Պեսկով
Պեսկովը Հունաստանին առաջարկել է ՌԴ-ի հետ համագործակցության առումով որպես օրինակ Թուրքիային
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Հունաստանի վարչապետ Կիրիյակող Միցոտակիսի հանդիպումից հետո խոսել է 2 երկրների հարաբերությունների մասին: Այս մասին հայտնել է Ermenihaber-ը։ Ըստ աղբյուրի՝ Պեսկովը Հունաստանին առաջարկել է Ռուսաստանի հետ համագործակցության առումով որպես օրինակ ունենալ Թուրքիային, որը նույնպես լինելով ՆԱՏՕ-ի անդամ, կարողանում է փոխշահավետ համագործակցություն ունենալ Մոսկվայի հետ: «Մենք…
Պուտինը և Բայդենը ևս մեկ անգամ կզրուցեն․ Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա ամերիկացի պաշտոնակից Ջո Բայդենը պայմանավորվել են ևս մեկ անգամ զրուցել իրենց ներկայացուցիչների արդյունավետ շփման դեպքում, բայց, ամենայն հավանականությամբ, կրկին՝ հեռավար: Այդ մասին հայտնել Է ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Նրանք պայմանավորվել են, որ եթե ներկայացուցիչներին հաջողվի արդյունավետ կերպով շփվել, ապա այդ ժամանակ հարկավոր կլինի ևս մեկ անգամ…
Պեսկովը խոսել է Պուտինի և Բայդենի առաջիկա բանակցությունների մասին
Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի գագաթնաժողովը դեկտեմբերի 7-ին չի հեռարձակվի, նախատեսվում է ցուցադրել հանդիպումից առաջին կադրերը, որոնք կանցկացվեն տեսաձևաչափով, իսկ հետո ղեկավարների միջև շփումը փակ կլինի: Այդ մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Պատասխանելով այն հարցին, թե որ ժամին է սպասվում բանակցությունների մեկնարկը՝ Պեսկովն ասել…
Պեսկովը խոսել է Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի գագաթնաժողովի անցկացման մասին
Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի եռակողմ գագաթնաժողովի անցկացումն ինչ-որ փուլում կլինի անհրաժեշտություն, բայց դրա համար պետք է լինի բոլոր երեք կողմերի համաձայնությունը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ հանդիպմանը: «Միանշանակ, ինչ-որ փուլում այդպիսի շփումները կլինեն անհրաժեշտ, և որպեսզի դրանք լինեն հնարավոր, անհրաժեշտ է բոլոր երեք կողմերի համաձայնությունն ու պատրաստակամությունը»,-նշել է…
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հանդիպում կունենան․ բանակցային թեմաները հայտնի են
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը կքննարկեն Սիրիայի իրադրությունը, ահաբեկչական ակտիվությունը Իդլիբում։ «Ցավոք, այդ տարածքներից շարունակվում է ահաբեկչական ակտիվությունը։ Դա անընդունելի է, դա վտանգավոր է։ Դա խանգարում է Սիրիայի կարգավորման գործընթացին։ Այս ամենը, հավանաբար, օրակարգում կլինի»,- ասել է Պեսկովը։
Պեսկովը խոսել է Զելենսկու օգնականի դեմ մահափորձը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՝ մեկնաբանելով «ռուսական հետքը»՝ որպես սեպտեմբերի 22-ին Ուկրաինայի նախագահի առաջին օգնական Սերգեյ Շեֆիրի դեմ մահափորձի վարկած հայտարարել է, որ ուկրաինական իշխանությունները գտնվում են «ավելորդ էքզալտացված հուզական վիճակում»: «Դա, իհարկե, ոչ մի ընդհանուր բան չունի գործերի իրական վիճակի հետ, դրանք ավելի շուտ ավելորդ էքզալտացված հուզական վիճակի նշաններ են», – ասել…
Էրդողանը կայցելի Ռուսաստան՝ Պուտինի հետ բանակցելու
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր լրագրողների հետ զրույցում հյատնել է, որ նախապատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Ռուսաստան, որտեղ տեղի կունենան բանակցություններ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Նախապատրաստվում է Թուրքիայի նախագահ Էրդողանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Պեսկովի խոսքով ՝ բանակցությունների օրակարգը ամենալայնն է լինելու՝ սկսած երկկողմ հարաբերություններից,…
Ռուսաստանն Աֆղանստան զորախումբ ուղարկելու հարց չի քննարկում․ Պեսկով
«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանն Աֆղանստան զորախումբ ուղարկելու հարց չի քննարկում: Նա նշել է, որ որևէ քննարկում Աֆղանստանի իշխանությունների կամ թալիբների չի անցկացվում: «Ոչ, այդ հարցի առնչությամբ որևէ քննարկում չի իրականացվում»,- հայտնել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք մշակվում է Աֆղանստանում ռուսական զորքի ներդրման տարբերակ և…
Կրեմլը հետևում է Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի հնարավոր ստեղծման լուրերին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՌԴ-ն ուշադիր հետևում է Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի հնարավոր ստեղծման մասին տեղեկություններին: «Միանշանակ, դա մեր ուշադրության կենտրոնում է»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով համապատասխան տեղեկատվությունը: «Մենք փոխգործակցում ենք Թուրքիայի հետ Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման հարցում»,-ասել է Պեսկովը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահը չէր բացառել, որ Ադրբեջանի հետ…
Պուտինի ու Լուկաշենկոյի հանդիպումը նախատեսվում է մայիսի վերջին
Այսօր լրագրողների հետ զրույցում Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել, որ մայիսի վերջին կլինի Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը։ Ղեկավարների հանդիպման հիմնական թեման լինելու է ինտեգրացիայի հետագա զարգացումը: «Իսկապես, մենք չենք բացառում, որ նման հանդիպում տեղի ունենա մայիսի վերջին։ Համենայնդեպս, այն նախապատրաստվում է, կառավարությունն աշխատում է նախորդ…
Ռուսաստանը ԼՂ հարցով մշտական կապի մեջ է Երևանի և Բաքվի հետ․ Պեսկով
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակին։ Նա նասել է՝ վստահորեն չի կարող ասել՝ արդյո՞ք նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից ստացել է նամակ՝ Հայաստանին հնարավոր ռազմական աջակցություն տրամադրելու մասին, սակայն հստակ է, որ այս բոլոր հարցերը քննարկվել են: «Ռուսաստանը ԼՂ հարցով մշտական կապի մեջ է Երևանի և Բաքվի հետ:…
Փաշինյանը Պուտինից օգնություն չի խնդրել. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հյատնել է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հինգշաբթի օրը տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում չի քննարկել Մոսկվայի կողմից օգնության թեման՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրադրության հետ: «Ոչ, Փաշինյանն օգնություն չի խնդրել: Իհարկե, հայկական կողմը ծայրահեղ անհանգստություն է արտահայտել սահմանային իրավիճակի հետ կապված: Այդ մտահոգությունը…
ՌԴ-ն ջանքեր է գործադրում պաղեստինաիսրայելական հակամարտությունը կարգավորելու համար
Ասյօր ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է որ Ռուսաստանը ջանքեր է գործադրում պաղեստինաիսրայելական հակամարտությունը կարգավորելու համար։ «Գիտեք, որ տարբեր երկրներ ջանքեր են գործադրում, բոլորն օգտագործում են իրենց հարաբերությունները, որ կողմերի մոտ զսպվածություն առաջ բերեն, կողմերին դրդեն դադարեցնել գործողությունները, որոնք հանգեցնում են քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի արագ աճին: Ռուսաստանը նույնպես համապատասխան ջանքեր է գործադրում…










