պեդրո սանչես
Իսպանիայի արագընթաց երկաթուղային ցանցը քննության տակ է Ադամուզի մահացու վթարից հետո
Իսպանիայի հարավում տեղի ունեցած արագընթաց գնացքի վթարը, որի հետևանքով զոհվել է առնվազն 39 մարդ, ազգային սուգ է հայտարարել և հրատապ հետաքննություն է սկսել՝ պարզելու այս ողբերգության պատճառները։
Մալթայում Սոցիալիստական ինտերնացիոնալի նիստի ժամանակ Արցախի վերաբերյալ բանաձև է ընդունվել
Մալթայում տեղի ունեցած Սոցիալիստական ինտերնացիոնալի նիստում քննարկվեցին խաղաղության և մարդու իրավունքների հարցեր։ Ընդունվեցին կարևոր բանաձևեր Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ։
Իսպանիայի քաղաքական փոթորիկ․ բողոքներ, իշխանության պայքար և եվրոպական կործանիչի ապագա
Իսպանիայում Պաղեստինի աջակցության բողոքի ակցիաները խանգարում են Վուելտա հեծանվավազքի եզրափակիչը, իսկ վարչապետ Պեդրո Սանչեսը կոշտ քննադատության է ենթարկվում ընդդիմության կողմից՝ մեղադրվելով ներքին խնդիրները քողարկելու և քաղաքական շահ ստանալու համար։ Միևնույն ժամանակ, Իսպանիայի դիրքորոշումը եվրոպական կործանիչի նախագծում խորացնում է միջազգային լարվածությունը։
Իսպանիայի Սոցիալիստական կուսակցությունը բախվում է նոր սկանդալի՝ Ֆրանցիսկո Սալազարի դեմ մեղադրանքների ֆոնին
Իսպանիայի Սոցիալիստական կուսակցությունը (PSOE) բախվում է նոր սկանդալի՝ պատգամավոր Ֆրանցիսկո Սալազարի դեմ սեռական ոտնձգությունների մեղադրանքների ֆոնին: Սա տեղի է ունենում Պեդրո Սանչեսի կառավարության թափահարած կոռուպցիայի սկանդալների ֆոնին:
Հայաստանը արժևորում է զարգացող հայ-իսպանական հարաբերությունները․ Փաշինյանի ուղերձը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչես Պերես-Կաստեխոնին՝ Ազգային տոնի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Այսօր Հայաստան կժամանի Հնդկաստանի արտգործնախարարը Հայաստանի ու Վրաստանի հարաբերությունները` քաղաքական լրիվ նոր մակարդակի վրա «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իսպանիայի բարեկամ ժողովրդին՝ Իսպանիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ։…
Իսպանիայի կառավարության նախագահը շնորհավորել է Փաշինյանին
Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսը շնորհավորական նամակ է հղել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Այս մասին տեղեկանում ենք Իսպանիայում ՀՀ դեսպանության Facebook-ի պաշտոնական էջից։ Սանչեսը Փաշինյանին շնորհավորել է՝ արտահերթ խորհրդանական ընտրություններում իր գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ։ «Ձեզ կարող եմ վստահեցնել, որ Իսպանիայի կառավարությունը պատրաստակամ է զարգացնել հարաբերություններն ինչպես Իսպանիայի և Հայաստանի, այնպես…
Կորոնավիրուսի դեպքերը հատել է 9 մլն, կիրակի գրանցվել է վարակման ռեկորդը. worldometer
Այսօր՝ հունիսի 23-ին, worldometer կայքում երևում է 9,166,836 վարակվածների դեպքեր, որոնցից ապաքինվել են 4,901,230 հոգի, մահացել՝ 473,189-ը։ Ինչպես հայտնում է Associated Press-ը հունիսի 21-ին գրանցվել է կորոնավիրուսով վարակման 183․000 դեպքեր։ Վարակի թիվը շարունակվում է աճել Բրազիլիայում և ԱՄՆ-ում։ Կիրակի օրը Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը հայտնեց կորոնավիրուսով վարակման օրական դեպքերի ռեկորդային աճի մասին՝ հաշվարկելով 183․000 դեպքեր 24…
Իսպանիան 4 մլրդ եվրո կծախսի զբոսաշրջության ոլորտը փրկելու համար
BBC-ի հաղորդմամբ՝ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը 4.25 մլրդ եվրոյի ծրագիր է մշակել կորոնավիրուսից տուժած զբոսաշրջային ոլորտին զարկ տալու համար։ «Իսպանիան բացում է իր դռները զբոսաշրջիկների առջև։ Մենք համաշխարհային առաջատար ենք այդ հարցում և յուրաքանչյուր քայլ, որ ձեռնարկենք, կլինի անվտանգ»,- նշել է Պեդրո Սանչեսը։ Վարչապետը դեռևս չի մանրամասնել ծրագիրը, սակայն հայտնել է, որ գումարը կուղղվի մի քանի…
Իսպանիան հուլիսից կբացի իր սահմանները զբոսաշրջիկների համար
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտնել է, որ Իսպանիան հուլիսից կբացի իր սահմանները զբոսաշրջիկների համար: Վարչապետը նշել է, որ երկիրը երաշխավորում է զբոսաշրջիկների և տեղացի այցելուների անվտանգությունը: «Ինչպես գիտեք, Իսպանիա տարեկան գալիս է ավելի քան 80 մլն զբոսաշրջիկ։ Ես հայտարարում եմ, որ հուլիսից Իսպանիան կրկին կբացվի արտասահմանյան զբոսաշրջիկների համար՝ անվտանգության պահպանման պայմանով։ Արտասահմանցի զբոսաշրջիկները նույնպես կարող…
Լա Լիգան կվերսկսվի հունիսի 8-ին. Իսպանիայի վարչապետ
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ Լա Լիգայի մրցաշրջանը, որը դադարեցվել էր մարտին, կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով, կվերսկսվի հունիսի 8-ին: «Իսպանիան արեց այն, ինչ իրենից պահանջվում էր, և այժմ նոր հորիզոններ են բացվում մեր առջև: Ժամանակն է վերսկսել առօրյա հանդիպումները: Լա Լիգան կվերադառնա հունիսի 8-ին», – ասաց Սանչեսը: Մայիսին ակումբները վերսկսեցին մարզումները։ Նախ` անհատական ծրագրերով…
Իսպանիայում ցանկանում են երկարարձգել արտակարգ դրությունը
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը մտադրություն ունի երկարաձգել արտակարգ դրությունը: Վարչապետը այս հարցով պատրաստվում է դիմել խորհրդարանին, նա ցանկանում է ստանալ օրենսդարական մարմնի աջակցությունը: Հայտնենք, որ այսօր` մայիսի 16-ին Իսպանիայում COVID-19-ից մահվան 102 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է AP-ը։
Լա լիգան որոշել է՝ երբ կթեստավորվեն ֆուտբոլիստները
Լա լիգան բոլոր ակումբներին հայտարարել է, թե երբ են թիմերի ֆուտբոլիստները սկսելու թեստավորվելը։ Լա Լիգան ակումբներին հայտնել է, որ Իսպանիայի առողջապահության գործիչների թույլ տալու դեպքում, թեստավորումը կիրականացվի հաջորդ շաբաթվա երեքշաբթի և չորեքշաբթի օրերին։ Հիշեցնենք, որ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի որոշմամբ մայիսի 4-ից սկսած ֆուտբոլիստները կկարողանան վերսկսել մարզումները։ Աղբյուրը՝ El Mundo․
Իսպանիայում կթույլատրեն սպորտով զբաղվել մայիսի 2-ից
Իսպանիայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակում դրական դինամիկա է նկատվում և այս դինամիկան պահելու դեպքում մայիսի սկզբին մարդկանց կթույլատրվի սպորտով զբաղվել և փողոցներում զբոսնել, այս մասին հայտնել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը: «Կարևոր է՝ բոլորը շարունակեն հետևել կանոններին: Կարևոր է թշնամուն չթերագնահատելը: Պետք է ամեն ինչ առավելագույնս զգուշությամբ անել»,- ասել է Սանչեսը: Այս մասին հայտնում է…
Իսպանիայում կոալիցիոն կառավարության ձևավորումը մոտ է
Իսպանիայի վարչապետի պաշտոնակատար, Իսպանական սոցիալիստական աշխատավորական կուսակցության (ԻՍԱԿ) գլխավոր քարտուղար Պեդրո Սանչեսը և ձախ «Պոդեմոս» կուսակցության ղեկավար Պաբլո Իգլեսիասը կոալիցիոն կառավարության ձևավորման մասին նախնական համաձայնագիր են ստորագրել երեքշաբթի օրը։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը։ Սանչեսի խոսքով՝ իսպանացիները ընտրություններում արտահայտվել են, և իրենք պետք է հաղթահարեն քաղաքական փակուղու իրավիճակը «Քաղաքական նախագիծն այնքան գրավիչ է, որ…
Կատալոնիայի խնդիրը համագոյակցությունն է, բայց ոչ անկախությունը․ Իսպանիայի վարչապետ
Կատալոնիայի անկախությունը երբեք իրականություն չի դառնա: Այս մասին Antena 3-ին տված հարցազրույցում հայտարարել է Իսպանիայի վարչապետի պաշտոնակատար Պեդրո Սանչեսը: «Կատալոնիայի խնդիրը ոչ թե անկախությունն է, որը երբեք չի կայանա, այլ համագոյակցությունը: Մենք ականատես ենք դառնում քաղաքական տեսանկյունից անկախության շարժման ձախողմանը: Պատրաստ եմ երկխոսություն վարել տարածաշրջանային իշխանությունների հետ ժողովրդավարական օրենքների շրջանակում»,-ասել է նա: 2017-ի հոկտեմբերի 1-ին…















