Պեդրո
Բրազիլիայի Մ-20 հավաքականը՝ Հարավային Ամերիկայի չեմպիոն. Պեդրոյի գլխավորությամբ հաղթանակ
Բրազիլիայի Մ-20 ֆուտբոլի հավաքականը հաղթեց Հարավային Ամերիկայի առաջնությունը՝ 3-0 հաշվով հաղթելով Չիլիին: Պեդրոն, «Զենիթի» հարձակվողը, աչքի ընկավ գոլով եւ երկու գոլային փոխանցումով:
Մխիթարյանը Լացիոյի նախագահի դիտակետում է
Իտալական ակումբները շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել Հայաստանի հավաքականի նախկին ավագ, «Ռոմայի» ներկայիս կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հանդեպ։ Այս անգամ էլ լուրեր են շրջանառվում, որ Մխիթարյանը հայտնվել է «Լացիոյի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին գրում է Tuttomercato-ն։ Նշվում է, որ Մխիթարյանով հետաքրքրված է անձամ «Լացիոյի» նախագահ Կլաուդիո Լոտիտոն։ Հիշեցնենք, որ ավելի վաղ «Լացիոն» ձեռք էր բերել հռոմեական ակումբի…
Լիարժեք պատրաստ չեն Մխիթարյանն ու Պեդրոն. Ֆոնսեկան Ռոմայի առաջիկա խաղի մասին
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հայտնել է, որ Իտալիայի առաջնության 19-րդ տուրից առաջ «Ռոման» ունի կադրային խնդիրներ: «Ռոման» կմրցի «Սպեցիայի» հետ, որին պարտվել էր Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում։ «Ես մշտապես զգում եմ աջակցություն ակումբի նախագահի կողմից և չեմ անհանգստանում իմ աշխատանքի համար՝ կախված առաջիկա հանդիպման արդյունքից»։ Ֆոնսեկան նշել է, որ իրեն անհանգստացնում են կադրային…
Պեդրոն հրաշալի ֆուտբոլիստ է. Մխիթարյան
«Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է թիմի նորեկ Պեդրոյի մասին: ֆուտբոլիստը հայտնել է, որ Պեդրոն հրաշալի ֆուտբոլիստ է: «Պեդրոն հրաշալի ֆուտբոլիստ է, ում հետ հաճելի է գտնվել նույն խաղադաշտում: Նա խաղացել է լեգենդար ակումբներում ՝ «Բարսելոնա», «Չելսի»: Վստահ եմ, որ «Ռոմայում» Պեդրոն հրաշալի մրցաշրջաններ կանցկացնի: Մենք ամեն ինչ կանենք, որ նա շուտ…
Պեդրոն տեղափոխվեց Ռոմա․ Պաշտոնական
«Ռոմայի» պաշտոնական կայքը հայտնում է, որ Լոնդոնի «Չելսիի» նախկին կիսապաշտպան Պեդրոն տեղափոխվել է «Ռոմա»։ Ֆուտբոլիստը ունի ազատ գործակալի կարգավիճակ։ 33-ամյա կիսապաշտպանը երեք տարվա պայմանագիր է ստորագրել «Ռոմայի» հետ: «Չելսիի» կազմում անցկացրած 5 տարիների ընթացքում Պեդրոն անցկացրել է 206 հանդիպում և դարձել ՝ 32 գոլի ու 28 գոլային փոխանցման հեղինակ: https://twitter.com/ASRomaEN/status/1298289181442158592?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1298289181442158592%7Ctwgr%5E&ref_url=https%3A%2F%2Farmsport.am%2F%3Fp%3D111857
Մխիթարյանն ու Պեդրոն կարող են խաղալ նույն թիմում
Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստ Պեդրոն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո դառնալու է ազատ գործակալ ու, լրագրող Նիկոլո Սկիրայի հաղորդմամբ՝ հարձակվողը կտեղափոխվի «Ռոմա»։ Նշվում է, որ կողմերն արդեն համաձայնության եկել։ Նախատեսվում է, որ «Չելսիի» ու ֆուտբոլիստի միջև կնքված պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2022 թվականը։ Ըստ աղբյուրի՝ Պեդրոյի աշխատավարձը տարեկան կազմելու է 3,5 միլիոն եվրո։ Հիշեցնենք, որ այս պահին…
Երբ Զիդանը դիպչում էր գնդակին, ինչ-որ բան կատարվում էր․ Պեդրո
Իսպանացի ֆուտբոլիստ Պեդրոն նշել է, որ Զինեդին Զիդանի հետ կցանկանար մի թիմում խաղալ։ «Իհարկե, ես կուզեի խաղալ Զիդանի հետ մի թիմում։ Նա շատ լավ է տեսնում խաղը։ Ամեն անգամ, երբ նա դիպչում էր գնդակին, ինչ-որ բան կատարվում էր», – Պեդրոյի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Պուլիշիչը մտադիր է հեռանալ Չելսիից. UK reports
Լոնդոնի «Չելսի»-ն մտադիր է վարձակալությամբ տալ՝ ամռանը Դորտմունդի «Բորուսիա»-ից տեղափոխված, Քրիստիան Պուլիշիչին։ Այս մասին հաղորդում են UK reports-ը։ Այս ամռանը Լոնդոնյան ակումբը Պուլիշիչի համար Դորտմունդի «Բորուսիա»-ին վճարեց 64 միլիոն եվրո (մոտ 73 միլիոն դոլար)։ Տեղափոխումից հետո ֆուբոլիստը ոչ մի բանով աչքի չի ընկել «Սթեմֆորդ Բրիջում», և որոշ մեկնաբանների կարծիքով ՝ «Չելսի»-ն սխալվել է Պուլիշիչի ընտրության…
Վան Դեյքն ու Ռամոսը հավասարը չունեն իրենց դիրքում․ Պեդրո
«Չելսիի» կիսապաշտպան Պեդրոն համեմատել է «Լիվերպուլի» և «Ռեալի» պաշտպաններ Վիրջիլ Վան Դեյքին ու Սերխիո Ռամոսին։ «Վան Դեյկն ու Ռամոսը աշխարհի լավագույն պաշտպաններից են: Ներկա պահին նրանք հավասարը չունեն իրենց դիրքում: Սերխիոյին լավ եմ ճանաչում. փայլուն պաշտպան, ով հիանալի է կարողանում վարվել գնդակի հետ: Վիրջիլը նույնպես բարձրակարգ է, հրաշալի է գործում երկրորդ հարկում ու շատ գոլեր…









