պարգևավճար
287 վետերաններ միանվագ պարգևավճար կստանան․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի էջով կիսվել է ՀՀ կառավարության գրառմամբ։ «Հայրենական Մեծ պատերազմի մեր բոլոր՝ 287 վետերանները կստանան 300 հազարական դրամ միանվագ պարգևավճար: Հիշեցնեմ, որ նախորդ տարվանից նրանց ամենամսյա պարգևավճարի չափը կրկնապատկել ենք՝ 50 հազարից դարձնելով 100 հազար դրամ», – գրել է Փաշինյանը: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2623348027985576?__xts__%5B0%5D=68.ARCjOXXe1Ckp9L5C9t79VKDBYGWZwJbhgLayNVIusp9KWX6UCCwmGxQ4220xdSs5zU-GKhEzbpVTHjmqvXTllNYD2AwjWFnn9KFomI-4uCWVzazU-IPyEustLjJESMzhhakLDC2KoYnRYFw-qDXVz4vBO3jSaZ2ZzDK_x516e9cyGSNNNSsb0xof4fHX9SxYmPyZ2KAmiG09BhNf8acRlDJxzyCgWOACOVwgqjLZIBCxsjOLA1n9o-NAPl5MSoVC9TLZTZ7H1bgEmfVyjxsIjMG0P62yAA3df7RPrkbxMl7w6wdOD41q3rNo8nHkW_3H5SovEi8RzKyqfsJSOIo-LuShjwSOpN96ViUMOx-rYyfw8BJrPFBFZbGoonCfPbkB88-4jWrDjsrtMdxfgM0nJVpgVloSw4peVMIt31Dlgpi41Qj9W00urx73wm-9LLhc6g6pI5u7nGp7AQqtkU7w3PVyrIpCimpw57Sl4Vr3Ah0YhEEMIdDpYg2oZxFTuTQyRtGWWYq-EBF7YvdWTXkr_pS22Q&__tn__=-R
Պատգամավորների այս ամսվա պարգևավճարները կհատկացվեն համաճարակի դեմ պայքարի գործին
Արարատ Միրզոյանը իր ֆեյսբուքյան էջով տեղեկացրել է, որ պատգամավորների մարտ ամսվա պարգևավճարներն ամբողջությամբ կփոխանցվեն համաճարակի դեմ պայքարի համար գործող ֆոնդին: Նրա Գրառումը ստորև՝ «Իմ նախաձեռնությամբ և ԱԺ պատգամավորների համաձայնությամբ մարտ ամսվա համար տրամադրվելիք ԱԺ պատգամավորի ամենամսյա պարգևավճարները կփոխանցենք կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի աջակցության նպատակով ստեղծված գանձապետական հաշվեհամարին։ Երեկ հնչեցրած առաջարկիս արձագանքելու համար շնորհակալություն եմ հայտնում…
Քաղաքապետարանում պարգևավճարներ բաժանվում են եռամսյակը մեկ․ Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հաոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Լրատվամիջոցների համար. Քաղաքապետարանում պարգևավճարներ բաժանվում են պարբերաբար՝ եռամսյակը մեկ։ Դրանք բոլորը հրապարակվում են yerevan.am պաշտոնական կայքում։ Պարգևավճար ստանում է քաղաքապետարանի համակարգի շուրջ 2000 աշխատակից։ Քաղաքապետ Հայկ Մարությանը պարգևավճար չի ստացել նախորդ բոլոր եռամսյակներին, չի ստացել նաև այս եռամսյակին։ Այսպես կոչված, «13-րդ աշխատավարձը» քաղաքապետարանի աշխատակիցները…
ՊՆ-ն՝ դիրքապահ զինծառայողների պարգևավճարների նվազման վերաբերյալ
Երեկ ահազանգեր էին ստացվել դիրքերում ծառայող զինվորներից, որոնք բողոքում են Ամանորին իրենց տրամադրվող պարգևավճարների նվազեցումից: Այս առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է տարածել. ««Պաշտոնատար անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի հոդված 22-ի 3-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր մարմնի համար պարգևատրման ֆոնդը կազմվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով տվյալ մարմնի համար նախատեսված աշխատավարձի տարեկան ֆոնդի միջոցներից: ՀՀ պաշտպանության…
Նամակներ ենք ստացել․ շատ հիմնարկներում պարգևավճարները տրվում են ընտրողաբար․ Մարուքյան
Շատ հիմնարկներում պարգևավճարները տրվում են ընտրողաբար, իրենց ծանոթներին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Իսկ ընդհանրապես, բոլոր հիմնարկներում 30 տոկոս պարգևավճարների ֆոնդ կա: Մենք առաջարկել ենք, որ քանի որ այդ փողը կա, բոլորի աշխատավարձը 30 տոկոսով բարձրացնենք: Իմաստը ո՞րն է դա պահել որպես պարգևավճարի տող:…
Վարչապետի ցանկացած որոշում ճիշտ եմ համարում․ Արագածոտնի մարզպետ
Պետական կառավարման համակարգում ստորին օղակներից մինչև ամենաբարձրաստիճան պաշտոնյաների համար հստակ սահմանված են դրույքաչափեր, որից զատ, կան նաև պարգևավճարներ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը: «Այս պահին ես կարող եմ խոսել այն ինֆորմացիայի մասին, որը գաղտնիություն չի պարունակում»,-ասաց նա՝ անդրադառնալով վարչապետի գաղտնի հանձնարարականին, որով բարձրացել էին նախարարների, փոխնախարարների,…
Պետք է հասկանալ՝ ով պարգևավճար չի ստացել առհասարակ․ Մարուքյան
Եթե կա պարգևավճարներ տալու ֆոնդ աշխատավարձի 30 տոկոսի չափով, որից որոշակի սուբյեկտների վճարվում է ամբողջ 100 տոկոս, դա նշանակում է, որ մյուսներին ոչինչ չեն տալիս։ Այս մասին Ազգային ժողովում հոկտեմբերի 25-ի ճեպազրույցում ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հասկանալ, թե ով առհասարակ պարգևավճարներ չի ստացել։ Նա նշեց, որ մի…
Բավականին համաչափ է գումարը, որ պետք է ստանան նախարարները․ պատգամավոր
Ժամանակին պարգևավճարների հարցը շատ է քննարկվել, այդ թվում՝ «Իմ քայլը» խմբակցությունում, քանի որ պարգևավճարների չափն ու տրման կարգը մեծ արձագանք էին գտել հանրության շրջանում: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք նրանց բավարարեց վարչապետի պատասխանը, թե ինչու է գաղտնի ձևով կրկնակի բարձրացվել նախարարների, փոխնախարարների…
Իմ պարգևավճարն է նվազել․ Դավիթ Անանյան
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի պարգևավճարը նվազել է։ Այս մասին այսօր՝ կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ինքը Անանյանը՝ անդրադառնալով կառավարության անդամների աշխատավարձերի բարձրացման որոշումը: «Վարչապետի ու վարչապետի աշխատակազմի կողմից սահմանվել են պարգևավճարների առավելագույն չափեր։ Այդ կարգավորումների արդյունքում, օրինակ, իմ պարգևավճարը նվազել է»,-ասաց Անանյանը: Նրա խոսքով՝ ինքն անցած տարի 2 մլն էր…
Եթե մարդը արժեքային համակարգի առումով խնդիրներ ունի, ուզում եք օրական պարգևատրում տվեք, ոչ մի բան չի փոխվի. Անանյան
Օգոստոսի 1-ին՝ կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը անդրադարձավ ՊԵԿ աշխատակիցների կողմից կաշառակերության դեպքերին: «Մենք չենք ասել, որ պետք է պարգևավճար վճարենք, որ կաշառակերություն չունենանք. մենք ասել ենք, որ կաշառակերության դեմ պայքարում արժանապատիվ վաստակ ունենալը շատ անկյունաքարային նշանակություն ունի»: Անանյանը հավելեց, որ այստեղ պետք է հավելել նաև ցանկացած մարդու արժեքային համակարգը:…
Մալքոլմը Զենիթում կվարձատրվի ավելի բարձր, քան Բարսելոնայում
«Բարսելոնայի» կիսապաշտպան Մալկոլմը բանակցել է ՊՍԺ-ի, «Մանչեսթեր Յունայթեդի» և «Էվերթոնի» հետ նախքան «Զենիթի» առաջարկն ընդունելը, հայտնում է RMC Sport-ը: Ըստ աղբյուրի, բրազիլացին «Զենիթում» ավելի շատ աշխատավարձ կստանա, քան իսպանական ակումբում, որը տարեկան կկազմի 8 միլիոն եվրո: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մալքոլմը Սանկտ Պետերբուրգի ակումբի հետ կստորագրի 6 տարի ժամկետով պայմանագիր: Ակնկալվում է, որ գործարքը…
Անհայտ կորած զինծառայողի ծնողներին նշանակվել է ամենամսյա պարգևավճար. ԱՀ ՄԻՊ
Անհայտ կորած (մահացած) զինծառայողի ծնողները դիմել են Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանին և տեղեկացրել, որ 1998 թ. իրենց որդին զորակոչվել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժեր և ծառայության ընթացքում անհայտ կորել: Այդ մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից: Ըստ դիմումատուների՝ իրենց որդին համարվում է զոհված (մահացած) զինծառայող, քանի որ դեպքը տեղի է…
Պարգևավճարները տրամադրվում են ըստ «շեֆերի» նախասիրության և անհատական մոտեցման. Փաստ
«Վերջին շրջանում շատ է խոսվում գերատեսչություններում տրվող պարգևավճարների մասին, որոնք պետական ապարատի աշխատակիցների շրջանում կուլիսային դժգոհությունների պատճառ են դարձել: Բանն այն է, որ գերատեսչություններում պարգևավճարները տրամադրվում են անհասկանալի սկզբունքով՝ ըստ «շեֆերի» նախասիրության և անհատական մոտեցման: «Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, առ այսօր չկա չափման հստակ մեխանիզմ, թե որ աշխատակցին ինչ չափի պարգևավճար է հասնում, որին չի…
Ասել եմ՝ երկու անգամ ավել կտամ մեր պարգևավճարների հաշվին․ ԱԻ նախարարը՝ սուզորդների աշխատավարձերի մասին
Այսօր՝ հուլիսի 18-ին, Կառավարության նիստի ժամանակ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ իր կողմից աշխատավարձի կրկնակի չափով սուզորդներ ընդունելու հանձնարարություն է տրվել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե որքան է սուզորդների ներկայիս աշխատավարձը, ինչին ի պատասխան՝ Ցոլակյանը պատասխանեց. «Հիմա ցածր է, 100.000 դրամ է, ասել եմ, որ երկու անգամ ավել կտամ մեր պարգևավճարների հաշվին»,- նշեց Ֆելիքս…
ԱՄՆ-ը 1 մլն դոլար է առաջարկում բեն Լադենի որդու մասին տեղեկությունների համար
ԱՄՆ-ը 1 մլն դոլարի պարգևավճար է հայտարարել Համզա բեն Լադենի մասին տեղեկատվության համար։ Վերջինս «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հիմնադիր Ուսամա բեն Լադենի որդին է։ Ինչպես հայտնել է Պետդեպարտամենտի դիվանագիտական անվտանգության հարցերով բյուրոյի ղեկավար Մայքլ Էվանոֆը, նա «լուրջ ռիսկ է ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգության ու քաղաքացիների համար»։ Պետդեպարտամենտի տեղեկություններով՝ նա «Ալ-Քաիդա»-ի շարքերում է ընդգրկված 2015 թվականի օգոստոսից…















