պետնախարար
Արցախի պետնախարարի մոտ քննարկվել է վարկային պարտավորությունների հետ կապված աջակցության ծրագիրը
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 28-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ քննարկելու 2020թ. պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրի ընթացքը: Իր խոսքում պետական նախարարն ընդգծել է, որ մարտ ամսին կառավարության կողմից հաստատված ծրագիրը կյանքի կոչելու նպատակով Արցախի ներդրումային հիմնադրամում ու Գյուղի…
Արտակ Բեգլարյանը նշանակվել է Արցախի պետնախարար
ԱՀ նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար՝ ազատվելով ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Այս մասին լրատվամիջոցների հայտնել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։ Հիշեցնենք՝ ԱՀ պետնախարարի արդեն նախկին նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ հունիսի 1-ից վայր է դնում ԱՀ պետնախարարի լիազորությունները։
Հրաժարական է տվել Արցախի պետնախարարը
Արցախի Հանրապետության պետական նախարար-ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 1-ից վայր է դնում իր լիազորությունները։ Այս մասին նա տեղեկացրել է Facebook-ի իր էջում։ Նա նշել է, որ պաշտոնից հեռանալու որոշումը կայացրել է դեռևս 2020 թվականին, սակայն պատուհասած պատերազմը և հետպատերազմյան ճգնաժամային իրավիճակում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները ստիպել են հետաձգել որոշումը: «Պաշտոնավարման ողջ ընթացքում՝ մեր երկրի համար…
Արցախի պարետ Գրիգորի Մարտիրոսյանի մամուլի ասուլիսը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Արցախի Հանրապետության պետական նախարար, Արցախում արտակարգ իրավիճակի պայմաններում պարետը Գրիգորի Մարտիրոսյանը մամուլի ասուլիս է տվել։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբի Facebook-ի էջից։ Ասուլիսն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։ https://www.facebook.com/ArtsakhInformation/videos/242671333610342/?__xts__[0]=68.ARBs6DvgnCmusVsi5DM9JUsYhtFD91JDf7fPcc4pGN97Fqufwc3ZN9FwDTJb1yDTCWogZBw2dU1s2jc5Gfkl0lpCWoXnjVm4xh1fZAHf_VKdcpikzIoHcQCuiheQA9ctdhBW6VLHH0_oA7QCiUxAxFEY79OamFSisByB5Yy_VRkD6Ulg0VDIujHhxY-zevXywVqQ36v4rnEj0E_4lFNiLO5HiXo-keLj_0fikROs2d8g4o6eAok6u9y_NU_BYehJXNv6WxCqY8MT0v4zNOVvLoBKjD7pB_1vM7AanV5Pl3xP9TMtBaT1W2VI-jKVzpl0rfhtMmKTyFxfp_7Q-zFSuN2iA6ktZJw8&__tn__=-R
Արցախում կորոնավիրուսով վարակված 6 պացիենտներից 2-ը բուժվել են
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը հայտարարել է, որ Արցախում կորոնավիրուսով վարակված 6 պացիենտներից երկուսն արդեն ապաքինվել են։ Պետնախարարը հայտնել է, որ Արցախում անցկացվել է 75 թեստ և 3 օջախներից 1-ը հայտնաբերվել է: Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ մոտ օրերս որոշ սահմանափակումներ կարող են հանվել։ «Դա խոսում է այն մասին, որ մոտ…
Տարեմուտի տոներին ընդառաջ Արցախի պետնախարարն այցելություններ է կատարել
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը դեկտեմբերի 29-ին նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակության կազմում Մարտունիում ներկա է գտնվել ՊԲ պահեստազորային սպաների և զինծառայողների 44 ընտանիքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը: Միջոցառման ավարտից հետո պետական նախարարը շինարարարական աշխատանքներն իրականացնող «Ֆերզիտ» ընկերության տնօրեն Արթուր Խաչատրյանի ուղեկցությամբ շրջել է թաղամասի շինհրապարակում, ծանոթացել իրականացվող բարեկարգման աշխատանքների ընթացքին: Նույն օրը Գրիգորի Մարտիրոսյանը…
Նախագահ Սարգսյանը հանդիպել է ԱՄԷ սննդի անվտանգության պետնախարարի հետ
Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՄԷ սննդի անվտանգության պետնախարար Մարիամ Ալ-Մուհեյրի հետ։ Մարիամ Ալ-Մուհեյրը Հայաստանի Հանրապետության նախագահին է ներկայացրել սննդի անվտանգության ոլորտում ԱՄԷ հայեցակարգը և փորձը, ինչպես նաև ոլորտի զարգացմանն ուղղված՝ ԱՄԷ-ում իրականացված քայլերը։ Նախագահ Սարգսյանը, կարևորելով Հայաստանում սննդի անվտանգության կառավարման համակարգերի զարգացումը, նշել է, որ անհրաժեշտ է…
Արցախի պետնախարարը Հանդիպել է երիտֆորումի մասնակիցների հետ
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը Մարտակերտի շրջանի Վանքի համայնքում հանդիպում է ունեցել «Արցախի Երիտֆորում-2019» ամենամյա ծրագրի մասնակիցների հետ: Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է երիտասարդական միջոցառման անցկացումը՝ որպես ուժեղ կողմ ընդգծելով ժամանակակից տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման, ինքնադրսևորմանն ուղղված դասընթացերը, միասնական ճակատով խնդիրները վերհանելու և լուծումներ առաջարկելու կարողությունը: Պետական նախարարն ընդհանուր գծերով ներկայացրել է Արցախի տնտեսական քաղաքականությունը, խոսել…
Խորհրդակցություն՝ Արցախի պետնախարարի մոտ․ ամփոփվել են զորահավաքի արդյունքները
Արցախի հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 31-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված ռազմավարական զորավարժության շրջանակում ՊԲ միավորումներն ու զորամասերը պատերազմական հաստիքներին կցագրված անձնակազմով համալրման գործընթացին: Խորհրդակցությանը մասնակցել են Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը, Ստեփանակերտի քաղաքապետը, շրջվարչակազմերի ղեկավարներն ու ՊԲ բարձրագույն սպակայակազմը: Իր խոսքում Գրիգորի Մարտիրոսյանը նշել է. «Պատերազմական ժամանակաշրջանի հաստիքներին կցագրված անձնակազմի համալրումը…
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարարի հետ
Հոկտեմբերի 21-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Լոնդոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպեց Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով նորանշանակ պետնախարար Քրիստոֆեր Պինչերին: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Մնացականյանը վստահությամբ նշեց, որ առկա են բոլոր նախադրյալները հայ-բրիտանական հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու և երկկողմ փոխգործակցությունն առավել ընդլայնելու համար: Այս համատեքստում երկուստեք կարևորվեց բոլոր մակարդակներում դինամիկ…
Արցախի պետնախարարը հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 21-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն, նվիրված Խաչենագետի ջրամբարի ափամերձ հատվածում ձկների անկման պատճառներին: Պետական նախարարը լսել է բնապահպանության, գյուղատնտեսության, առողջապահության, ոստիկանության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Ասկերանի շրջանի պատասխանատուների վերջին ժամանակահատվածում իրականացված համալիր միջոցառումների մասին տեղեկատվությունը: Ոլորտային առանձին ուսումնասիրությունները շարունակվում են: Լաբորատոր փորձաքննության իրականացման համար նմուշներ են վերցվել…
Արցախի պետնախարարը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 18-ին այցելել է Ստեփանակերտի քաղաքապետարան և աշխատակազմին ու համայնքային ծառայությունների պատասխանատուներին ներկայացրել նորընտիր քաղաքապետ Դավիթ Սարգսյանին և ավագանու անդամներին: Գրիգորի Մարտիրոսյանը շնորհավորել ու արգասաբեր աշխատանք է մաղթել՝ ակնկալելով բարեփոխումների նախաձեռնում քաղաքային տրանսպորտի, բնակարանային-կոմունալ տնտեսության ոլորտներում, մայրաքաղաքի ճարտարապետա-շինարարական դիմագծի բարելավման, քաղաքացիների հարցադրումներին օպերատիվ, լիարժեք արձագանքելու համակարգի ներդրման ուղղությամբ: Պետական…
Արցախի պետնախարարը հանդիպել է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» գիտաժողովի մասնակիցներին
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը սեպտեմբերի 15-ին հանդիպել է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային երիտասարդական 4-րդ գիտաժողովի մի խումբ մասնակիցների հետ: Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է ավանդույթի ուժ ստացած միջոցառման անցկացումը հայոց պետականության, հատկապես, արցախյան հատվածին վերաբերող հիմնախնդիրների ուսումնասիրությունների ու գիտական հիմնավորումների տեսանկյունից: Պետական նախարարը պատմել է Արցախի իրական հատվածում վերջին տարիների ձեռքբերումների…
Արցախում առաջին կիսամյակի արդյունքներով արձանագրել ենք 9,6 % տնտեսական աճ. Մարտիրոսյան
Արցախում 2018թ. ամփոփվել է բարձր տնտեսական ցուցանիշներով. մեկ շնչի ՀՆԱ-ն կազմել է 4335դոլար, ինչը ինքնին կարող է բարձր ցուցանիշ չթվալ, բայց մենք արդեն հասել ենք Հայաստանի ցուցանիշին: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: «Եթե համեմատենք անցած տասը տարիների ցուցանիշի հետ, ապա կտեսնենք, որ 2009թ.-ին այդ ցուցանիշը չէր գերազանցում 2…














