Պյոտր Պորոշենկո
Պորոշենկոն կրկնակի ցուցմունք է տվել Մայդանի գործով
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ մայիսի 10-ին կրկնակի ցուցմունք է տվել դատախազներին՝ 2014-ին Արժանապատվության հեղափոխության հանցագործությունների հետաքննության գործով: «Հույս ունեմ, լրացուցիչ հարցերին իմ պատասխանները կօգնեն հետաքննության ավարտին։ Այդ գործը չափազանց կարևոր է ուկրաինացի հասարակության համար», – հայտնել է նա:
Պետրո Պորոշենկոն կանչվել է հարցաքննության
2014 թ. Մայդանում ակտիվիստների սպանությունների գործի շրջանակներում Ուկրաինայի գործող նախագահ Պետրո Պորոշենկոյին կանչել են հարցաքննության: Այս մասին տեղեկացնում է Ukrainian News պարբերականը: Աղբյուրը նաև նշում է, որ Պորոշենկոն պետք է գլխավոր դատախազություն ներկայանա մայիսի 7-ին: Ըստ նախնական տվյալների Պետրո Պորոշենկոն կհարցաքննվի որպես վկա: Նաև ակնկալվում է, որ Ուկրաինայի գործող նախագահը կստորագրի 2016-ին տեղի ունեցած հարցաքննության…
Զելենսկին քննադատվում է հանգստի մեկնելու համար
Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակի առաջին տեղակալ Իրինա Գերաշենկոն, որն ընտրվել էր Պյոտր Պորոշենկոյի բլոկից, քննադատել է ուկրաինական ընտրություններում հաղթանակ տարած Վլադիմիր Զելենսկուն՝ երեխաների հետ Թուրքիա մեկնելու համար: Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: Պատգամավորը հիշեցրել է նաև ընդդիմադիրների բուռն արձագանքը Մալդիվներում՝ Պորոշենկոյի հանգստի մասին լուրի վերաբերյալ: «Հուսով եմ` այսօր բոլորը հիշում են,…
Սաակաշվիլին սխալ է համարել Պորոշենկոյին ազատության մեջ թողնելը
Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին Strana.Ua-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Պյոտր Պորոշենկոյին ազատության մեջ թողնելը սխալ էր, ինչպես նաև հայտնել է իր պլանների մասին ընտրություններում Վլադիմիր Զելենսկու հաղթանակից հետո: «Պորոշենկոն ամեն կերպ «ցնցելու է» Զելենսկուն: Եթե Պորոշենկոն իր նկատմամբ քրեական գործեր չունենա, նա այդ վեհանձնությունը չի գնահատի, փորձով…
Հայտնի է Զելենսկու երդմնակալության օրը
Ուկրաինական լրատվամիջոցներին հայտնի է դարձել Վլադիմիր Զելենսկու երդմնակալության մոտավոր ամսաթիվը: УНИАН-ի փոխանցմամբ՝ այն կարող է տեղի ունենալ մայիսի 28-ին: Աղբյուրի փոխանցմամբ՝ Զելենսկու նախընտրական շտաբի ներկայացուցիչներից մեկը հայտնել էր, որ երդմնակալության համար այս ամսաթիվն է ընտրվել, որպեսզի երկրի նոր ղեկավարը չկարողանա ցրել Գերագույն Ռադան այն պարագայում, երբ խորհրդարանական ընտրություններին կես տարուց էլ քիչ ժամանակ է մնացել:…
Յանուկովիչը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկուն
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Զելենսկուն, որն առաջատար է Ուկրաինայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում: «Ես անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Ուկրաինայի նախագահ ընտրվելու առթիվ: Ուկրաինացիներն այս պաշտոնը ձեզ վստահել են երկրում ամենադժվար պահին», – ասվում է հաղորդագրության մեջ: Նա նաև հավելել է, որ Ուկրաինայի ժողովուրդն այսօր «պառակտված և արմատականացված է ավելի…
Սաակաշվիլին որոշել է ուղևորվել Ուկրաինա
Օդեսայի շրջանի պետադմինիստրացիայի նախկին ղեկավար, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայում նախագահական ընտրություններից հետո սպասում է երկիր մուտք գործելու արգելքը չեղարկելու որոշմանը: Այս մասին նա հայտնել է «Նաշ» հեռուստաալիքի եթերում: Սաակաշվիլին նաև հայտարարել է, որ ինքն արդեն տոմս ունի դեպի Ուկրաինա: «Ես ունեմ տոմս: Ես արդեն դիմել եմ իմ փաստաբանի միջոցով Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար…
Ուկրաինայում քվեաթերթիկների գրեթե 76 տոկոսի հաշվարկով Զելենսկին ստացել է ձայների մեծամասնությունը
Ուկրաինայի նախագահական ընտրությունների արդյուքնում նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին առաջատարն է: Նա ստացել ձայների 73․06 տոկոսը, իսկ գործող ղեկավար Պյոտր Պորոշենկոյին աջակցել է ընտրողների 24․66 %-ը։ Այս տվյալները հրապարակել է ԿԸՀ-ն քվեաթերթիկների 75․99%-ի հաշվարկից հետո։ Նշվում է նաև, որ քվեաթերթիկների 2․32%-ն անվավեր է ճանաչվել։ Ընտրողների մասնակցությունը երկրորդ փուլում կազմել է 62․07%։ ԿԸՀ-ից հայտնում են, որ Զելենսկին…
Առաջին պաշտոնական տվյալները Ուկրաինայից․ Զելենսկին հաղթում է
Ուկրաինայի ԿԸՀ-ն մշակել է քվեաթերթիկների 1,01 տոկոսը, որի համաձայն Վլադիմիր Զելենսկին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթում է։ Զելենսկին հավաքել է 69․26% ձայն, գործող նախագահ Պետրո Պորոշենկոն՝ 28․33% ձայն։ Հիշեցնենք, որ Պորոշենկոն արդեն ընդունել է իր պարտությունը։
Պորոշենկոն ճանաչեց իր պարտությունը
Ուկրաինայի գործող նախագահ, նախագահական ընտրությունների 2-րդ փուլում Վլադիմիր Զելենսկու հետ մրցող Պյոտր Պորոշենկոն ճանաչել է պարտությունը։ https://www.facebook.com/petroporoshenko/videos/405934516894102/ Հիշեցնենք, որ քզիթ փոլերի արդյունքների հրապարակումից հետո, որտեղ ասվում էր, որ Զելենսկին հավաքել է ձայների 73,7 տոկոսը, Պորոշենկոն իր շտաբում հայտարարել է, որ կզանգահարի Զելենսկուն ու կշնորհավորի հաղթանակի կապակցությամբ։
Հարցման արդյունքներով Վլադիմիր Զելենսկին կհավաքի ձայների 71.8 տոկոսը
New Image Marketing Group ընկերւթյան համաուկրաինական exit poll-ի հարցման արդյունքներով Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Վլադիմիր Զելենսկին կհավաքի ձայների 71.8 տոկոսը, գործող նախագահ Պյոտր Պորոշեկոն՝ 28.2 տոկոսը: Ընկերությունը իր կայքում հրապարակել է exit poll-ի մասին անոնսը, սակայն չի ներկայացրել ընտրական տեղամասերում իրականացված հարցման արդյունքները, քանի որ Ուկրաինայի տարածքում մինչև տեղական ժամանակով 20:00-ն գործում է այդպիսի…
Ուկրաինայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Ուկրաինայում այսօր մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Նախագահի պաշտոնի համար պայքարում են գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն և շոումեն, հումորիստ Վլադիմիր Զելենսկին։ Ընտրությունների ընթացքին հետևում են 2700 դիտորդներ 20 միջազգային կազմակերպություններից և 21 պետություններից, այդ թվում նաև Հայաստանից: Երկրով մեկ բացվել են մոտ 30 հազար ընտրատեղամասեր, որոնք կփակվեն 20․00-ին։ Իրենց վերջնական ընտրությունը կատարել կարող է…
Պորոշենկոն ինքն իրեն ջախջախեց. Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլու կարծիքով ապրիլի 19-ին տեղի ունեցած դեբատների ժամանակ նախագահ Պյոտր Պորոշենկոն պարտվել է բանավեճը նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկուն: «Չեմ ուզում ասել, թե Զելենսկին հաղթեց բանավեճը, ես կարծում եմ, որ Պորոշենկոն պարտվեց, նա ինքն իրեն ջախջախեց», – ասել է Սաակաշվիլին: Նա նաև ասել է, թե գործող նախագահը «խղճուկ»…
Զելենսկին չի ներկայացել հեռուստաբանավեճին
Զելենսկին չի ներկայացել Ուկրաինայի Հանրային հեռուստաընկերությունում կայացած բանավեճին։ Օրենսդրության համաձայն՝ Հանրային հեռուստաընկերությունում պետք է կայանա նախագահի թեկնածուների բանավեճը։ ԶԼՄ-ները գրում էին, որ այն հեռուստաստուդիայում, որտեղ Պորոշենկոն է, հնարավոր է ահաբեկչություն իրականացվի։ Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների առաջին փուլում դերասան-երգիծաբան Վլադիմիր Զելենսկին ձայների 30.24%-ով գրեթե երկու անգամ գերազանցել էր երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Վերջինիս օգտին է…
Կիևում մետրոյի երեք կայարան են փակել Պորոշենկոյի և Զելենսկու բանավեճերի պատճառով
Կիևում մետրոյի երեք կայարան են փակել Ուկրաինայի նախագահի թեկնածուներ Պյոտր Պորոշենկոյի և Վլադիմիր Զելենսկու բանավեճերի պատճառով, որոնք տեղի կունենան «Օլիմպիյսկի» ազգային մարզական համալիրում: Այս մասին ապրիլի 19-ին հայտնել է մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը: «Օլիմպիյսկայա» կայարանը, «Սպորտի պալատ» կայարանը, «Լև Տոլստոյի հրապարակ» կայարանը փակ են մուտքով և ելքով»,- ասված է մետրոպոլիտենի թվիթերյան հայտարարության մեջ: Ապրիլի 17-ին հայտնի…











