Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ Լա Լիգայի մրցաշրջանը, որը դադարեցվել էր մարտին, կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով, կվերսկսվի հունիսի 8-ին:
«Իսպանիան արեց այն, ինչ իրենից պահանջվում էր, և այժմ նոր հորիզոններ են բացվում մեր առջև:
Ժամանակն է վերսկսել առօրյա հանդիպումները: Լա Լիգան կվերադառնա հունիսի 8-ին», – ասաց Սանչեսը:
Մայիսին ակումբները վերսկսեցին մարզումները։ Նախ` անհատական ծրագրերով , ապա` փոքր խմբերով:
Մրցաշարային աղյուսակում առաջատարը՝ «Բարսելոնան», ունի 58 միավոր, երկու միավորով գերազանցում է «Ռեալին»:

