պարետատուն
Մոսկվայից չարթերային թռիչքով Երևան կժամանեն 222 ՀՀ քաղաքացիներ. Պարետ
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը Facebook-ում գրառում է կատարել և հայտնել, որ ՌԴ-ից չարթերային թռիչքով ՀՀ կժամանեն 222 ՀՀ քաղաքացիներ: «Սիրելի՛ հայրենակիցներ, «Red Wings» ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքով այսօր Հայաստան են ժամանելու Ռուսաստանի Դաշնությունում գտնվող և վերադառնալու ցանկություն հայտնած Հայաստանի Հանրապետության 222 քաղաքացիներ: Մեր քաղաքացիները մեկուսացված կարգով կտեղափոխվեն Երևանում ու Ծաղկաձորում գտնվող հյուրանոցներ, որտեղ…
Պարետատունը Երևանում և մարզերում պահեստներ է առանձնացրել նվիրատվությունների համար
ՀՀ կառավարությունը Facebook-ի էջում գրառում է կատարել և տեսանյութ հրապարակել․ «Մենք իրար հետ կապված պետք է լինենք ոչ միայն օրենքներով և որոշակի պարտականություններով, այլ նաև հոգատարությամբ, որպեսզի իրար հետ այս դժվարին իրավիճակը հաղթահարենք»,- ասում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը։ Պարետատունը նվիրատվությունների համար Երևանում և մարզերում առանձնացրել է հատուկ պահեստներ՝…
Շնորհակալ եմ, որ հետևում ես պարետատան սահմանած կանոններին․ Պարետի նամակը փոքրիկ աղջկան
Սոնա անունով մի փոքրիկ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին նամակ է գրել՝ խնդրելով ճանապարհը բացել, որպեսզի իր հայրիկի հետ կարողանա գյուղ գնալ։ Պարետ Տիգրան Ավինյանը Facebook-ում լուսանկարէ հրապարակել, որում գրված է պատասխան նամակ Սոնային։ Ավինյանը շնորհակալություն է հայտնել աղջկան պարետատան կանոններին հետևելու համար։ «Բոլոր սահմանափակումները քո ընտանիքիդ, ընկերներիդ, մեր բոլորի առողջության հմաար են։ Այս ամենը ժամանակավոր…
Ոստիկանական ուժերին ավելացվելու են ԱԱԾ-ի, ՌՈ-ի, ԱԻՆ-ի ուժեր․ Տիգրան Ավինյան(ՏԵՍԱՆՅՈւԹ)
Այսօր ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը։ «Ոստիկանական ուժերին ավելացվելու են Ազգային անվտանգության ծառայության, Ռազմական ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության ուժեր, որպեսզի մենք կարողանանք վերահսկողությունը ավելի արդյունավետ դարձնենք»-ասել է Տիգրան Ավինյանը։
Գործելու է միայն երկաթուղին․ պարետի նոր որոշումը
Մինչև ապրիլի 12-ը ներառյալ պարերատատունը երկարացրել է արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները: Այս մասին հայտնել ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պայմաններում պարետ Տիգրան Ավինյանը։ Նոր որոշմամբ կատարվել են հետևյալ փոփոխությունները` ? Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը` բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը: ? Սահմանափակվում է անձանց միջմարզային տեղաշարժը: Տեղաշարժը…
Համալիրը այս նպատակով օգտագործելու անհրաժեշտություն կարող է և չառաջանալ․ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
Քիչ առաջ համացանցում լուսանկարներ են հրապարակվել, որոնցում երևում է, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախասրահում մեծաքանակ մահճակալներ են տեղադրվել։ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար, արտակարգ դրության իրավական ռեժիմի, դրանից բխող պարետի ցուցումների, երկրում տիրող համաճարակաբանական վիճակի և հարակից հարցերի վերաբերյալ մամուլի հետ կապերի պատասխանատու Մանե Գևորգյանը գրել է․ «Պարետատունը դիտարկում է կորոնավիրուսով պայմանավորված զարգացումների տարբեր…
Պարետատան որոշումը տեխնիկական սխալի սպրդման արդյունք էր․ Ռոմանոս Պետրոսյան
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հարգելինե՛րս, Հայտնում եմ, որ ՀՀ պարետատունն ունի իրավիճակի զարգացման ամենատարբեր սցենարների համար նախատեսված գործողությունների պլան, և մասնավորապես Չարենցավանի մասով՝ ունենք մշակված և նախանշված հստակ համալիր գործողությունների ծրագիր, որը կգործարկվի՝ ըստ անհրաժեշտության: Խնդրում եմ ընդունել ի գիտություն՝ քիչ առաջ հրապարակված պարետատան որոշումը տեխնիկական սխալի սպրդման արդյունք էր,…
Բողոքներ ենք ստանում․ քաղաքացիները չեն կարողանում կապ հաստատել Պարետատան թեժ գծով․ Նարեկ Այվազյան
Շատ բողոքներ ենք ստանում, որ քաղաքացիները չեն կարողանում կապ հաստատել Պարետատան թեժ գծով։ Ինքս էլ փորձեցի, որպեսզի վստահ լինեմ․ չէր գործում՝ զբաղված ազդանշան էր լսվում… Ինչու՞ նորմալ «քոլցենտր» չի գործում։ Բազմաթիվ քաղաքացիներ Պարետի կողմից արձակած որոշումների մասով տարատեսակ խնդիրների հետ են առնչվում, որոնք հրատապության կարգով պետք է լուծել։ Մենք լրատվություն ու տեղեկատվություն ենք տրամադրում օգտատերերին,…
Պարետատան տրամադրած տեղեկատվության խմբագրումն արգելվում է․ նոր որոշում
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի Facebook-ի էջում գրված է․ «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» որոշման մեջ։ Որոշակի փոփոխություններ են կատարվել լրատվամիջոցների գործունեությանը վերաբերող դրույթներում։ Կառավարության որոշումը․ «Հիմք ընդունելով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի…
Արդեն գործում է պարետատան թեժ գիծը․ Ավինյան
ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պայմաններում պարետ նշանակված Տիգրան Ավինյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Արդեն գործում է պարետատան թեժ գիծը։ Մեր աշխատակիցները 24֊ժամյա ռեժիմով կպատասխանեն ձեզ հուզող բոլոր հարցերին։ Թեժ գծի համարներն են. ?8141 – Հայաստանի տարածքից զանգ կատարելիս ?+374 11208141 – արտերկրից զանգ կատարելիս ?060 83 83 00 – առողջապահական հարցերի դեպքում»։…
Հայաստանից մի շարք բժշկական արտադրատեսակների արտահանումը արգելվել է
Քիչ առաջ՝ մարտի 19-ին՝ ժամը 20:00-ի կողմերը, Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտարարություն է տարածել, որում նշվում է բժշկական որոշ արտադրատեսակների արտահանման արգելքի մասին: «Որոշում է ընդունվել ժամանակավորապես սահմանափակել մի շարք բժշկական արտադրատեսակների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից: Արտադրատեսակների ցանկը https://bit.ly/2QvhaXh Նշված արտադրատեսակների արտահանումը կարող է թույլատրվել Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարության գրավոր համաձայնությունը։ Որոշումը տարածվում է…
Տիգրան Ավինյանը բոլոր կամավորական նախաձեռնություններին կոչ է անում համագործակցել պարետատան հետ
ՀՀ պարետ Տիգրան Ավինյան կոչ է հղել կամավորներական նախաձեռնությունների և բնաիրային մթերքների հավաքագրման վերաբերյալ։ «Սիրելի’ հայրենակիցներ, Արժևորելով յուրաքանչյուրի՝ օգտակար լինելու ցանկությունը, կամավորության պատրաստակամությունը և հանրային համերաշխությունը, խնդրում եմ բոլոր կամավորական նախաձեռնությունները և բնաիրային մթերքների հավաքագրումը իրականացնել պարետատան հետ դրանք համաձայնեցնելուց հետո: Սրա նպատակը ոչ միայն տարբեր նախաձեռնությունների համատեղումն է, կամավորների առողջության և անվտանգության ապահովումը, այլև՝…
Տիգրան Ավինյանը ցուցում է տվել 50 և ավելի աշխատակից ունեցող արտադրական ընկերություններին
Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջով տեղեկացրել է, որ արտադրական ընկերություններին աշխատանքների կազմակերպման վերաբերյալ ցուցումներ են տրվել: «Այսօր ցուցում եմ տվել համապատասխան գերատեսչություններին 50 և ավելի աշխատակից ունեցող արտադրական ընկերությունների վերաբերյալ: Մասնավորապես. Կազմել սանիտարահամաճարակային կանոնների պահպանման, դրանց խախտման դեպքում հնարավոր վտանգների և աշխատանքների կազմակերպման ուղեցույց, Ներկայացնել արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում աշխատանքը հերթափոխով կազմակերպելու իրավակարգավորումներ։ Բացի…
Մարզերում ևս մանկապարտեզների սնունդները կբաժանվեն անապահով ընտանիքներին
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի տարածած հայտարարության համաձայն՝ պարետատունը աշխատանքներ է տանում մարզերի հետ՝ մանկապարտեզների պահեստում մնացած սնունդները անապահով ընտանիքներին տրամադրելու ուղղությամբ: Հայտարարության տեքստը ստորև՝ «Հաշվի առնելով հայտարարված արտակարգ դրությունը՝ պարետատունը աշխատանքներ է տանում մարզպետարանների հետ՝ համայնքային մանկապարտեզների պահեստավորած սնունդը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից գույքագրված սոցիալապես անապահով ընտանիքներին հատկացնելու նպատակով»: https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/photos/a.286192515550016/652704072232190/?type=3&__xts__%5B0%5D=68.ARD8VelhJhY9OJj_9Z2VKby3rb6avmtrad2URRZFNo5TOh8mTgIbC2-9KfjXDeiDrEqdwwvhMKRCCV5tiQx5W-Wat5_LzxQIxrmtA5a2TIPV9xx-RfXb_Z7bvQalEg94rewfRFE8S0hfsi-61dGLdx3jhGYg4UhlYFDnK4R9wPovhG9Lfh7qEmTKoYeav_ETFUQe1ESzkB5QWnvwcZ9z1LO43iOSYfqelOCWXL0Aa5HlAVbYgmbohUyamjnrW9gCs4-0hT0sIKfF74yvR2xeEuiLuh6Ubx5SZGM1uDfGbaalngZVZwCz6QUlpcYIkM4brwYHR0XL8pLEcLLEPxJah44&__tn__=-R













