարում է, որ 1915-1923 թթ. մարդկության և քաղաքակրթության դեմ գործված այդ հանցագործությունը մարդատյացության, խտրականության, անհանդուրժողականության համար ճանապարհ է բացել», – գրում է ֆրանսիական Le Monde հեղինակավոր պարբերականը՝ հրապարակելով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ «Անցյալի փորձությունների վերաբերյալ հիշողությունը հիմնարար նշանակություն ունի» խորագրով հոդվածը։ ՀՀ…
Ճգնաժամը հակադրությունների առաջ է կանգնեցնելու համաշխարհային քաղաքականության հիմնական խաղացողներին․ Գագիկ Քամալյան
Հրապարակախոս Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Հրապարակախոսը անդրադարձել է կորոնավիրուսի հետևանքով առաջացած գլոբալ ճգնաժամին և ընդգծել, որ ճգնաժամը լուրջ հակադրությունների առաջ է կանգնեցնելու համաշխարհային քաղաքականության հիմնական խաղացողներին: «Գնալով պարզ է դառնում, որ կորոնավիրուսի հետևանքով առաջացած գլոբալ ճգնաժամը երկարաժամկետ առումով լուրջ հակադրությունների առաջ է կանգնեցնելու համաշխարհային քաղաքականության հիմնական խաղացողներին: Արդեն որոշակիորեն հստակեցվում է,…
Արհեստական բանականությունը կծառայի մեզ, և ոչ թե հակառակը․ Արմեն Սարգսյան
Միլիարդավոր դոլարների ներդրումներ կատարելով արհեստական բանականության ոլորտում՝ կքաղենք դրանց պտուղները բժշկության, տիեզերքի հետազոտության և գիտության այլ ճյուղերում: Աբու Դաբիում լույս տեսնող The National ազդեցիկ պարբերականը Opinion (Տեսակետ) խորագրի ներքո ներկայացրել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մտորումները. Եթե 200 տարի առաջ Չինաստանում համաճարակ լիներ, ապա այն Եվրոպա կհասներ միայն տարիներ հետո: Այսօր, երբ առաջին դեպքերը…
Ինչպե՞ս է կորոնավիրուսը «կլանում» պացիենտի թոքերը․ Baza
Ռուս բժիշկները տեսանյութ են հրապարակել, որում երևում է, թե ինչպես է կորոնավիրուսն աստիճանաբար «կլանում» պացիենտի թոքերը: Տեսանյութը հրապարակել է Baza պարբերականը իր Telegram-ալիքում: Մասնագետների խոսքով՝ COVID-19 կորոնավիրուսի առանձնահատկություններից մեկը թոքերի սիմետրիկ ախտահարումն է բազմահատվածային բորբոքիչ փոփոխություններով: Համակարգչային տոմոգրաֆիայի օգնությամբ արված լուսանկարներում կարելի է տեսնել թոքերի հյուսվածքի խտացում, որն առաջանում է հիվանդության վաղ փուլում: Այդ ժամանակ…
Singapore Tattler պարբերականի լրագրողները այցելել են Հայաստան
Ոգեշնչվելով Քիմ Քարդաշյանի պատմական հայրենիք կատարած այցերից Singapore Tattler պարբերականի լրագրողները ուղևորություն են կատարել Հայաստան։ Պարբերականը հոդված է հրապարակել Հայաստանի մասին։ Լրագրողներին շատ է դուր եկել Հայաստանը և այն վայրերը, որոնք նրանք այցելել են տարեսկզբին։ Պարբերականը գրում է,-«Համեմատաբար չհետազոտված տարածաշրջանն առաջարկում է Արևելքի և Արևմուտքի հմայքների հետաքրքիր խառնուրդ։ Այստեղի հարուստ պատմությունը, հոյակապ տեսարանները, հայտնի խոհանոցը…















