fbpx
Քաղաքականություն

Պատգամավորների այս ամսվա պարգևավճարները կհատկացվեն համաճարակի դեմ պայքարի գործին

Արարատ Միրզոյանը իր ֆեյսբուքյան էջով տեղեկացրել է, որ պատգամավորների մարտ ամսվա պարգևավճարներն ամբողջությամբ կփոխանցվեն համաճարակի դեմ պայքարի համար գործող ֆոնդին:

Նրա Գրառումը ստորև՝

«Իմ նախաձեռնությամբ և ԱԺ պատգամավորների համաձայնությամբ մարտ ամսվա համար տրամադրվելիք ԱԺ պատգամավորի ամենամսյա պարգևավճարները կփոխանցենք կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի աջակցության նպատակով ստեղծված գանձապետական հաշվեհամարին։

Երեկ հնչեցրած առաջարկիս արձագանքելու համար շնորհակալություն եմ հայտնում ԱԺ բոլոր երեք խմբակցությունների, ինչպես նաև խմբակցություններում չընդգրկված պատգամավորներին։

Ուրախությամբ տեղեկացա նաև, որ պատգամավորների մի մասն իրենց նախաձեռնությամբ արդեն իսկ առանձին դրամական միջոցներ էին փոխանցել այդ հաշվեհամարին»:

https://www.facebook.com/President.Parliament.AM/posts/3021387307899713?__xts__%5B0%5D=68.ARC42IITppY0H8mKs-0zAnLKkfioIGtmXIvFfm3wgSLBrioED2_POPIBir3dcxzgbgTtIxuiJ_1-7qQWkiMSXkMkzSkxsPILKT3GZg6olP_kkQrVtyCwpaqJhHEEGrzz0m3WNobOo6NAwNzZ0yfaau6PyNEAvjcMBP8YkNdKQGWngi55EiMlifXcy-dWIx6yIxlqqW0dmXr66oIjzOngAmtK2Qn38AnF1-zrxT37YmhJ5mVJig_dy3Y7VGswCFj5yEJDyzw3IXKBDjJLnWBv_EghtMo8idzfRwPFeTFv4c7bWybvPMYn6Esvo7IfmAUZtMxyOOiSKPAxTlL0InZNZ-3d&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ